Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
31
Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Հունիսի 7-ին` համար 7-ին Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ

Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի»

Ամերիկացի քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների մասնագետ, հարձակողական ռեալիզմի տեսության հեղինակ  Ջոն Միրշայմերը ևնույն համալսարանի մեկ այլ պրոֆեսոր-քաղաքագետ՝ Ռոբերտ Փեյփը հանդես են եկել նախազգուշացմամբ, որի համաձայն, եթե Թրամփը որոշի ցամքային գործողություն կիրառել Իրևանի դեմ, ապա ԱՄՆ-ն կհայտնվի անչափ ծանր վիճակի մեջ:

Ջոն Միրշայմերը համարվում է հարձակողական ռեալիզմի տեսության հիմնադիրը, որը պնդում է, որ պետությունները հազվադեպ են բավարարվում համաշխարհային ասպարեզում իրենց ազդեցության մակարդակով և միշտ ձգտում են առավելություն ստանալ մյուսների նկատմամբ՝ լիակատար անվտանգության հասնելու համար: Մեկ այլ տեսության՝ ավանդական զսպման, մեջ նա պնդում է, որ պետության անվտանգության մակարդակը կախված է նրանից, թե որքանով է այն կարողանում համոզել պոտենցիալ հակառակորդներին իր ուժի մեջ:

2014 թվականի սեպտեմբերին «Foreign Affairs» ամսագիրը հրապարակեց պրոֆեսոր Միրշայմերի հոդվածը՝ «Ինչո՞ւ է Ուկրաինայի ճգնաժամը Արևմուտքի մեղքը. Լիբերալ մոլորությունները, որոնք գրգռեցին Պուտինին»: Հոդվածը պարունակում էր սառը պատերազմի ավարտից ի վեր Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության սուր քննադատություն: Պրոֆեսորը  պնդում էր, որ ուկրաինական ճգնաժամի հիմնական մեղավորը արևմտյան երկրներն են, և որ Ռուսաստանի միջամտությունը Ղրիմում և Ուկրաինայում հրահրվել է ՆԱՏՕ-ի անպատասխանատու ռազմավարական նպատակներով Արևելյան Եվրոպայում: Նա ՆԱՏՕ-ի վարքագիծը համեմատեց Հյուսիսային Ամերիկայում չինական ռազմական դաշինքի հիպոթետիկ սցենարի հետ. «Պատկերացրեք ամերիկյան զայրույթը, եթե Չինաստանը ստեղծի հզոր ռազմական դաշինք և փորձի Կանադան և Մեքսիկան (այդ դաշինքի մեջ) ներգրավել»: Միրշայմերը, մասնավորապես, պնդում էր, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան պայմանավորված էր Սևաստոպոլում իր ռազմածովային բազան կորցնելու վախով, ինչը հնարավոր դարձավ, երբ  Ուկրաինան շարունակեց  շարժվել դեպի ՆԱՏՕ և եվրոպական ինտեգրացիա: Պրոֆեսոր Միրշայմերը եզրակացրեց, որ ԱՄՆ քաղաքականությունը պետք է փոխվի դեպի Ուկրաինան որպես ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բուֆերային պետություն ճանաչելը, այլ ոչ թե փորձի Ուկրաինան ներառել ՆԱՏՕ-ի մեջ:

Ինչ վերաբերվում է Իրանի հետ հակամարտությանը, ապա Միրշայմերի կարծիքով, Թրամփը կանգնած է ԱՄՆ-ի համար ճակատագրական ընտրության առաջ:

Ըստ նրա՝ եթե Թրամփը որոշի հարվածել Իրանին, ապա դա կբերի համաշխարհային նոր ճգնաժամի, որից ԱՄՆ-ն դուրս կգա քայքայված վիճակում:

Չիկագոյի համալսարանի մեկ այլ պրոֆեսոր-քաղաքագետ՝ Ռոբերտ Փեյփը, ավելի հեռու կանխատեսում է անում ԱՄՆ-ի ճակատագրի վերաբերյալ:

Ըստ նրա՝ եթե Թրամփը որոշի շարունակել ռազմական գործողությունները Իրանի դեմ, ապա ԱՄՆ-ն կունենա այն ճակատագիրը, ինչ ունեցավ ԽՍՀՄ-ը, երբ որոշեց ներխուժել Աֆղանստան 1980 թվականին:

Ըստ վերջինիս՝ ԽՍՀՄ-ի աֆղանական  ավանտյուրան  ծանր գին նստեց ԽՍՀՄ-ի վրա, և Թրամփը չպետք է կրկնի ռուս կոմունիստների սխալը:

Նշենք, որ պրոֆեսոր Միրշայմերը նաև մի շարք աշխատությունների հեղինակ է,  ունի հետազոտություններ  ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա իսրայելական լոբբիի ազդեցության վերաբերյալ։

Այս կոնֆլիկտը, Միրշայմերը նույնպես կապում է այդ գործոնի հետ:

Մասնավորապես, նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Թրամփի նախընտրական արշավի  ֆինանսական աղբյուրների ավելի քան 65 տոկոսը ստացվել է ԱՄՆ-ի հրեական ազդեցիկ շրջանակների կողմից:

Սակայն, ըստ նրա, հրեաները միշտ էլ ակտիվ են եղել նախընտրական արշավներում, և կարծում է, որ Թրամփը չափից դուրս շատ է ուշադրություն դարձնում հրեական շրջանակներին, որից առավելապես կարող  են տուժել ամերիկյան շահերը:

Պրոֆեսորների գնահատականների հետ դժվար է չհամաձայնել:

Այլ հարց է, որ նրանք չեն նշում, թե ինչպես կարող է Թրամփը դուրս գալ այս իրավիճակից, որ և՛ պատերազմից խուսափի, և՛ սեփական դեմքը փրկի:

Մանավանդ, որ Իրանի ներկայիս ռազմաքաղաքական վերնախավը, կորցնելով իր առաջնորդներին, դարձել է ավելի արմատական տրամադրված Թրամփի և Իսրայելի նկատմամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>