Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
31
Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Պատերազմ Արցախում
Հունիսի 7-ին` համար 7-ին Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ «Հրապարակ»․ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին

Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր երկրի նախորդ բոլոր նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ միշտ էլ այս կամ այն հարցերի վերաբերյալ եղել են դժգոհություններ: Եղել են օբյեկտիվ դժգոհություններ, եղել են նաև սուբյեկտիվ դժգոհություններ: Եղել են միֆականացված և հետևողական քարոզչությամբ ուռճացված դժգոհություններ: Բայց եղել են նաև արդարացի ու հիմնավորված դժգոհություններ: Հիմնականը՝ դժգոհություններ եղել են, սխալներ, թերություններ, անընդունելի երևույթներ եղել են: Սա որևէ մեկը չի վիճարկում: Ավելին, ակնհայտ է, որ եթե երկրում չլինեին խորքային խնդիրներ ու դժգոհություններ, 2018-ի փորձանքն էլ չէր լինի՝ իր աղետաբեր հետևանքներով:

Բայց այս ամենի հետ միասին չի կարելի չարձանագրել մեկ կարևոր հանգամանք՝ այդ բոլոր տարիներին կառուցվել է պետություն, կառուցվել է պետականություն, կառուցվել են ինստիտուտներ: Բանակ է կառուցվել, անվտանգություն է կառուցվել, դիվանագիտություն է կառուցվել: Արցախ ենք ունեցել: Ապահովության զգացում ենք ունեցել: Պետության ու պետականության զգացում ենք ունեցել:

Իսկ ի՞նչ է կատարվում հիմա, ի՞նչ ունենք այսօր:

Հիմա պետության ղեկավարի դիրքն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ելնում ու բացեիբաց հայտարարում է նույնը, ինչ մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության թշնամիները: Նա ժողովրդին ահաբեկում է պատերազմի սպառնալիքով: Բայց դա էլ դեռ մի կողմ: Փաշինյանն ասում է՝ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտային է, Ղարաբաղյան շարժումը կոնֆլիկտի մասին է, Հայ առաքելական եկեղեցին կոնֆլիկտ է, Հայոց ցեղասպանությունը հիշելը կոնֆլիկտ է, Արարատին նայելը կոնֆլիկտ է: Կարսը, Վանը, Բիթլիսը հիշելը կոնֆլիկտ է: Մի խոսքով, անցյալ ու պատմություն ունենալը կոնֆլիկտ է: Իսկ ի՞նչ է հետո ասելու՝ որ Մեսրոպ Մաշտոցն ու Հայոց գրերը ևս... կոնֆլիկտի մասի՞ն են...

Ու մտորում ես՝ այսքան վախեցա՞ծ, այսքան անարժանապատի՞վ, այսքան զիջո՞ղ...

Այո, Փաշինյանը ցանկանում է ջնջել Անկախության հռչակագիրը: Բայց ինչպե՞ս կարելի է ջնջել պետության ստեղծման հիմքում դրված անկյունաքարը, հռչակագիրը:

Դա նշանակում է կազմաքանդել պետականությունը, կրծել պետության հիմքը:

Օրերս նշել էինք, կրկնենք. խոսքը Սահմանադրության նախաբանում գրված մեկ կամ երկու նախադասության մասին չէ: Խոսքը կամ Փաշինյանի ցանկությունը Անկախության հռչակագիրը վերացնելն է: Դա, եթե կարճ ու կոնկրետ՝ նշանակում է Հայաստանի Հանրապետության լուծարում: Կազմաքանդում, էլի:

Ի դեպ, արդեն կան տեղեկություններ, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությունների մասին: Թռուցիկ հայացքն իսկ բավարար է հասկանալու համար անհայտը. բոլոր այդ փոփոխությունները, որոնք փորձ է արվելու անցկացնել, այո, պետության կազմաքանդման մասին են, արժեքային համակարգի ու ազգայինի կազմաքանդման մասին են: Այսինքն, սահմանադրական «կնիք» դնելու այն ամենի վրա, ինչի համար եկել են իշխանության:

Այս տեմպերով վաղը, մյուս օրը Հայաստանում հայ կոչվելը կհամարվի կոնֆլիկտի հրահրում: Այն շղթան, որը շանտաժով ու պատերազմի սպառնալիքներով գծում ու նախագծում է Փաշինյանը, վերջնական հանգրվանում հանգում է հենց պատմության մոռացմանը, ազգային ինքնության ուրացմանը, մարդկային էության զրոյացմանը, մեծ հաշվով՝ չգոյությանը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>