Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
31
Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Հունիսի 7-ին` համար 7-ին Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ

Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը բամբասանքի մակարդակի բողոքներ հնչեցրեց Հայ առաքելական եկեղեցու և ընդդիմադիրների հասցեին, թե՝ «եկեք, օգնեք, փրկեք», ապա նախօրեի ասուլիսում ավելի հեռուն գնաց: Ըստ էության, այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին, խայտառակ և վտանգավոր միտումներ ունեցող ինքնախոստովանություններ են:

Մենք արդեն անդրադարձել ենք Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ելույթին, որի ամբողջ իմաստը հանգում էր այն բանին, որ ինքը և իր ՔՊ-ն առաջիկա ընտրություններում կարող են իշխանազրկվել: Ու, որպեսզի ամեն գնով պահպանի իշխանությունը, «եվրոչինովնիկների» առաջ Փաշինյանը, պատկերավոր ասած, «լացուկոծ դրեց»՝ զուգահեռաբար չարախոսելով Եկեղեցու և ընդդիմության հասցեին: Բնականաբար, հնչեցնելով մերկապարանոց, «օդից վերցրած», անհիմն «մեղադրանքներ»:

Հայ բարձրաստիճան հոգևորականներին Փաշինյանը պիտակեց որպես... պատերազմամոլ, «պատերազմի կուսակցություն» ու «ԿԳԲ-ի գործակալներ»: Հայաստանի ու Արցախի գլխին ճակատագրական պատերազմ ու ռազմական բախումներ բերած Փաշինյանը... այլոց է մեղադրում պատերազմի համար: Կամ արտասանում է՝ «ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխներ»: Հասկանալի է՝ ներկայիս եվրակառույցներում նստածներից շատերի վրա «Ռուսաստան», «Բելառուս» բառերն ամենաուժեղ գրգռիչից էլ զիլ են ազդում: Մի խոսքով, Եվրոպայի համար շատ «մոդայիկ», ակնահաճո բողոք:

Իսկ ընդհանուր առմամբ, խիստ վանող (մեղմ ասած) երևույթ էր, երբ Հայաստանի ղեկավար համարվող անձը, բացառապես հանուն իր պաշտոնն ու աթոռը պահպանելու, գնացել և օտարների մոտ վատաբանում է մեր Ազգային եկեղեցին, այլ գործիչների ու օտարներից գոնե մի ինչ-որ աջակցություն է մուրում: Աջակցություն՝ բացառապես իր անձնական իշխանությունը պահելու համար:

Ինչ վերաբերում է ինքնախոստովանական հայտարարություններին, ապա դրանք Փաշինյանն արեց նախօրեին, ասուլիսում, արդեն՝ Երևանում:

Առաջին ինքնախոստովանությունն այն էր, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու դեմ անցյալ տարվա մայիսից ինտենսիվորեն սկսած արշավը սկսել է բացառապես քաղաքական նկատառումներից ու իր (նաև՝ Ալիևի) քաղաքական շահերից ելնելով: Փաշինյանը պարզորոշ խոստովանեց. «Եկեղեցու խորանից Արցախ բառ են հնչեցնում, խաղաղություն ու օրհնություն տարածում, սակայն սա ոչ այլ ինչ է, քան կոնֆլիկտի հրահրում, պատերազմի կոչ. Եկեղեցին ստանձնել է պատերազմի կուսակցության ղեկավարումը»: Այսինքն, Փաշինյանը հայ հոգևորականներին, Հայ առաքելական եկեղեցուն մեղադրեց... հայ ու հայկական լինելու մեջ: Բայց այստեղ ավելի խոր շերտ կա, որին դեռ կհասնենք:

Մինչ այդ, արձանագրենք Փաշինյանի այդ օրվա երկրորդ ինքնախոստովանական հայտարարությունը: Նա բացեիբաց հայտարարեց, որ, այո, Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ինքն է ստիպել ազատման դիմում գրել բացառապես այն պատճառով, որ ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ նրան ոչ միայն պատմել է Սումգայիթի, Բաքվի ջարդերի, այլև Արցախի մասին: Ու դա քիչ է, մի բան էլ համարձակվել է Արցախի մասին գիրք նվիրել:

Փաշինյանը, բնականաբար, այդ ամենից ոչ միայն նյարդային «ծիկ» է ունեցել, թերևս, այլև հրահանգել է, որ թանգարան-ինստիտուտի տնօրենին անմիջապես «գործից ազատեն»: Փաշինյանն ասում է՝ «երկրի ներսում չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն»: Դա պատճառաբանություն չէ: Այլ ամենաիսկական զավեշտ: Եթե Փաշինյանն այդքան վատ էր զգալու ԱՄՆ փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդ այցելելուց, ապա գուցե իր ԱԳՆ-ի խողովակներով արգելե՞ր, չեղարկե՞ր այցի այդ կետը: Երկրորդ. ակադեմիական (ԳԱԱ) ինստիտուտի տնօրենը հաստատ «արտաքին քաղաքականություն» չի վարում, ավելին՝ ցանկացած գիտնական, հեղինակ, ըստ հնարավորության, ազատ է իր ստեղծագործությունները, գրքերը ցանկացած այլ անձի նվիրել: Ու դրանից պատերազմներ չեն սկսվում: Այնպես որ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին պաշտոնից ազատելու փաշինյանական հրամանը կամայականություն է և լիազորությունների վերազանցում:

Ի՞նչ է անելու Փաշինյանը, եթե վաղը Ալիևը կամ Էրդողանը նրանից պահանջեն հողին հավասարեցնել Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Սա հռետորական հարց է, ցավոք:

Մոտեցանք վերը ակնարկված ավելի խորքային շերտերին: Ինչին ձգտում է Փաշինյանը, կամ ինչը նախանշվում է նրա հակաեկեղեցական, արցախատյաց, արարատատյաց հայտարարություններով, այն է, ինչը բնորոշվում է որպես ազգային ինքնության, պատմական ու ինստիտուցիոնալ հիշողության կազմաքանդում և ջնջում: Փաշինյանը (նաև Անկարան ու Բաքուն) երազում են առնվազն Հայաստանի հայ բնակչությանը «ֆորմատ անելու»՝ հիշողությունները զրոյացնելու, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ջնջելու, ապահայացնելու մասին:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարին, ապա ակնհայտ է, որ այն բորբոքվեց անցյալ տարվա մայիսից՝ Շվեյցարիայում եկեղեցական, էկումենիկ կազմակերպությունների համաժողովում Արցախի հայկական քրիստոնեական ու պատմական ժառանգության պահպանման, Արցախի հայության՝ իր բնօրրանում ապրելու անկապտելի իրավունքի մասին Վեհափառի ունեցած ելույթից հետո:

Ու Փաշինյանը, ի դեպ, տապալվելով իր իսկ նախաձեռնած հակաեկեղեցական արշավում, նախօրեին խոստովանեց, որ «գործակալների», «քեռակնոջ», «կուսակրոնության» ու մնացյալ «մեղադրանքների» թեմայով իր նախորդ հայտարարությունները բացառապես քողածածկույթ էին:

Եվ մի բան էլ. երբ Փաշինյանը խոսում է Սահմանադրության նախաբանը ջնջելու մասին, պետք է գիտակցել, որ դա ընդամենը երկու նախադասություն ջնջելու մասին չէ: Դա այն մասին է, որ Փաշինյանը երազում է Հայաստանի Անկախության հռչակագիրը ոչնչացնելու, պատռելու, այրելու, ջնջելու մասին: Իսկ դա նշանակում է մեկ բան. Հայաստանի Հանրապետության, որպես պետության լուծարում, ինքնիշխանությունով հանդերձ: Սա է նպատակը: Մնացյալը «լո-լոներ» են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>