Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
30
Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Պատերազմ Արցախում
Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ «Հրապարակ»․ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին Դիլիջանը մերժեց Նիկոլ Փաշինյանին

Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի թվում, ուշագրավ նախագիծ է հաստատվել․ մինչև ընտրություններ առողջապահության ապահովագրության բոլոր ծախսերն ու պարտքերը մարել։ Թե ինչ կլինի հետո, պարզ չէ։ Ֆինանսների նախարարությունը հաշվարկների բացակայություն է արձանագրել։

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեի շրջանակում 2.9 միլիարդ դրամի վերաբաշխում կատարել, որի հիմնական մասը՝ 2.5 միլիարդ դրամը, վերցվում է կառավարության պահուստային ֆոնդից։

Պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է առողջապահական ծառայությունների փաստացի գերակատարումներով և համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման փուլում առաջացած պարտավորություններով։

Փաստաթղթում ասվում է․

«2025 թվականի դեկտեմբեր և 2026 թվականի հունվար-փետրվար ամիսների կատարողականները հիմնականում որոշ ծրագրերի մասով կանխատեսվածից ավել են ներկայացվել»։

Այս իրավիճակը, ըստ կառավարության, հանգեցրել է բժշկական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների կուտակմանը, և անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում՝ դրանք մարելու համար։ Նշվում է նաև, որ որոշման ընդունմամբ հնարավոր կլինի փոխհատուցել մինչև փետրվարի 28-ը մատուցված ծառայությունների շուրջ 86 տոկոսը։

Սակայն ուշագրավ է, որ այս վերաբաշխմանը ՀՀ ֆինանսների նախարարությունը սկզբնապես տվել է իր անհամաձայնությունը՝ մատնանշելով թե՛ հաշվարկների թերիությունը, թե՛ բյուջետային ռիսկերը։

Ֆինանսների նախարարությունը փաստաթղթում արձանագրել է, որ

«Նախագծին կից հիմնավորումներում բացակայում են պահանջվող գումարների հաշվարկները և դրանց հիմքում դրված մեթոդաբանությունը, մասնավորապես՝ կանխատեսված գերակատարումների ծավալների հաշվարկման սկզբունքները, միջոցառումների մակարդակով ձևավորված պարտավորությունների մանրամասները, շահառուների թվաքանակի փոփոխության ազդեցությունը պահանջվող ֆինանսական միջոցների վրա»։

Նախարարությունը նաև առաջարկել է նախ ներկայացնել համապատասխան հաշվարկներ ու վերլուծություններ՝ հասկանալու համար, թե ինչ տրամաբանությամբ են ձևավորվել լրացուցիչ ֆինանսավորման պահանջվող չափերը։

Ֆինանսների նախարարությունը խնդիր է տեսել նաև համընդհանուր առողջապահական ապահովագրության (ԱՀԱ) ծրագրից նախատեսվող կրճատումների մեջ՝ մատնանշելով, որ համակարգում արդեն իսկ զգալի պարտավորություններ են կուտակվել։

«ԱՀԱ-ի գծով ձևավորված պարտավորությունները կազմել են 31.7 մլրդ դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեի եռամսյակային պլանը կազմում է 35.4 մլրդ դրամ»,–նշված է նախարարության դիտարկման մեջ։

Այդ պատճառով ֆինանսների նախարարությունը առաջարկել է զերծ մնալ ԱՀԱ ծրագրից ծախսերի նվազեցումից և պահանջվող միջոցների աղբյուր դիտարկել կառավարության պահուստային ֆոնդը։

Միաժամանակ ֆինանսական գերատեսչությունը զգուշացրել է նաև բյուջետային կարգապահության հնարավոր խախտումների մասին։ Նրանց հաշվարկով՝ առաջարկվող վերաբաշխումը կարող է հանգեցնել բյուջետային սահմանափակումների գերազանցման։

«Բյուջետային տարվա առաջին եռամսյակի ընթացքում առաջարկվող վերաբաշխման արդյունքում առողջապահության նախարարության գծով վերաբաշխման տոկոսը կկազմի 1.4%, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մինչև տարվա ավարտը կարող է առաջանալ 2.0% թույլատրելի սահմանաչափի գերազանցման ռիսկ»։

Ավելին՝

«Նախագծով ներկայացված նվազեցումները հնարավոր չէ կատարել՝ ծախսային միջոցառումների պայմանագրային պարտավորություններով ծանրաբեռնվածության պատճառով»։

Չնայած այս դիտարկումներին՝ կառավարությունը ընդունեց նախագիծը՝ հիմնական ֆինանսավորումը ապահովելով պահուստային ֆոնդից։

Հատկանշական է նաև ժամանակային համընկնումը։ Նախագծով կատարվող փոփոխությունների մեծ մասը վերաբերում է առաջին և երկրորդ եռամսյակների ֆինանսավորմանը՝ առաջնային բուժօգնության, շտապ օգնության, սրտի վիրահատությունների, ուռուցքաբանական բուժման, հոգեկան առողջության և սոցիալապես անապահով խմբերի բժշկական ծառայությունների ծրագրերում։

Փաստացի ստացվում է, որ այս որոշմամբ կառավարությունը փորձում է փակել առողջապահական համակարգի ֆինանսավորման հարցերը տարվա առաջին կեսի համար, մինչդեռ տարվա երկրորդ հատվածի ֆինանսական կայունությունը դեռևս բաց հարց է մնում։

Այսպիսով, առանց հրապարակային քննարկման ընդունված որոշումը ոչ միայն վերաբաշխում է հարկատուների կողմից ձևավորված բյուջեի միլիարդավոր դրամները, այլ նաև բացահայտում է պետական համակարգի ներսում առկա տարաձայնությունները՝ հատկապես առողջապահության ֆինանսավորման հաշվարկների և համընդհանուր ապահովագրության իրական ֆինանսական բեռի շուրջ։

Ու քանի որ նախագծով կատարվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են տարվա առաջին երկու եռամսյակներին՝ մինչև ամառվա սկիզբը, քաղաքական շրջանակներում սա արդեն մեկնաբանվում է որպես փորձ՝ մինչև հունիսի 7-ին սպասվող ընտրական փուլը առողջապահական համակարգում ֆինանսական լարվածություն չթողնելու համար։

Այլ կերպ ասած՝ կառավարությունը փորձում է ապահովել, որ տարվա առաջին կեսին բժշկական ծառայությունների ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չառաջանան, իսկ համակարգում կուտակվող հնարավոր նոր պարտավորությունների հարցը փաստացի տեղափոխվում է տարվա երկրորդ կես։

Հունիսից հետո, ինչպես կանխատեսել են մասնագետները, ապահովագրության համակարգը կարող է կանգնել լուրջ ֆինանսական խնդիրների առաջ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>