Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Մենք մինչև վերջ գնալու ենք. Գագիկ Ծառուկյան
30
Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է հայկական «Ջերմուկ»-ի 64,5 մլն շշի վաճառքը Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը նույնիսկ քրեակատարողական հիմնարկից է հաղթում այս իշխանություններին Պատերազմ Արցախում
Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ «Հրապարակ»․ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին Դիլիջանը մերժեց Նիկոլ Փաշինյանին Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ ՔՊ-ականները նորից իրենց հին գործին են անցել՝ ասֆալտից քվե մուրալ Մենք մինչև վերջ գնալու ենք. Գագիկ Ծառուկյան Հարգելի վարորդներ, Ավինյանից ու ՔՊ-ից կարող եք դատարանով հետ գանձել հանիրավի ձեզանից «կլպած» գումարները Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան «Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ մերձեցման գնա իր հաշվին»․ Պեսկով Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Հայերն ու առնետները (քաղկենդանաբանություն) Պեսկով. Պուտինը և Լուկաշենկոն կարծիքներ են փոխանակել Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ Պեսկովը պատասխանել է Պուտինի և Մհեր Գրիգորյանի հանդիպման վերաբերյալ հարցին «Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներկայությանը»․ Բաղայի

Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

«Վերջին օրերին Եվրոպական խորհրդարանում ու լրագրողների հետ հանդիպումներում Արցախի և Արցախյան շարժման վերաբերյալ տգիտության ու կեղծիքի վրա հիմնված փաշինյանական «դատողությունները» ոչ միայն հարուցել են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջոցով իրականացված Արցախի բռնազավթման հետ չհաշտվող մեր հազարավոր հայրենակիցների վրդովմունքը, այլև պահանջում են որոշ մեկնաբանումներ»,- նշված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարության մեջ։ 

Նա նշել է.

«• Արցախյան շարժման վերաբերյալ անհեթեթ հայտարարությունները չեն կարող վարկաբեկել մեր ժողովրդի՝ հանուն ազատության ու խաղաղության հերոսական պայքարի այդ լուսավոր դրսևորումը։

• Որևէ երկրի՝ այդ թվում և Հայաստանի, իշխանության լիազորությունները սահմանափակվում են այդ երկրի սահմաններով։ Այդ սահմաններից դուրս, այլ պետության (անկախ այն բանից այն ճանաչված է, թե ոչ) տարածքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գործողությունները (քրեական գործերի հարուցում և այլն), այդ պետության բնակչության իրավունքների վերաբերյալ «որոշումների» ընդունումը, ճակատագրի տնօրինումը միջազգային հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում է և հանցագործություն։ Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը։

• ⁠Եթե եղածը խաղաղություն է, այլ ոչ թե բացարձակ և չընդհատվող կապիտուլյացիա, ապա ինչու են ադրբեջանական զորքերը շարունակում մնալ ՀՀ բռնազավթված 240 քառակուսի կիլոմետր տարածքում, ինչու էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված 150000 արցախցիներ չեն վերադառնում հայրենի տներ, ինչու Բաքվի բանտերից հայրենիք չեն վերադառնում հայ պատանդառուները,ինչու են հիմնովին ոչնչացվում Արցախի հայկականության անժխտելի վկայությունները՝ հայկական բնակավայրերը, ծիսական շինությունները, պատմամշակութային հուշարձանները և այլն։

• ⁠Ղարաբաղյան շարժման էության և վերջին տարիներին Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանության իրականացման գործողությունների նենգափոխումն ու կեղծ «խաղաղությամբ» փաթեթավորումը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առաջ, որոնք մի քանի տարի շարունակ ընդունել են Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները և Թուրքիայի մասնակցությունը դրանց դատապարտող բանաձևերը՝արհամարհանք է այդ կառույցի նկատմամբ:

• Միջազգային իրավունքի լիակատար համապատասխանությամբ ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անվերապահ աջակցությամբ տասնամյակների իրականացված ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացի վերածումը «տարածքային վեճի», Ադրբեջանի քարոզչական թեզերի շարունակական վերարտադրությունը ՀՀ իշխանությունների կողմից միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է ու վերջին մի քանի տարում միջազգային ատյանների վերաբերմունքի արմատական փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական զարգացումներով, այլև ՀՀ իշխանությունների վերաբերմունքով Արցախի ու Արցախյան շարժման նկատմամբ։

• Մեզ համար զարմանալի չէ, որ Հայրենիք հասկացողությունը չընկալողները, 1700-ամյա Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ու ազգային հավատքը ուրացողներն ու ամբաստանողները, խարդավանքներով ու աճպարարություններով իշխանության աթոռները ձեռք բերածներն ու դրանք պետության հետ նույնականացնողները վարկաբեկում են ամեն սուրբ բան, այդ թվում և մեր ժողովրդի ինքնությունը ձևավորող մյուս հաստատություններն ու գործընթացները, այդ թվում և Արցախյան շարժումը։

⁠⁠Արցախի ժողովրդի՝ ինքնորոշվելու, հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունքը չի կարող վերանալ ստի, կեղծիքի ու նենգափոխումների միջոցով կամ դառնալ ճղճիմ գործարքների առարկա։

Որպես Արցախի ժողովրդի ընտրյալ կառույցի ներկայացուցիչ, հավաստիացնում եմ, որ շարունակելու ենք բոլոր օրինական միջոցներով ու գործիքակազմերով պայքարել Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնման ու իրացման համար՝ ունենալով Արցախի և արցախցիների խնդրով մտահոգ ուժերի և անհատների շարունակական, հզոր աջակցությունը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>