Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
31
Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Հունիսի 7-ին` համար 7-ին Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ

«Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն

«Հրապարակը» գրում է. «Մեզ դիմում են բազմաթիվ արցախցիներ եւ պատմում, որ Արցախից բռնի տեղահանվածների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը կասեցվել է։ Առանց այն էլ այնքան բարդ էր գործընթացը, որ շատերն ամիսներ էին ծախսում ՀՀ անձնագիր ստանալու վրա։ 070 կոդով անձնագրերը Հայաստանն անվավեր ճանաչեց եւ առաջարկեց արցախցիներին՝ նոր անձնագրեր ստանալ, քանի որ հները նրանց տրամադրվել էին ընդամենը որպես «ճամփորդելու համար նախատեսված վկայականներ»: ՀՀ պահանջվող նմուշի անձնագիր չունենալը խոչընդոտում է նաեւ բնակապահովման ծրագրին դիմելուն: Իսկ այժմ էլ արցախցիները կարծում են, որ անձնագիր եւ, ըստ այդմ, ՀՀ քաղաքացիություն չտալու պատճառն ընտրություններն են: Իշխանությունն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի արցախցիները չմասնակցեն առաջիկա ընտրություններին: Փաշինյանը վստահ է, որ արցախցիների գերակշռող մասն իրենց քվե չի տալու:

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ փաստաթղթերի վերականգնման խնդիրը կապված է ծննդյան, ամուսնության վկայականների, ծնողների փաստաթղթերի հետ, որոնք մնացել են Արցախում, ինչի արդյունքում արցախցիների համար յուրաքանչյուր փաստաթղթի վերականգնումը շաբաթներ կամ ամիսներ է տեւում, որոշ դեպքերում էլ՝ դատարանի միջոցով է իրականացվում։ Նա վստահ է, որ այս ամենն արվում է դիտավորյալ, որպեսզի արցախցիները չմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին եւ իրենց քվեները չտան ընդդիմադիր ուժերին։ «Ցավոք, սա նոր բան չէ, սակայն այժմ ավելի պարզ է դառնում, որ նպատակն արցախցիներին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելն է: Ես զբաղվում եմ այս հարցով, սա լուրջ խնդիր է: Անձը, որը հոկտեմբերի 1-ին դիմում է ներկայացրել, ընդամենը օրեր առաջ նոր առաջին նամակ-պատասխանն է ստացել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Այս ամենը պատահական չի արվում: Փաստաթղթերի վերականգնման առումով տարբեր խնդիրներ են առաջանում, մեկի փաստաթղթերը մնացել են Արցախում, մեկինը ռուսական են, մյուսի մոտ ամուսնության վկայականն է բացակայում, եւ այսպես շարունակ: Կան մարդիկ, ովքեր ծննդականից եւս զրկված են, եւ ստացվում է, որ զրկված են նաեւ քաղաքացիությունից: Եթե անձը չունի 60-70 հազար դրամ, որպեսզի մոտենա նոտարական գրասենյակ, գրանցումներ իրականացնի եւ այլն եւ ըստ ընթացակարգի հնարավորություն ունենա քաղաքացիություն ստանալու, հայտնվում է բարդագույն իրավիճակում: Ի դեպ, քաղաքացիություն ստանալու կարգը հունվարի 1-ից դարձրել են օնլայն, ինչը եւս շատ կարեւոր հանգամանք է: Ես հարյուրավոր արցախցիների գիտեմ եւ վստահաբար հայտարարում եմ, որ նրանց թիվը հազարների է հասնում, ովքեր օնլայն գրանցվել չեն կարողանում, քանի որ ապրում են հեռավոր գյուղերում կամ չունեն տեխնիկական միջոցներ: Անգամ ասեմ, որ տեխնիկական միջոցների միջեւ կա տարբերություն, եւ արդյունքում օնլայն գրանցման հարցը բարդանում է: Ես ամեն օր առնվազն մեկ տասնյակ զանգ եմ ստանում՝ այդ խնդրով պայմանավորված: Ասեմ նաեւ, որ կան ոչ պարկեշտ քաղաքացիներ, ովքեր գումարով ծառայություններ են մատուցում եւ արցախցիներին օնլայն գրանցում են քաղաքացիության համար` 10 հազար դրամով: Այսինքն` ստացվում է, որ եթե մի ընտանիքում ապրում է 7 անձ, այդ ընտանիքը 70 հազար դրամ գումար ուղղակի ջուրն է գցում` գրանցում ստանալու համար: Փորձում ենք ծանոթներ գտնել, անձնական միջոցների դիմելով՝ այս հարցերը լուծել, քանի որ պետությունը մի շարք դժվարություններ է ստեղծել մեզ համար, թեպետ անգամ այս դեպքում փաստ չունենք, որ նախքան ընտրությունները քաղաքացիություն կստանանք: Միանշանակ է, որ հատուկ խնդիրներ են ստեղծում, որպեսզի արցախցիները չստանան քաղաքացիություն եւ ընտրություններին հնարավորինս քիչ արցախցիներ մասնակցեն»,- ասում է Մետաքսե Հակոբյանը:

Չնայած արցախցի պատգամավորի պնդումներին՝ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Հրապարակի» հետ զրույցում վստահեցնում է, որ ոչ մի խնդիր չկա, եւ բոլոր արցախցիները պարտադիր ստանում են հայկական անձնագիր: Ավելին` Դավթյանը պնդում է, որ եթե կա նման դեպք, որ արցախցուն անձնագիր չեն տրամադրել կամ պրոցեսը դիտավորյալ ձգձգել են, ապա ինքը պատրաստ է ծառայողական քննություն սկսել եւ գործին ընթացք տալ։ «Ես խնդրում եմ, որպեսզի այդ արցախցիները դիմեն ինձ, խնդրում եմ ինձ տրամադրել կոնտակտներ, որպեսզի ես հասկանամ, թե ով չի ստացել անձնագիր: Ամեն բան արվում է օրենքով սահմանված ժամկետով: Որեւէ նման խնդիր չկա: Եթե նման բան է եղել, ես ծառայողական քննություն կսկսեմ: Չկա նման բան, երբեք որեւէ արցախցի չի մերժվել, հակառակը` մեր ամբողջ ռեսուրսն ուղղել ենք նրան, որ արցախցիները հնարավորինս արագ ստանան անձնագիր: Ասեմ ավելին` արցախցիների հարցերը շատ ավելի արագ են փորձում լուծել, քան մյուս քաղաքացիներինը: Մենք այնքան ենք այժմ ծանրաբեռնված, որ մեր խնդիրն այժմ օրենքով սահմանված ժամկետը պահելն է»,- ասում է Դավթյանը:

Հակառակ Մետաքսե Հակոբյանի պնդումներին, թե հունվարի 1-ից քաղաքացիություն ստանալու հայտերի առցանց դիմումները բարդացրել են իրավիճակը, Նելլի Դավթյանը վստահ է, որ դիմում ներկայացնելու պրոցեսը դարձել է առավել դյուրին. «Եթե նախկինում օրական 100 դիմում էինք կարողանում ընդունել, ապա այժմ կարողանում ենք ստանալ 200-250 դիմում` մեկ օրվա կտրվածքով: Մաքուր ապատեղեկատվություն եւ սադրիչ հայտարարություն է մեզ նման բանում մեղադրելը, ընտրությունները որեւէ կապ չունեն պրոցեսների հետ, մենք արցախցիներին առավել մեծ ուշադրություն ենք դարձնում, թող մատնանշեն, թե որ անձնագրային բաժնում որ աշխատակիցն է խնդիրներ ստեղծում, ես ծառայողական քննություն եմ սկսելու»: Նրա խոսքով` այս տարվա հունվարից մինչեւ փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիություն ստանալու ավելի քան 2 հազար 175 դիմում են ստացել, իսկ 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ 25 հազար 901 դիմում է եղել, մոտ 8 հազար 850 անչափահաս էլ ստացել է ՀՀ քաղաքացիություն:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>