Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
31
Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Պատերազմ Արցախում
Հունիսի 7-ին` համար 7-ին Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ «Հրապարակ»․ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին

«Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

- Արդարացիորեն նկատել եք աշխարհաքաղաքական մի կարեւոր նյուանս՝ պատահական չէ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անվանափոխվել եւ դարձել է պատերազմի նախարարություն: Վերջին զարգացումները վկայեցին, որ Թրամփի վարչակազմը բացահայտորեն խոստովանում է, որ ոչ թե ԱՄՆ պաշտպանության խնդիրն է դրված, այլ պատերազմներ վարելու նախաձեռնություն է սա:

- Դրան կարելի է ավելացնել օրերս ԱՄՆ պատերազմի նախարարի մի հայտարարությունը, որ իրենց նպատակը պատերազմներում հաղթելն է, եւ հիմարություն է պատերազմի կանոնների մասին խոսելը։ Նա նաեւ ասել է, որ այլեւս այնպիսի հիմար բաները, ինչպիսիք այլ երկրների պետական շինարարությունն ու դեմոկրատիան են, իրենց չի հետաքրքրում: Մյուս կողմից, պետք է վերջնականապես ֆիքսել, որ միջազգային կառույցներն ու արդեն անցյալի համաշխարհային կարգն այլեւս չկան, մենք մտել ենք վայրի եւ գիշատիչ, առանց կանոնների պատերազմների փուլ: Մյուս կողմից, ԱՄՆ-ում լայն քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե որքանով է Ամերիկան ինքնիշխան պետություն ու որքանով՝ Իսրայելի կցորդը:

- Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները հերթական սպանդանոցի են վերածել Մերձավոր Արեւելքը եւ ոչ միայն։ Ավելին, Բաքուն ժամեր առաջ հայտարարեց, թե իրանական ԱԹՍ-ները գրոհել են Նախիջեւանի օդանավակայանն ու այլ օբյեկտներ։ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն էլ Թեհրանին սպառնացել են հակահարված տալ։ Որքանո՞վ է իրատեսական երկու երկրների բախումը, եւ ի՞նչ է սպառնում այդ դեպքում Հայաստանին։

- Իրանը ստիպված է կյանքի ու մահի պատերազմ վարել, եւ նժարին դրված է Իրանի պետականության կորստի հարցը: Նման պայմաններում ցանկացած կայացած պետություն եւ ազգ պատրաստ է ցանկացած գործողությունների: Իրանը թույլ կողմն է եւ փորձում է այնպես անել, որ պատերազմի հետեւանքներն իրենց վրա զգան բոլոր երկրները, ու փորձում է էներգետիկ համաշխարհային ճգնաժամ ստեղծել: Այս իմաստով տրամաբանական է սպասել, որ հաջորդ թիրախը կլինի Բաքու-Ջեյհան գազամուղը: ԵՄ-ն հույս ունի, հրաժարվելով ռուսական գազից, կորցնելով Նեղուցի երկրների, հատկապես Կատարի հեղուկ գազը, ինչ-որ կերպ բացը լրացնել Ադրբեջանից եկող գազով, եթե այն անգամ ռուսական ծագում ունենա: Կրկնում եմ՝ տրամաբանական է սպասել Բաքու-Ջեյհանի վրա գրոհին, իսկ Նախիջեւանին հարվածելն ընդամենը կարող է դրա առաջին քայլը լինել:

- Թրամփը կարող է մեկ օրում հարվածել Կարակասին, առեւանգել Վենեսուելայի նախագահին, մեկ գիշերում որոշել ու սպանել Խամենեիին, Իրանի ռազմաքաղաքական էլիտայի այլ ներկայացուցիչների։ Պատերազմներ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու մասին անվերջ պարծեցող, Խաղաղության նոբելյան մրցանակի մասին երազող առաջնորդն արդյո՞ք իրականում համաշխարհային պատերազմական քաոսի նախաձեռնողը չէ։

- ԱՄՆ-ում հրապարակային քննարկումներ են գնում, թե որքանով է Թրամփն ինքնուրույն գործիչ եւ որքանով՝ Իսրայելի շահերը սպասարկող անձ: Նաեւ տարբեր կարծիքներ կան, որ եթե դա այդպես է, ապա ո՞րն է Իսրայելի քաղաքականությունը: Ըստ երեւույթին՝ Իսրայելը ցանկանում է պատերազմների մեջ «այրել» ողջ տարածաշրջանը, մասնատել մեծ երկրները, ազգերի միջեւ հրահրել անհաշտ թշնամություն եւ դրանով վերահսկել ողջ տարածաշրջանը:

- Գնահատականներ կան, որ Իրանի դեմ գործողությունը կարող է տեւել 100 օր կամ մինչեւ սեպտեմբեր։ Եթե սա իրականություն դառնա, ի՞նչ է սպասվում, օրինակ, TRIPP-ի ճակատագրին, հաշվի առնելով նաեւ իրանա-ադրբեջանական հնարավոր լարվածության աճը։

- Դա շատ լավատեսական սցենար է: Անկախ նրանից, թե Իրանի դեմ գործողություները որքան կտեւեն, ողջ տարաշրջանն արդեն երկար ժամանակով ապակայունացման մեջ է հայտնվել, եւ մոտակա տարիներին մենք մեծ պատերազմների մեջ ենք հայտնվելու: Այս ամենի հետեւանքները տարիներ են տեւելու:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>