Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
31
Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Հունիսի 7-ին` համար 7-ին Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ

«Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են

«Հրապարակը» գրում է. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն ու թիմը ընդդիմության դեմ նաեւ հոգեբանական տեռորի գործիքն են բանեցնում` տարբեր ամբիոններից հայտարարում են, որ «Հայաստան» դաշինքը չի լինելու հաջորդ խորհրդարանում։ Փաշինյանը նախօրեի հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց դա եւ նկարագրեց հունիսի 7-ի ընտրություններից հետո ձեւավորվելիք խորհրդարանը, թե ԱԺ-ում կլինի 2 ընդդիմադիր ուժ, բայց ո՛չ Քոչարյանի առաջնորդած ուժը։ «Հըմի ձեր կեսի չափով տենց մի հատ ուրիշ խմբակցություն ա ըլնելու, մեկ էլ ընդեղ բանով, երրորդ ուժն էլ, ինչպես ասում են՝ բանով, դավեսկայով մի հատ էլ երրորդ ուժ ա ըլնելու, որը դուք չեք ըլնելու»,- հայտարարեց նա: Երեկ՝ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում էլ Փաշինյանը կրկնեց նախորդ օրվա պնդումը, ասաց, որ այդ պնդումն արել է՝ հիմնվելով իրենց իրականացրած հարցումների վրա: Ե՞րբ են արվել այդ հարցումները, ո՞ւմ կողմից․ չմանրամասնեց՝ շեշտելով, թե դրանք հրապարակման ենթակա չեն, քանի որ արվել են իրենց աշխատանքային նպատակների համար․ «Ես տիրապետում եմ հարցումների եւ ինֆորմացիայի եւ առանց դրա չէի կարող նման բան հայտարարել»։ Երկրորդ նախագահի գրասենյակը, մինչդեռ, օրերս հակադարձել էր Ալեն Սիմոնյանի նույն պնդումներին, թե երկրորդ նախագահի թիմը հաջորդ խորհրդարան անցնելու խնդիր ունի, հայտնել էին, որ իրենց վերջերս իրականացրած հարցումները հակառակ պատկերն են ցույց տալիս:

Ո՞ւմ սոցհարցումներն են իրական՝ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի թիմի։ Սոցիոլոգ Արթուր Պարոնյանը մեզ ասաց, որ ինքն անձամբ այս պահի դրությամբ հարցման արդյունքներ չունի, բայց չի համաձայնի Փաշինյանի եւ նրա թիմակիցների պնդումների հետ։ «Անգամ իրենց տպած թվերը (նկատի ունի «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնի» (ArmES) օրերս հրապարակած հարցման արդյունքները` Լ․ Շ․) ցույց են տալիս, որ իրենց ասածն առնվազն շատ խիզախ հայտարարություններ են, քանի որ Քոչարյանի քաղաքական միավորը դուրս մղվելու միտում չունի»,- ասաց սոցիոլոգը՝ բացատրելով, որ հարցման մեթոդաբանության մեջ կան էական շեղումներ․ «ArmES-ի տվյալներով, Քոչարյանն ունի 6.4 տոկոս, այսինքն՝ մոտ 7 տոկոս, արդյո՞ք սա նշանակում է, որ չի անցնելու, դա կարող է լինել տրամադրություն, կարող է լինել, որ ինչ-որ մարդ այդ հարցմանը ճիշտ չի պատասխանել եւ այլն, հետեւաբար, առանց ճշգրիտ թիվ ունենալու նման հայտարարություն անելը կնշանակի, որ իրենք ընդամենը սեփական պրոպագանդան են տանում՝ իրենց հայտնի նպատակով: Գուցե ավելի շատ են վախենում Քոչարյանից, կամ այլ միտում կա, ես չեմ կարող ասել, թե ինչ պատճառով, ինչ նպատակով»։

Սոցիոլոգն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ, ըստ այդ կազմակերպության հարցումների, արդյունքները պատկերվել են 65 տոկոս մասնակցության պարագայում․ «65 տոկոսը մոտավորապես «Գյումրի» է լինում, եւ իրենք «ոչ ոքի» անելու հնարավորություն չունեն, Գյումրիում մենք դա տեսել ենք, մինչդեռ իրենց տպած պատկերում «ոչ ոքի» է եկել՝ 40/40։ Հարցման մեջ ես կարող եմ 10 անուն դնել ընդդիմությունից, 1 անուն՝ իշխանությունից, ինչն իրենք արել են ու դրա հաշվին ստացել են առավելություն։ Այսինքն, նման հնարքներ են կիրառել հարցման մեջ, դրա համար եմ ասում` համաձայն չեմ մեթոդաբանության հետ»։

Սոցիոլոգի խոսքով՝ եթե իշխանական քարոզչամեքենան առավոտից երեկո Քոչարյանին բացասական լույսի ներքո է ներկայացնում, որ մեր «ամենամեծ թշնամին Քոչարյանն է», ապա սպասելի է, որ հեռախոսային հարցումների արդյունքն էլ պետք է ցածր գրանցվեր․ «Ուստի, հաշվի առնելով նաեւ սոցիոլոգիական շեղումը, որը 2 տոկոս է եւ որը, վստահաբար, ազդելու է Քոչարյանի վրա, իրենց պնդումները, թե «Հայաստան» դաշինքը չի անցնելու հաջորդ խորհրդարան, կրկնում եմ՝ շատ խիզախ են, չհասկանալով, թե ինչ ֆորմատով է Քոչարյանը գնում, ինչպես եւ այլն»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>