Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Էրդողանը հրավիրվել է Երևան
1
Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Պատերազմ Արցախում
Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից և հայտնվել Մյասնիկյան պողոտայում Եվրոպայի խորհրդարանի բանաձևով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը Բռնի տեղահանված արցախցիների արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը Էրդողանը հրավիրվել է Երևան Ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Հայաստան Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Թաթոյան. Ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիան, ձեր ռեյտինգների՞ց եք վախենում Կոչս՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի վարորդներին (տեսանյութ) Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Ինչ է հայտարարգրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում «Խեղճ լինի» Սամվել Ալեքսանյանը. Փաշինյանի տված 750 հազար դոլարի մաքսատուրքից ազատվելու արտոնությանն էր կարոտ մնացել Էջմիածնում ընտրություններն անցան, ՔՊ-ն իր ճռճռան խոստումների մասին մոռացավ Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին

Երբ որ 1 միլիոն 300 000 մարդ կգնա ընտրության, կիմանան՝ ով ում ինչ թույլ կտա

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մենք 4-5 տարի ինստիտուցիոնալ համագործակցության մեջ ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, հետևաբար՝ ակնհայտ էր, որ հենց իրենց հետ էլ մասնակցելու ենք ընտրություններին: ՏԻՄ-երի ընտրություններին միասին ենք մասնակցել: Քաղաքական կոնսոլիդացիան ձևավորվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ: Մենք ընտրություններին մասնակցելու ենք նրանց ներառական ցուցակով, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Շեշտը դրվում է արժանավորների թիմ ձևավորելու վրա:
  • Նիկոլ Փաշինյանը 2018-ին ճիշտ էր ասում. Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ, խոշոր սեփականատեր է: Օլիգարխ տերմինը կարող է սազել ՔՊ-ի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին:
  • Բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հունիսի 8-ին Փաշինյանի նշած քաղաքական բոլոր դերակատարներն ազդեցություն են ունենալու գործընթացների վրա: Փաշինյանը ստեղծում է սև ցուցակ ու ասում՝ այդ ցուցակում ներառված մարդիկ չպետք է տեղ ունենան քաղաքական դաշտում: Սա այլ կերպ, քանի պատվեր՝ ուղղված իրավապահ մարմիններին, ընտրությունները կազմակերպող մարմնին, հնարավոր չէ անվանելԴու ո՞վ ես, որ որոշես՝ ով պետք է մասնակցի ընտրություններին, ո՞վ՝ չէ:

    • Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մարտահրավեր է Հայաստանի կյանքին, իրենք պարզ ասում են՝ «մենք իշխանություն տվող չենք»: «Գյումրի-2»-ի մասին խոսակցությունը բացահայտում է իշխանության վախերը: Գետը չմտած՝ հոպ են ասում: Ի՞նչ գիտեն՝ ովքեր կլինեն պոտենցիալ ֆավորիտները. Ընտրություններին դեռ բավական ժամանակ կա:
    • 3 պատերազմ բերած, երկիրն ավերած մարդիկ իրենց նույնացնում են խաղաղության հետ: Բա որ ընտրությունների ելքը կանխորոշված է, դուք էլ աշխարհի մեծերի աջակցությունն ունեք, էս ձեր ջղաձգումներն ինչի՞ մասին են, ինչի՞ մասին են էս վախերը, ֆոբիաները:
    • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ՝ Հայաստանին» ձևաչափի նպատակը հանրային համերաշխություն բերելն է. սև-սպիտակ, հայաստանցի-ղարաբաղցի ու նման բաժանումները տեղ չեն գտնելու հանրային ու քաղաքական կյանքում:
    • Բանից պարզվում է, որ ՔՊ-ականները կամ նրանց ընտանիքի անդամները տարբեր բիզնեսների հետ առնչություն ունեցող անձինք են:
    • Իրենք շատ փոքր են ինչ-որ բան թույլ տալու կամ չտալու համար: Երբ որ 1 միլիոն 300 000 մարդ կգնա ընտրության, կիմանան՝ ով ում ինչ թույլ կտա:

    Երևանում Տիգրան Ավինյանը՝ իր 9% ձայներով, քաղաքապետ է դարձել մի սատելիտի ու մի քանի դավաճանների ձայների հաշվին: Իսկ Գյումրիի ընտրություններում դասական պառլամենտարիզմի դրսևորում է եղել: 
    • Արևմուտքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի շուրջ է կոնսոլիդացվել, այլ նրա որբության, քաղաքական խեղճության շուրջ:

      • Ավելի մեծ վնաս հայ-ամերիկյան հարաբերություններին, քան ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Փաշինյանին աջակցությունն էր Երևանում, հնարավոր չէ պատկերացնել, որովհետև նույնանալ հայ ժողովրդի մեծամասնության ատելությանն արժանացած անձի հետ, նշանակում է հայ-ամերիկյան հարաբերությունների վտանգում: Սա պետք է Վենսը հասկանար, կամ նրան պետք է հուշեին հսկայական դեսպանություն ունեցող երկրում: Չի կարելի թույլ տալ նման բան:
      • Հայոց ցեղասպանության մասին Վենսի գրառումը, որը հետո հանվեց, ես էմոցիոնալ պոռթկում համարեցի ի սկզբանե, որովհետև ԱՄՆ ներկայիս վարչակազմը «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործում: Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ այս վարչակազմի համար PR գործիք է, իսկ Նիկոլ Փաշինյանին միայն լուսանկարներ են պետք, շոու ու ընդդիմությանն ամեն կերպ Ռուսաստանին կապելու ձևով պիտակավորելը:
      • Հայաստանին սպառնում է մոլդովական մոդելի կրկնություն, բայց դրանով հանդերձ՝ ոչինչ կանխորոշված չէ: Էլի եմ ասում՝ եթե 1 միլիոն 300 000 մարդ գնա ընտրության, Փաշինյանի բոլոր ջանքերը հօդս են ցնդելու: Դրա համար են սրանք վախեցած: Ի դեպ, շատ ավելի լավ է, որ ընդդիմությունը ոչ թե միասնական մեկ ցուցակով գնա ընտրության, այլ կոնսոլիդացիա լինի մի քանի բևեռների շուրջ:
  • Արտաքին աշխարհում հասկանում են, որ Փաշինյանի վիճակն իսկապես լավ չէ: Ժողովրդավարական բաստիոն հռչակված երկրներում տեղի չի ունենում այն, ինչ այստեղ է տեղի ունենում. վարչապետն ուղիղ եթերում չի հայհոյում, իր ճաշակով Խորհրդարանի մոդել չի գծում, Եկեղեցու նկատմամբ այսպիսի սանձարձակ հարձակում տեղի չի ունենում, ու Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իսկապես զրոյական է: Դրա համար էլ նրա արտաքին տերերը փորձում են ոռոգել Փաշինյանի չեղած վարկանիշը:
  • Եվրամիությունն օրերս ոչ միայն Ուկրաինային վարկ չկարողացավ տալ, այլև չկարողացավ համաձայնության գալ Ռուսաստանի նոր պատժամիջոցների հարցում:
  • Մենք մեր բոլոր գործընկերների հետ պետք է ակտիվ աշխատենք ու նրանց բացատրենք՝ Նիկոլ Փաշինյանի հետ միասին անցյալ մի՛ դարձեք մեր ժողովրդի համար: Մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն մեղավոր չէ, որ մենք մեր տան աղբը մաքրել չենք կարողանում: Մեր երկիրը դարձրել են проходной двор, ու ով ինչ ուզում, անում է:
  • Վայ էն երկրին, որի ղեկավարն իր պետականության հարատևությունը կապում է աշխարհաքաղաքական կենտրոնի հետ: Իսկ Նիկոլ Փաշինյանն անգամ կենտրոնի հետ չի կապում, այլ այդ կենտրոնի կոնկրետ նախագծի հետ:
  • Զելենսկու և ուկրաինացի ժողովրդի համար վիրավորական պետք է լինի, որ իրեն համեմատում են Նիկոլ Փաշինյանի հետ: Նույնիսկ Զելենսկին այսօր ասել է՝ իր խնդիրը Թրամփից անվտանգության երաշխիքներ ստանալը չէ, այլ ԱՄՆ պետությունից: Իսկ Նիկոլ Փաշինյանին երկրի շահը չի հետաքրքրում: Ինքը շատ լավ գիտի, որ TRIPP-ը ոչ մի ապաշրջափակում, անվտանգության երաշխիք էլ չի խոստանում, գիտի, որ իր ծրագիրը ձախողվել է, բայց նա Թրամփի, Կայա Կալասի ու մյուսների անունները տալիս է, որ վերարտադրվի:
  • Իրենց արևմտամետ կոչող մարդիկ վարձկաններ են, ովքեր վարձված են ներսից մեզ շակալի պես կրծելու, մեր պետականության դեմ քարոզչություն անելու, հակառուսական ստրիպտիզներ բեմականացնելու, Արևմուտքի ամենամարգինալ շահերն առաջ մղելու համար: Անընդհատ խոսում են Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքների մասին, որպեսզի քողարկեն, որ մեր իրական սպառնալիքը գալիս է Թուրքիայից ու Ադրբեջանից:
  • Ադրբեջանի «քաղհասարակության» հետ շփվող Հայաստանի «քաղհասարակության» ներկայացուցիչները սնվում են Նիկոլ Փաշինյանի գրպանից ու հավանաբար սերտ կապեր ունեն Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:
  • Ռուսաստանը կովկասյան պետություն է ու որ ուզի էլ, Կովկասից չի կարող հեռանալ: Ցավալին այն է, որ ամեն անգամ 1920թ.-ի պես հրաշք կարող է չլինել: Այս անգամ հայկական արկածախնդրությունը կարող է հանգեցնել նրան, որ մենք կորցնենք մեր պետականությունը: Մեր պսևդոարևմտամետների ամբողջ դարդուցավը Վլադիմիր Պուտինն է: Դե գտե՛ք այստեղ արևմտամետությունՈր Պուտինը չլինի՝ ի՞նչ են դրանք անելու…
  • Մեր բոլոր օրենքները դեմոկրատական են, բայց Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ օրենքո՞վ է անում: Էս մարդն ասում է՝ պետությունը ես եմ, ես եմ որոշելու՝ ով է լինելու Խորհրդարանում:
  • Ադրբեջանը լիմոնի պես քամելու է Հայաստանը: Սկզբում բերելու են 300 000 ադրբեջանցիների, հետո դրանց անվտանգության համար ուժեր են բերելու, հետո ուզելու են անկլավները, ապա՝ միջանցք, որ այդ անկլավները կապեն Ադրբեջանի հետ, հետո մեր Ազգային ժողովում ֆրակցիա են ունենալու… Ալիևի մի հարցազրույցը բավարար է՝ բացահայտելու համար այն պլանը, որով նա գնում է բանակցությունների: Ալիևը Հայաստանը համեմատում է նացիստական Գերմանիայի հետ: Իսկ նացիստական Գերմանիայի ճակատագիրը մենք գիտենք: Եթե 2026թ. Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, մենք դառնալու ենք ղարիբ՝ բառի բուն իմաստով: Մեր արցախցի հայրենակիցները տեղ ունեին գալու, մե՞նք ուր ենք գնալու:
  • Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին Հայաստանի Հանրապետությունն է: Եվրոպական լսարանի առաջ մեզ նացիստների հետ համեմատելը հստակ հեռահար նպատակ ունի: Հաջորդիվ կոնտրիբուցիայի պահանջ է ներկայացնելու մեզ՝ փող չունեք, վճարեք տարածքներով, Սյունիքով, և այլն:
  • Թրամփի պրոպագանդիստական ծաղրածուն դառնալու դիմաց Փաշինյանը ստացել է վերարտադրվելու հնարավորություն:
  • Իրանի շուրջ սեղմվող օղակի ֆոնին մեր երկրի վարչապետը թմբուկ է զարկում: Սա կոնտրաստ է ու ցույց է տալիս, որ նա զրո դերակատարություն ունի: Սա ցույց է տալիս պետական մտածողության դեգրադացիան:
  • Մենք հունիսի 7-ին գնալու ենք, ցավոք սրտի, 35 տարի հետ նայելու և ևս մեկ անգամ հարց տալու՝ մենք վերահաստատելո՞ւ ենք Սեպտեմբերի 21-ի խորհուրդը, թե՞ ուզում ենք ապրենք «Արևմտյան Ադրբեջանում»: Սա ո՛չ քաղաքական ընտրություն է, ո՛չ Խորհրդարանական, այլ երկրի լինելու կամ չլինելու մասին ընտրություն է:
  • Սրանք բոլոր ընդդիմադիր ուժերից խոսում են, բայց չեն խոսում մեր երկրի ներսում գործող «Արևմտյան Ադրբեջան» ֆրակցիայի մասին, որն արդեն ընտրակաշառք է բաժանում՝ էժան բենզինի տեսքով:
  • Բա որ մենք գործակալ ենք, բա դուք ի՞նչ եք, դուք ո՞ւմ գործակալն եք: Աշխարհաքաղաքական ցանկացած կենտրոնի Նիկոլ Փաշինյանի նման որբը ձեռնտու է:
  • Որևէ աշխարհաքաղաքական կենտրոն սրտի խորքում կամ պրագմատիկ հաշվարկներում մեր երկիրը չի նույնացնում Նիկոլ Փաշինյանի հետ: Ընդդիմադիր թեկնածուներից որ ուժը, ով էլ ընտրվի՝ աշխարհաքաղաքական կենտրոնները բոլորի հետ էլ աշխատելու են: Եթե Նիկոլ Փաշինյանի նմանին վերընտրեցիք, մեզ կնայեն մուրացիկի աչքերով, իսկ եթե կընտրեք արժանապատիվ մեկին, կստանաք նույնպիսի վերաբերմունք: Արժանապատիվ իշխանություն ունենալու դեպքում Վենսը Երևանում կխոսեր Բակո Սահակյանից, Արկադի Ղուկասյանից ու Բաքվի մյուս գերիներից ու կհանդիպեր Վեհափառ Հայրապետի հետ:

 Մանրամասները՝ տեսանյութում։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>