Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Մենք մինչև վերջ գնալու ենք. Գագիկ Ծառուկյան
30
Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է հայկական «Ջերմուկ»-ի 64,5 մլն շշի վաճառքը Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը նույնիսկ քրեակատարողական հիմնարկից է հաղթում այս իշխանություններին Պատերազմ Արցախում
Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ «Հրապարակ»․ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին Դիլիջանը մերժեց Նիկոլ Փաշինյանին Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ ՔՊ-ականները նորից իրենց հին գործին են անցել՝ ասֆալտից քվե մուրալ Մենք մինչև վերջ գնալու ենք. Գագիկ Ծառուկյան Հարգելի վարորդներ, Ավինյանից ու ՔՊ-ից կարող եք դատարանով հետ գանձել հանիրավի ձեզանից «կլպած» գումարները Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան «Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ մերձեցման գնա իր հաշվին»․ Պեսկով Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Հայերն ու առնետները (քաղկենդանաբանություն) Պեսկով. Պուտինը և Լուկաշենկոն կարծիքներ են փոխանակել Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ Պեսկովը պատասխանել է Պուտինի և Մհեր Գրիգորյանի հանդիպման վերաբերյալ հարցին «Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներկայությանը»․ Բաղայի

Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Բարձրագույն դատական խորհրդի անունից տարածվեց հայտարարություն, որի հիմնական ենթատեքստը փաստաբաններին թիրախավորելն է, հնարավոր է՝ նաև փաշինյանական ռեպրեսիվ մարմիններին ևս մեկ անգամ փաստաբանների վրա հարձակումների ուղղորդելը:

Ինչի՞ մասին է խոսքն, առհասարակ:

Բանն այն է, որ հայտնի փաստաբան Արա Զոհրաբյանը գրառում էր արել՝ նշելով, որ մոտ ապագայում բարձրացվելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավոր Սիմա Աբովյանին և դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Փաստաբանի կարծիքով, հիշատակված դատավորները կատարել են արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածի հատկանիշներին, այն է՝ «շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը»:

Փաստաբան Արա Զոհրաբյանը նշել էր. «Այս դատավորներից Հովհաննես Մելքոնյանը և Սիմա Աբովյանը երկու տարբեր քաղաքացիների՝ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի (կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներ) հայցադիմումները վերադարձնելիս համարյա նույն տեքստով որոշումներ են կայացրել, ինչը նույնպես ապացույց է, որ այս դատավորները գործում են խմբային շահերով:

Բոլոր երեք դատավորները կոպտորեն խախտել են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքների պահանջները»: Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է այն աքսիոմատիկ հանգամանքը, որ պետությունը, ո՛չ իր գործադիր և ո՛չ էլ իր դատական իշխանության միջոցով չի կարող ներխուժել Եկեղեցու ներքին կյանք՝ հոգևորականին օծելու, կարգալույծ անելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ ազատելու հարցերի տիրույթ:

Շատ մանրամասներ չներկայացնենք, այդ հայտարարությունը հայտնի է, ու ցանկացողները կարող են կարդալ:

Փաստը մնում է փաստ, որ ԲԴԽ-ն որոշեց անմիջապես հանդես գալ «հուժկու և ծանրադղորդ» հակադարձ հայտարարությամբ: Հենց այդ հայտարարությունից էլ պարզվեց, որ նրանք այնտեղ՝ փաշինյանական ԲԴԽ-ում իրենց ոչ միայն կաթողիկոսի, արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի տեղ են դրել, այսինքն՝ իրենց ոչ միայն թվում է, որ կարող են ում պատահի՝ քահանա, վանահայր կամ սարկավագ նշանակել… դատարանի որոշմամբ, այլև իրենք են արդեն որոշում, թե ինչ պիտի ասեն կամ ինչ չպիտի ասեն փաստաբանները: Մի քիչ շատ բան չեն վերցրե՞լ արդյոք իրենց վրա:

ԲԴԽ հայտարարության մեջ, օրինակ, ասվում է. «Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում»:

Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ էին այս հայտարարությունը գրած և ստորագրած ԲԴԽ անդամները, երբ Նիկոլ Փաշինյանը դատավորներին հրապարակավ բնորոշեց որպես «պատերի տակ վնգստացողներ»: Ո՞ւր էին «դատական համակարգի» հեղինակության այդ ինքնամոռաց պաշտպանները: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գործադիր և օրենսդիր մարմինները ներկայացնող պաշտոնյաները հարձակվեցին դատական իշխանության վրա, այդ ժամանակ որտե՞ղ էին ԲԴԽ հայտարարության հեղինակները:

Կամ՝ դատական համակարգի այդ ի՞նչ հեղինակությունից են նրանք խոսում մի իրավիճակում, երբ դատարաններն ուղղակիորեն դակում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները՝ այս կամ այն քաղաքական գործչին, առհասարակ, որևէ հայ մարդու, այս կամ այն բարձրաստիճան հոգևորականին բանտարկելու, ազատ տեղաշարժից զրկելու, կալանավորելու, հետապնդելու վերաբերյալ:

Ավելին, ինչի՞ մասին են խոսում ԲԴԽ-ն ու հայտարարության հեղինակները: Նրանք երբևէ ձայն, ծպտուն հանե՞լ են այն խայտառակ եղելության վերաբերյալ, որ «քաղաքական գործերը» կամ Փաշինյանի կողմից մատնանշված հայ մարդկանց կալանավորելու գործերը քննում են բացառապես նույն երկու կամ երեք դատավորները: Այդ ինչպե՞ս է այդպես ստացվում: Երբևէ, գոնե մի կես անգամ ԲԴԽ-ականները այդ իրողությանն անդրադարձած կա՞ն:

ԲԴԽ-ի հայտարարության մեջ նշվում է, թե դատավորներին թիրախավորելը (այսինքն՝ ակնհայտ անհեթեթ որոշումներ կայացածների անուններն ու նկարները հրապարակելը, էլի)… «ոչ միայն վտանգում են դատական իշխանության ինքնուրույնությունը, այլ նաև խոչընդոտում են արդարադատության արդյունավետ իրականացմանը»: Վայ, թաշկինակ տվեք, հիմա կսկսեմ արտասվել…

Հա, ու ԲԴԽ-ն անընդունելի է համարում «նման մոտեցումները»:

Դատական իշխանության ինքնուրույնության մասին խոսում է մի մարմին, որի ոչ շատ վաղուցվա ղեկավարը հեռացավ ԲԴԽ նախագահի պաշտոնից… գործադիր իշխանության ղեկավարից՝ Նիկոլ Փաշինյանից ինչ-որ գրություն ստանալուց հետո: Ինչ-որ գրությունն էլ, ինչի մասին դիտարկումներով հեղեղված էր մամուլն այն օրերին, ոչ այն է՝ «սմս» էր, ոչ այն է՝ «վոթսափով» ուղարկված կարճ հաղորդագրություն:

Եթե այլ բան չլիներ, ապա հենց միայն այդ փաստը կարելի է համարել «դատական իշխանության ինքնուրույնության» հոգեհանգիստը, հուղարկավորությունն ու օղորմաթասը՝ միաժամանակ:

 Ի դեպ, ԲԴԽ-ում, ի՞նչ է, Փաստաբանների պալատի տեղը չգիտե՞ն: Եթե ինչ-ինչ դժգոհություններ ունեն փաստաբաններից՝ էթիկայի ու վարքի հետ կապված, ապա միգուցե հենց Փաստաբանների պալատի՞ն դիմեն:

Առհասարակ, երբ մոտ 10 տարի առաջ ձևավորվում էր ԲԴԽ-ն, հիմնական նպատակներից մեկն այն էր, որ բարձրացվի դատական իշխանության անկախության աստիճանը: Ներկայիս ԲԴԽ-ն, սակայն, կարծես գոյություն ունի միայն այն բանի համար, որպեսզի ապացուցի, որ դատական իշխանության անկախությունը վերացված է և այն ամբողջությամբ դրված է 1 անձի և նրա կուսակիցների քաղաքական և կիսաքաղաքական կապրիզներն սպասարկելու տակ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>