Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Էրդողանը հրավիրվել է Երևան
1
Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ կենդանաբանական այգին հերքում է Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից և հայտնվել Մյասնիկյան պողոտայում Եվրոպայի խորհրդարանի բանաձևով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը Բռնի տեղահանված արցախցիների արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը Էրդողանը հրավիրվել է Երևան Ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Հայաստան Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Թաթոյան. Ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիան, ձեր ռեյտինգների՞ց եք վախենում Կոչս՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի վարորդներին (տեսանյութ) Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Ինչ է հայտարարգրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում «Խեղճ լինի» Սամվել Ալեքսանյանը. Փաշինյանի տված 750 հազար դոլարի մաքսատուրքից ազատվելու արտոնությանն էր կարոտ մնացել

«Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ միասնաբար՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով (տեսանյութ)

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ելույթը կուսակցության համաժողովում։

․ ․ ․

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թիմակիցներ, տիկնայք և պարոնայք,

Այս իշխանության կառավարման 8 տարիների ընթացքում մենք ունեցանք պատերազմ, պարտություն, զոհեր, ավերածություններ, խայտառակություն, դավաճանություն, թալան:

Սրանք դավադրաբար հանձնեցին Արցախն ու գոյաբանական խնդիրներ են առաջացրել Հայաստանի համար, քանզի այլ բանի ունակ չեն։ Եթե նույնիսկ ցանկանան դրական արդյունքներ ապահովել, ապա չեն կարողանա, որովհետև պարտված, Ալիևի կողմից նվաստացված, աշխարհաքաղաքական պատանդի կարգավիճակում հայտնված իշխանության պարագլուխը դատապարտված է պարտության՝ իր հետ պարտության տանելով մեր երկիրն ու մեր ժողովրդին։

Սա ստի ու կեղծիքի, դեմագոգիայի ու պոպուլիզմի իշխանություն է։ Արագաչափերի, տեսախցիկների, շահումով խաղերի, վարկային բեռի, 50/50 փայ մտնելու մերժումով իշխանության եկածները հակառակն արեցին ու ժողովրդի հետ փայ մտան 100/0 տարբերակով՝ մեկից կյանքը խլելով, մյուսից՝ տունը, երրորդից՝ բիզնեսը, իսկ բոլորիցս՝ պետությունը։

Սիրելի՛ ժողովուրդ,

Այսօր մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք։ Վտանգված է Հայաստանի ապագան։ Դա առավելապես սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված՝ օրվա պարտված իշխանության վարած քաղաքականությամբ։

Հայաստանի վերացման օբյեկտիվ նախադրյալները գրեթե զրոյական են։ Մենք համոզված ենք, որ կա հնարավորություն իրական անվտանգություն և երաշխավորված խաղաղություն ապահովելու համար։ Թող չվախեցնեն մեր ժողովրդին պատերազմով ու նոր զոհերով։ Պատերազմն ու զոհերն իրենք են բերել և բերում։ Մեր բերելիքը խաղաղությունն ու զարգացումն է լինելու։

Ամոթ է, որ այս իշխանությունն այսքան մնացել է։ Սա քաղաքագիտական նոնսենս է։

Հիշեցնեմ, որ պարտված Գամսախուրդիան Վրաստանում պահպանեց իր իշխանությունն ընդամենը 6 ամիս:

Նույն Վրաստանում պարտված Սահակաշվիլուն հեռացրեցին իշխանությունից։

Պարտված Էլչիբեյը Ադրբեջանում իշխանության մնաց 9 ամիս։

Սրանք միայն մեր հարևան երկրների օրինակներն են։ Պատմական բազմաթիվ այլ օրինակներ կան համաշխարհային պատմության մեջ։ Այնպես որ մենք բացառություն չպետք է կազմենք ու չենք կազմելու։ Այս տարվա հունիսի 7–ին միասնաբար պետք է փակենք խայտառակության ու պարտության էջը։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևորագույն նշանակություն են ունենալու։ Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։

Սրանք առաջարկում են թուրք–ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որն արցախյան սցենարի կրկնություն է նախատեսում։

 

Մենք սրանց բերած գերեզմանային խաղաղության փոխարեն ապահովելու ենք իրակա՛ն ու երաշխավորվա՛ծ խաղաղություն։ Դա հնարավոր է տնտեսության զարգացմամբ, մեր բանակի վերականգնմամբ, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ, հանրության մեջ արհեստականորեն ներմուծված ատելության մթնոլորտի վերացմամբ։

 

Դրսից թելադրվող և վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքերով կյանքի կոչվող օրակարգին մենք հակադրում ենք հայկական օրակարգը։

Այժմ առաջիկա ընտրությունների մասին։

Այս ընտրություններին պետք է մոտենալ որպես Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության պահպանման հանրաքվեի։ Բոլորս պատասխանելու ենք հետևյալ հարցերին՝

  1. ուզում ենք լինի Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան»,
  2. ուզում ենք երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Ալիևի կամքից կախված ժամանակավոր կամ շոու–հրադադար,
  3. ուզում ենք աղքատության հաղթահարում հանրության լայն շերտերի՞, թե՞ իշխող նեղ խմբի գրպաններում։

Այս տարին պետք է դառնա գործող վարչախմբի հեռացման տարի։ Պարտության խորհրդանիշը պետք է հեռացվի, որպեսզի մեր երկիրը շունչ քաշի, մեջքն ուղղի ու կյանք ստանա։

Ամեն մի քաղաքացու քվեից է կախված լինելու մեր երկրի ապագան։ Տանը մնալը, պասիվանալը, հիասթափվելը դասալքությանը հավասար բան է։ Մենք դասալիք չենք, ու դա պետք է ապացուցենք հունիսի 7–ին։

«Մայր Հայաստանը» մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և իր կարևոր դերակատարումն է ունենալու իշխանափոխության գործում՝ ստանձնելով համախմբողի, մերանի ֆունկցիան։

Մենք ստեղծման օրվանից մասնակցել ենք համապետական ու քաղաքական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, այդ թվում՝ Երևանում։ Բոլոր տեղերում էլ դրական արդյունք ենք ապահովել և խորհրդարանական ընտրություններում անցողիկության խնդիր չունենք։ Սակայն մեր նպատակը ոչ թե ֆրակցիոն մանդատներ ստանալն է, այլ իշխանափոխության հասնելը և պարտությունների էջը փակելը։ Իսկ դա նշանակում է, որ մի կողմ պետք է դնել հատվածական շահը և օրինակ ծառայել մյուսների համար։ Մենք այդպես էլ անում ենք։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Իդեալականն այն կլիներ, որ ընդդիմադիր ուժերն այս ընտրություններին մասնակցեին մեկ միասնական ճակատով։ Դա նաև հանրային պահանջ է։

Քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն էլ գիտեն, որ «Մայր Հայաստանը» ներդրել է իր ջանքերը, որպեսզի միասնականության գաղափարը կյանքի կոչվի, սակայն ոչ մեր մեղքով այդ ամենը տեղի չունեցավ։

Հիմա մենք ելնում ենք այլ մեկնակետից՝ փորձելով ամեն դեպքում առավելագույն համախմբում ապահովել։

Ինչ վերաբերում է ընտրության մասնակցության մեր ձևաչափին, ապա «Մայր Հայաստանը», քննարկումների և երկխոսության արդյունքում դրական գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած և արդեն իսկ հանրության տարբեր շերտերի կողմից հավանության արժանացած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է հենց այդ ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնաբար։

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե կաբինետներում, այլ դրան մասնակցում են հանրության տարբեր հատվածներ՝ երիտասարդներն ու բիզնեսի ներկայացուցիչները, ուսուցիչներն ու բժիշկները, քաղաքաբնակներն ու գյուղաբնակները։ Ծրագիրն այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կա՛մ խնդիրների մասին են բարձրաձայնում, կա՛մ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս։ Եվ նրանց ձայնը լսելի է դառնում։ Եթե սրան ավելացնում ենք նաև մասնագիտական շրջանակների ներգրավվածությունը, ապա «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դառնում է իշխանությունների առաջարկածի թիվ մեկ այլընտրանքը։

«Մայր Հայաստանն» իր գաղափարներով ու լուծումներով հարստացնելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ դառնալով համահեղինակ։ Առաջիկայում մենք ոլորտ առ ոլորտ կներկայացնենք մեր առաջարկները՝ անցնելով քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, բակից բակ, տնից տուն։

Ընտրություններում ԲՀԿ–ի հետ միասնաբար հանդես գալն ուղերձ է այն մասին, որ ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը և հավակնում է պետության կառավարման ղեկը ստանձնելուն։

Սիրելի՛ ժողովուրդ,

Հունիսի 7–ի ընտրություններում ամեն մի քվեն հսկայական նշանակություն ունի։ Հետևաբար՝ չի՛ կարելի թույլ տալ քվեների փոշիացում, բայց մյուս կողմից էլ չի՛ կարելի փակել համախմբման դուռը՝ փոխարենն առաջարկելով «դուք մի կողմ քաշվեք ու մեզ մի խանգարեք» ձևակերպումը։ Չի՛ կարելի գործող մենաշնորհը նորով փոխարինել։ Ամեն մի քաղաքական միավոր պետք է իմանա, որ ինքն անտեսված չէ ու կարող է իր գիտելիքներով, ողջամիտ հավակնություններով ու թիմով օգուտ բերել ընդհանուր գործին՝ նոր իշխանության ձևավորմանը․ սա՛ է առողջ տարբերակը։ Մեր դռները բաց են բոլոր առողջ ուժերի համար։ Բոլորն էլ պետք է դրսևորվելու հնարավորություն ստանան և մասնակցեն փոփոխությանը։

Անհրաժեշտ է սեփական օրակարգը թելադրել՝ օրվա իշխանությանը տեղափոխելով այնտեղ, որտեղ իրենք թույլ են։ Դա բովանդակային բանավեճն է, պրոֆեսիոնալիզմը, ծրագրային մրցակցությունը, առաջնորդության նոր որակը։

Այս իշխանության այլընտրանքը մարդկային, մասնագիտական, բարոյական որակներն են։ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն այն հենքն է, որի շուրջ պետք է ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի հանրությունը տեսնի, որ կա ծրագիր, կա թիմ, կա համախմբում և հավատա իր ուժերին։

Մենք ամեն ինչ կանենք, որ ընդդիմադիր դաշտը հանդես գա իշխանափոխության միասնական օրակարգով և այդ օրակարգի սպասարկմանը միտված միասնական գործողություններով։ Եթե բոլորս քաղաքական մեկ թիրախ ունենանք, միմյանց դեմ քայլեր չիրականացնենք, ապա այս հոգավորի երգը երգվելու է։

Հարգելի՛ թիմակիցներ,

Առջևում հսկայական աշխատանք կա անելու։ Բոլորս միասին, իրար թիկունք կանգնելով պետք է փոխենք այս իրականությունը։

Մեր հակառակորդը ոչ այնքան այս հնամաշ դարձած իշխանությունն է, որքան անտարբերությունը, հիասթափությունը, հուսահատությունը, անվստահությունը։ Հենց այս ամենը հաղթահարենք, օրվա իշխանության հեռացումը կդառնա տեխնիկայի խնդիր։ Կասկած չունեմ։

Իշխանափոխությունը ոչ միայն ազգային անվտանգության ապահովման, այլ նաև արժանապատվության հարց է։ Մեզ սազական չէ խեղճ ու կրակ, վիզը ծուռ ու պարտված դեմքով աշխարհին ներկայանալը։

Միասին մենք ամեն ինչ կարող ենք։

Սիրելի՛ քաղաքացի։ Միացի՛ր մեզ, միացի՛ր մեր պայքարին։

Միացի՛ր, որ փոխենք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>