«Պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի»,- Գագիկ Ծառուկյան Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ)
1
Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ» «Պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի»,- Գագիկ Ծառուկյան Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ կենդանաբանական այգին հերքում է Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից և հայտնվել Մյասնիկյան պողոտայում Եվրոպայի խորհրդարանի բանաձևով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը Բռնի տեղահանված արցախցիների արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը Էրդողանը հրավիրվել է Երևան Ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Հայաստան Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Թաթոյան. Ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիան, ձեր ռեյտինգների՞ց եք վախենում

Ապշեցուցիչ զուգադիպություն է. դատավճիռը հրապարակվեց Փաշինյանի և Ալիևի՝ Էմիրություններում «Մարդկային եղբայրության համար» մրցանակ ստանալու հաջորդ օրն իսկ. «Լազարևյան ակումբ»

Բաքվում Լեռնային Ղարաբաղից գերեվարվածների նկատմամբ հաշվեհարդարը կամայականության և դավաճանության ամոթալի հաղթանակ է. Բաքվի այսօրվա ֆարսին է անդրադարձել միջազգային «Լազարևյան ակումբ»-ը:

«Բաքվի ադրբեջանական զինվորական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, ովքեր գերեվարվել էին 2023 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի գրավման գործողության ժամանակ։ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, նրանց հաջորդող Արայիկ Հարությունյանը՝ ցմահ ազատազրկման։ Մյուս բոլորը, բացառությամբ պետնախարար Ռուբեն Վարդանյանի (ում գործն առանձնացվել է առանձին վարույթի՝ հակառակ իր պահանջի), դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ժամկետների։

Այսպես կոչված բաքվի արդարադատության մեղադրական նյութերը լի են «սեպարատիզմի», «ապօրինի զինված դիմադրության» և Ադրբեջանի օրենքների խախտման մասին դատարկաբանություններով, մինչդեռ ամբաստանյալները երբեք չեն եղել այդ երկրի քաղաքացիներ։ Ադրբեջանի իշխանությունները, որոնք 1994-ին ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո քառորդ դար շարունակ հանդիպում էին այժմ դատապարտվածների հետ հակամարտության կարգավորման բանակցային հարթակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո, դեռևս մինչև դատավարությունը Արցախի Հանրապետության (ԼՂՀ) բոլոր գերեվարված ղեկավարներին անվանեցին հանցագործներ՝ մեղադրելով բոլոր հնարավոր մեղքերի մեջ։

Իրականում Բաքվում այսօր՝ փետրվարի 5-ին, դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որն արտահայտվել էր Խորհրդային Միության փլուզման գործընթացում։ Սա հաշվեհարդար էր, դատաստան, այլ ոչ թե դատարան։ Եվ տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենաանհասկացող մարդիկ պետք է հասկանան, թե ինչու հայերը՝ բոլորը մինչև վերջին մարդը, ստիպված եղան լքել իրենց հողը, տները, գերեզմաններն ու եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում։

Ապշեցուցիչ զուգադիպություն է. դատավճիռը հրապարակվեց հաջորդ իսկ օրը այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին Էմիրություններում ստացավ «Մարդկային եղբայրության համար» մրցանակը։ Ալիևի հետ Փաշինյանի եղբայրության հարցում կարելի է չկասկածել։ Ինչպես նաև Փաշինյանի դավաճանության հարցում, ով թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի հանձնումը և իր հայրենակիցների վտարումը պատմական հողերից։ Հայաստանի կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը, ովքեր շեմեր են մաշում Թուրքիայում, ԱՄՆ-ում, Արևմուտքի երկրներում և Ռուսաստանում՝ իրենց վերընտրվելու համար, մատը մատին չխփեցին իրենց հայրենակիցներին, մեր ընկերներին ու դաշնակիցներին գերությունից ազատելու համար։ Այս ամոթն այժմ հավերժ կմնա նրանց հետ։

Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» կամայականությունն ու դավաճանությունը կոչում է իրենց անուններով և պահանջում է բաքվի բանտերից ազատ արձակել բոլոր ապօրինի պահվող և ապօրինի դատապարտված գերիներին՝ լինեն դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ովքեր դարձել են Ադրբեջանի սանձարձակ իշխանությունների վրեժխնդրության զոհը։

Լազարևյան ակումբի խորհրդի անունից և հանձնարարությամբ՝ Կոնստանտին Զատուլին Խորհրդի համակարգող»:
Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>