Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հաջորդ ադրբեջանական էքսկուրսիան Երևանում կանեն, եթե Ալիևի սիրելի Փաշինյանը մնա
2
Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին․Քերոլայն Քոքսի բաց նամակը Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Հունիսի 7-ը՝ 1918-ի մայիսի 28-ի նման Սարդարապատի ճակատամարտ է. Հայկ Նահապետյան Նիկոլ, եթե մեծամասնություն ունեցող տղա ես, ինչի ես Կանդազ «փակում». Տիգրան Քոչարյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև Եվրո-կոլապս. մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում նվազել է 5.2 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները աճել են 9.2 %-ով. ՎԿ Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու տեղեկության վերաբերյալ Հաջորդ ադրբեջանական էքսկուրսիան Երևանում կանեն, եթե Ալիևի սիրելի Փաշինյանը մնա Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Որոշում եմ կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ» «Պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի»,- Գագիկ Ծառուկյան Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ կենդանաբանական այգին հերքում է Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից և հայտնվել Մյասնիկյան պողոտայում Եվրոպայի խորհրդարանի բանաձևով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը

Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու

Մեր ժողովրդի ավագ սերունդը հիշում է, թե ինչ լավատեսական կարգախոսներով 1985-ին ԽՍՀՄ-ում իշխանության եկավ Միխայիլ Գորբաչովը և սկսեց իր բարեփոխումները:

Սակայն կարճ ժամանակ անց բոլորը հասկացան, որ գործ ունեին մի մարդու հետ, ով օրվա կուրսով էր որոշումներ կայացնում:

Արդյունքում, նրա քայլերի հետևանքով ոչ թե ԽՍՀՄ-ը զարգացավ, ինչպես, օրինակ, Դեն Սյաո-Պինը արեց Չինաստանում, այլ սկսվեց փլուզվել: Սկզբից փլուզվեց տնտեսությունը, հետո սկսվեցին ազգային շարժումները հանրապետություններում, իսկ վերջում Գորբաչովը, կորցնելով իր վարկանիշը երկրի ներսում, փորձեց ջրի երեսին մնալ՝ հենարան փնտրելով ԽՍՀՄ-ից դուրս:

Նա միայն զիջումներ էր կատարում ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային: Իսկ վերջիններս էլ, Գորբաչովի ուսին թփթփացնելով, աներևակայելի զիջումներ էին կորզում նրանից՝ ԽՍՀՄ-ի հաշվին:

Իհարկե, Գորբաչովին դա էլ չփրկեց, և 1991-ին նա հայտնվեց պատմական աղբանոցում, սակայն հասցրեց դրսում ստանալ մի շարք մրցանակներ, այդ թվում՝ Նոբեյան մրցանակ, որը նրա համար դարձավ, յուրօրինակ «անվտանգության բարձիկ»:

Պատմության մեջ Գորբաչովը ռուս ժողովուրդի մեջ ունի իրենց պետությունը փլուզողի դերակատարում, և նրա հանդեպ որևէ հարգանք չկա:

՛Բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով Ռուսաստանի տարածքի չափսերը, կարելի է ասել, որ Գորբաչովի վնասները իր ժողովուրդին չհասցրեց ամբողջական կործանման:

                             Ինչո՞ւ է Փաշինյանը գնում Գորբաչովի ուղիով

Ոչ մի գործիչ, երբ հասնում է իշխանության, չի ուզում դառնալ «գորբաչով»:

Բայց այդպես ստացվում է, երբ գործիչը իր քայլերի արդյունքում ակամայից հայտնվում է ծանր վիճակում:

Հենց այդպիսի վիճակի մեջ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը:

Իր գավառական էության պատճառով, նա չէր գիտակցում, որ Մինսկի խմբի բանակցային գործընթացի  գիտակցված փլուզման հետևանքով, նա ոչ թե կարողանում է տարբերվել  նախկիններից, այլ տանում է սեփական երկիրը դեպի պատերազմի դուռը:

Անգրագետ և գավառական Փաշինյանը, ով բացի թերթոնից, այլ խնդիրներով չէր զբաղվել, չէր կարող գիտակցել այդ հանգամանքը:

Այլ երկրի պարագայում, միգուցե նրա սխալները այդչափ մեծ ազդեցություն չթողնեին երկրի վրա:

Սակայն փոքրիկ Հայաստանում, որը չուներ տարածքի խորություն և կարողանում էր փխրուն բալանս պահել Ադրբեջանի հետ, այդ սխալները չէին կարող ճակատագրական բնույթի չլինել:

Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը, օգտվելով այդ հանգամանքից, լեգիտիմ հիմք ստացավ՝ հարձակվել Արցախի վրա:

2016-ին, օրինակ, նա այդ հիմքը չուներ, այդ իսկ պատճառով էլ, նրան չհաջողվեց լայնամաշտաբ պատերազմ հրահրել:

Պատերազմում պարտությունից հետո Փաշինյանի միակ խնդիրը դարձավ իր սեփական մաշկի, կյանքի փրկությունը:

Նա շատ լավ էր հասկացել, որ իր քայլերով մեծ վնաս էր հասցրել սեփական ժողովրդին և Ռուսաստանին, որի դիրքերը տարածաշրջանում, Ադրբեջանի հաջողության պատճառով շեշտակի թուլացան:

Դրանից հետո Փաշինյանի համար պարզ դարձավ, որ իր համար իր ճակատագիրը պիտի կապեր Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Քանզի հայ ժողովուրդը, Հայաստանը և Ռուսաստանը նրան միշտ կհամարեն իրենց շահերը դավաճանած գործիչ:

Այսինքն, Փաշինյանը հայտնվեց այն նույն վիճակի մեջ, ինչ հայտնվեց Գորբաչովը՝ սկսած 1989 թվականից, երբ արդեն բոլորն էին հասկանում, որ նրա վարկանիշի անկումը ԽՍՀՄ-ում պիտի կոմպենսացվեր Գերմանիայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

Այդ տեսանյունից բոլոր պարտված գործիչները վերջում դառնում են «գորբաչով», և Փաշինյանն այս շարքում բացառություն չէ:

Հենց այդ ենթատեքստում էլ  պիտի հասկանալ, թե ինչու են իրեն Ալիևի հետ ուզում «եղբայրացնել»՝ հանձնելով տարատեսակ պարգևներ:

Չի բացառվում, որ նրան նույնիսկ Նոբելյան մրցանակ նվիրեն, եթե զգան, որ դա անհրաժեշտ է:

Սակայն պատմությունը արձանագրում է ևս մեկ փաստ: Բոլոր տեսակի «գորբաչովները», նույնիսկ ստանալով տարատեսակ մրցանակներ, վերջում հայտնվում են պատմական աղբանոցում, և Փաշինյանի ճակատագիրն այս համատեքստում նույնպես բացառություն չի կազմելու:

Պարզապես ամեն մի «գորբաչով» ունի քաղաքական կյանքի ցիկլի ավարտի ժամկետը:

Փաշինյանի այդ ժամկետը ավարտվելու է այս տարվա հունիսի 7-ին, ինչպես որ Գորբաչովինը ավարտվեց 1991-ին:

Սա նույնպես պատմական օրինաչափություն է, որը մարդիկ տեսնում են միայն այն դեպքում, երբ դա կատարվում է, քանզի շարքային քաղաքացիները, ինչպես հայտնի փիլիսոփան էր նշում, պատմության դիտորդների դեր են կատարում և, երբ տեսնում են կատարված փաստը, նոր միայն հասկանում են այդ փաստի իմաստը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>