ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Թմրամոլությունը ողբերգություն բերող չարիք է, Հայաստանին պետք է առողջ, ուժեղ և գիտակից սերունդ (տեսանյութ) Ո՞ւր են ուղղվել «կամուրջների վերանորոգման» նպատակով նախատեսված միլիարդները (տեսանյութ)
15
Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղու մեջ են մտել Հորմուզի նեղուցի պատճառով Ընդդիմադիր դաշտի միակ խնդիրը պետք է լինի ինքն իրեն չպարտվելը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ Դավիթ Մինասյանը թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողության տակ կլինի․ ԱՆ Ավանում վերելակները պարբերաբար դուրս են գալիս շահագործումից (տեսանյութ) Թմրամոլությունը ողբերգություն բերող չարիք է, Հայաստանին պետք է առողջ, ուժեղ և գիտակից սերունդ (տեսանյութ) Ո՞ւր են ուղղվել «կամուրջների վերանորոգման» նպատակով նախատեսված միլիարդները (տեսանյութ) Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա «Սրանից ուժեղ հայ երեխաներին թշնամի՝ ես չեմ տեսել»․ Շպռոտ Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման «Ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մասնակցել միջոցառմանը Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ» Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Թրամփը հեռացրել է Truth Social-ից այն լուսանկարը, որտեղ ինքը «արարչի» պատկերով է Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը Գնա էլի, գնա, գնա Նիկոլ ջան, գնա, պրծնենք քեզնից, շառ. Վարդան Ղուկասյան Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի

Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում

Ինչպես նշել էինք, Իրանի շուրջ ամերիկյան ճնշումների ներքո, Ռուսաստանն ու Չինաստանը որոշեցին նույնպես մկաններ ցույց տալ՝ դեպի  Հորմուզի նեղուց ուղարկելով, մասնավորապես, Չինաստանի  ռազմածովային ուժերը:

Սակայն Մոսկվայի և Պեկինի նպատկակը, ոչ թե ամերիկացիների հետ բախման մեջ մտնելն էր, այլ ստիպել Վաշինգտոնին՝ Իրանի հետ նստել բանակցությունների սեղանին:

Պետք է նշել, որ ռուսների և չինացիների ջանքերը արդյունք տվեցին, և ամերիկացիները համաձայնեցին բանակցել իրանցիների հետ:

Ավելին, Իրանի ԱԳ նախարարի այցի ընթացքում Անկարա, որոշում կայացվեց այդ բանակցություններն անցկացնել Թուրքիայում:

Մանավանդ, որ Էրդողանը վերջին օրերին նման կոչերով էր հանդես գալիս:

Նույնիսկ հայտնի դարձավ, թե ովքեր պիտի մասնակցեին այդ բանակցություններին:

Իրանի կողմից դա ԱԳ նախարար Արաղչին էր, իսկ ամերիկյան կողմից՝ ռուս-ուկրաինական բանակացություններում միջնորդի դերում արդեն հայտնի դարձած  Վիտկոֆը:

Սակայն պարզվեց, որ ամերիկայան կողմի համաձայնությունը՝ ուղիղ բանակցությունների մեջ մտնել  իրանցիների հետ, ոչ միայն հիասթափեցրեց Իսրայելին, այլև նյարդայնացրեց տարածաշրջանի մի շարք արաբական երկրների:

Մասնավորապես, ամերիկյան դիտորդների կարծիքով, երբ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները  նշում են, որ դեմ են, որ ամերիկյան ուժերը հարվածեն Իրանին, մասնավոր զրույցներում ճիշտ հակառակ տեսակետն են հայտնում:

Ու թեև սաուդցիները հերքում են այդ վարկածը, այնուամենայնիվ, այն իր հետքը  թողնում է իրանցիների վրա:

Իսկ երբ Թուրքիան հայտարարում է, որ չեզոք դիրք ունի Իրան-ԱՄՆ կոնֆլիկտում, իսկ նրա դաշնակից Ադրբեջանը հրապարակավ մեծ պատվիրակություն է ընդունում Բաքվում՝ Իսրայելից, դա նույնպես ազդում է Թեհրանի վրա:

Ավելին, երբ հայտնի դարձավ, որ ամերիկյան բանագնացը պիտի բանակցի Իրանի ԱԳ նախարարի հետ, նրան մինչ այդ բանակցությունները, հրավիրեցին Իսրայել, որպեսզի ներկայացնեին այդ երկրի նախապայմանները:

Իսրայելական  հավաստի աղբյուրը, որը ծանոթ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Վիտկոֆի միջև երեքշաբթի օրը Երուսաղեմում կայացած հանդիպման բովանդակությանը, պնդում է, որ իսրայելական կողմը փակ դռների հետևում չորս պահանջ է ներկայացրել ԱՄՆ-Իրան սպասվող բանակցություններից առաջ։

Առաջին

Իրանի կողմից իր բարձր հարստացված ուրանի պաշարների փոխանցումը մեկ այլ երկրի,

Երկրորդ

Թեհրանի կողմից միջուկային հետագա հարստացումից հրաժարվելը,

Երրորդ

 Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության փուլային դադարեցումը

Չորրորդ

 Մերձավոր Արևելքում Իսլամական Հանրապետության հետ դաշնակից ուժերի ֆինանսավորման և մատակարարումների դադարեցումը։

Ըստ այդ աղբյուրի, Իսրայելի ներկայացուցիչները հայտնել են Թրամփի բանագնացին, որ  «Ցանկացած համաձայնագիր, որը չի ներառի  այս պայմանները, վատ համաձայնագիր  կհամարվի Իսրայելի համար»։

Ըստ ամերիկյան դիտորդների, թեև արաբական երկները հրեաների նման բացահայտ պայմաններով հանդես չեն գալիս, սակայն նրանք էլ են ուզում, որ Իրանի առջև դրվեն այդ պայմանները:

Այդ տեսանկյունից, արաբական երկրների հետ համակարծիք է նաև Թուրքիան:

Վերջինս նույնպես չի ուզենա, որ Իրանը շարունակի աջակցել իր պրոքսի ուժերին տարածաշրջանում, քանի որ դիտարկում է նրանց, որպես մրցակից մահմեդական աշխարում:

Իսկ ինչ վերաբերվում է Իրանի կողմից իր բարձր հարստացված ուրանի պաշարների փոխանցումը մեկ այլ երկրի, ապա այս հարցում էլ, Էրդողանը մեծ հույս ուներ, որ հենց Թուրքիան կլիներ այն երկիրը, որտեղ կտեղափոխվեին այդ պաշարները:

Իրանում քաջ հայտնի էին  այդ տրամադրությունները և պատահական չէր, որ օրեր առաջ, Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին  հանդիպել էր   Վլադիմիր Պուտինի հետ և փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ուղերձը, որ Իրանը կարող է համաձայնվել իր հարստացված ուրանը Ռուսաստան ուղարկելուն, ինչպես դա արվել էր 2015 թվականի համաձայնագրի շրջանակներում։

Ինչքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը, դժվար է ասել:

Բայց դրա մասին հաստատում են նաև  ամերիկյան  The New York Times-ի մոսկովյան աղբյուրները:

Ահա հենց այս գործոնները հաշվի առնելով՝ իրանական կողմը պնդել է, որ բանակցությունները ամերիկյան կողմի հետ պիտի անցկացվեն, ոչ թե Թուրքիայում, այլ ավելի չեզոք երկրում:

Եվ ահա, հաստատվել է, որ այն կանցկացվի Օմանում:

ԱՄՆ նախագահի վարչակազմը համաձայնել է բանակցություններ վարել Իրանի ներկայացուցիչների հետ Օմանում, իսկ խորհրդակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան փետրվարի 6-ին։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios առցանց պորտալի լրագրող Բարաք Ռավիդը։

Բացի այդ, Իրանը պահանջել է, որպեսզի բանակցությունները ուղիղ բնույթ կրեն և այնտեղ չմասնակցեն Ծոցի արաբական երկրների ներկայացուցիչները:

Ըստ Axios-ի՝ այդ հարցի շուրջ դեռ համաձայնություն չի արձանագրվել:

Նույն աղբյուրի համաձայն, Իրանը միայն Պակիստանի ներկայության հետ է համաձայնվել, քանի որ ըստ Թեհրանի, միայն Պակիստանն է անկեղծ ցանկանում, որ Իրանի վրա գրոհ չլինի:

Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին հայտարարել  է, որ Պակիստանը կմասնակցի Իրան-ԱՄՆ երկխոսությանը: Նա նշել է, որ Պակիստանը հրավիրվել է իրանա-ամերիկյան խորհրդակցություններին, և Իսլամաբադի դիրքորոշումը «հաշվի կառնվի բանակցությունների ընթացքում»:

Այսպիսով կարող ենք նշել, որ դիվանագիտական ռալիի այս փուլում, Իրանին հաջողվել է թելադրել իր պայմանները:

Մնում է հասկանալ, թե ինչ արդյունք կարձանագրվի այդ բանակցությունների ընթացքում և՝ հնարավոր կլինի՞ խուսափել մեծ բախումից, թե՝ ոչ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>