ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան
16
Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան

Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում

Նշենք, որ անցած շաբաթվա կեսերին ոսկու գինը մեկ ունցիայի համար, հասել էր մինչև 5600 դոլարի: Արծաթի գինը՝ 121 դոլարի:

Եվ ահա, հունվարի 30-ին այս երկու թանկարժեք մետաղների գները կտրուկ նվազեցին:

Այսօր ոսկու գինը տատանվում է 4500 դոլարի սահմաններում, իսկ արծաթինը՝ 72 դոլարի մոտակայքում:

Փորձագետների կարծիքով, այս մետաղների գնի անկումը պայմանավորվեց  ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հայտարարությամբ՝ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ)  հետագա ճակատագրի վերաբերյալ:

Բանն այն է, որ նախկինում Թրամփը հայտարարում էր, որ այդ կառույցի կարգավիճակը իրեն արդեն սպառել է:

Իսկ այդ կառույցի ներկայիս նախագահը չի համաձայնվում կտրուկ իջեցնել տոկոսադրույքը, որի արդյունքում  ամերիկյան ապրանքները միջազգային շուկաներում, պարտվում են  մրցակիցներին:

Ավելին, ԴՊՀ-ի ներկայիս ղեկավար  Ջերոմ Փաուելի դեմ նույնիսկ քրեական վարույթ էր սկսվել:

Հենց այդ ֆոնին, ոսկու գինը միջազգային շուկաներում սկսեց կտրուկ բարձրանալ:

Ավելին, այս տարվա հունվարին այն բարձրացավ մոտ 20 տոկոսի չափ:

Իսկ վերջին օրերին դոլարի ճակատագիրը սկսեց հիշեցնել նախկինում փլուզված խորհրդային ռուբլու ճակատագիրը, երբ այն անկում էր ապրում, ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում:

Հենց այդ պարագայում Թրամփի շրջապատում սկսեցին խոսել այն մասին, որ այս խուճապային տրամադրությունները պիտի կանխել:

Նույնիսկ Թրամփը ստիպված էր հայտարարել, որ դոլարին չի սպառնա կործանում:

Եվ ահա, որպեսզի դոլարի  սրընթաց անկումը կանգնեցվեր, հունվարի 30-ին Թրամփը հայտարարեց, որ մայիսին ԴՊՀ-ի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դաշնային պահուստային համակարգի նախկին անդամ Քևին Ուորշը:

Այս անձնավորությունը հայտնի է այն պատկերևացումներով, որ երկրի ամենավտանգավոր գործոնը արժեզրկումն է:

Սյսինքն, մի մարդ, ով չի ցանկանա իջեցնել ԴՊՀ-ի տոկոսադրույքը, որպեսզի կանխվի արժեզրկումը:

Սակայն դա հակասում է Թրամփի գաղափարներին՝ իջեցնել այդ տոկոսադրույքը և ամեն ինչ անել, որ այն ձգտի զրոյի:

Փորձագետների կարծիքով, Թրամփը ստիպված եղավ հայտարարել ԴՊՀ-ի այս ղեկավարի անունը, որպեսզի հնարավոր լիներ կանխել խուճապը շուկաներում:

Ավելին, նա ստիպված էր դրա մասին հայտարարել հունվարին, երբ այդ նշանակումը պիտի լիներ մայիսին:

Այս ամենը ցույց է տալիս մեկ բան.  հնարավոր չի լինի մի կողմից փորձել կանխել գնաճը, իսկ մյուս կողմից՝ աշխուժացնել ամերիկյան տնտեսությունը:

Եթե պահպահնվեն խաղի նախկին կանոնները, ապա Թրամփն աստիճանաբար կնմանվի Բայդենին, իսկ ամերիկյան տնտեսությունը կշարունակվի գլորվել դեպի անդունդը:

Մյուս կողմից, կտրուկ քայլերը ցույց են տալիս, որ կարող է առաջանալ խուճապ, որի արդյունքում  դոլարը կարող է փլվել:

Ո՞րն է  այն փոխզիջումային տարբերակը, որը հնարավոր կդարձնի աշխուժացնել ամերիկյան տնտեսությունը և, միաժամանակ, պահպանել դոլարի դիրքերը, այա սա՛ է մտահոգում Թրամփին:

Պարզ է մեկ բան. այն, որ դոլարի հանդեպ նախկին վստահությունն արդեն չկա:

Դա է վկայում նաև դոլարից փախուստը:

Օրինակ, դոլարի փոխարժեքը եվրոյի հանդեպ քիչ փոխվեց. այն այսօր տատանվում է 1.85-ի սահմաններում:

Ճիշտ է, Թրամփի այս որոշման արդյունքում դոլարը շրջեց իր անկումը համաշխարհային շուկայում. DXY ինդեքսը, որը չափում է դոլարի արժեքը վեց համաշխարհային արժույթների զամբյուղի նկատմամբ (եվրո, իեն, ֆունտ ստերլինգ, կանադական դոլար, շվեդական կրոն և շվեյցարական ֆրանկ), 95.7-ից բարձրացավ  մինչև 96.4 միավոր։

Սակայն, ըստ փորձագետների, հիմնական պատճառները, որոնք նպաստում են դոլարի դերի թուլացմանը չեն վերացել:

Այդ տեսանկյունից, ոսկու գնի անկումը կարող է մեծ չլինել, իսկ մայիսից երբ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգը ունենա նոր ղեկավար, պարզ կդառնա թե ոսկու գինը ինչ ուղիով կզարգանա:

Եթե ԴՊՀ-ի տոկոսադրույքը իջեցվի, ապա ոսկու գինը կրկին կբարձրանա, իսկ եթե ոչ, ապա այն կարող է կայունանալ, մոտավորապես 4000-5000 տիրույթում:

Այսօր ԱՄՆ ԴՊՀ վերաֆինանսավորման տոկոսադրույքը տատանվում է 3.5-3.75 տիրույթում:

Անցած տարվա աշնանը, այն իջեցվեց մոտ  0.50 կետով, որի արդյունքում ոսկու գինը բարձրացավ 3.500 դոլարից մինչև 4.500 դոլարի չափ:

Ի՞նչ կլինի, մայիսին, իսկ իրականում՝ ի՛նչ որոշում կկայացնի Թրամփի վարչակազմը, ցույց կտա ժամանակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>