ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Թմրամոլությունը ողբերգություն բերող չարիք է, Հայաստանին պետք է առողջ, ուժեղ և գիտակից սերունդ (տեսանյութ) Ո՞ւր են ուղղվել «կամուրջների վերանորոգման» նպատակով նախատեսված միլիարդները (տեսանյութ)
15
Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղու մեջ են մտել Հորմուզի նեղուցի պատճառով Ընդդիմադիր դաշտի միակ խնդիրը պետք է լինի ինքն իրեն չպարտվելը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ Դավիթ Մինասյանը թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողության տակ կլինի․ ԱՆ Ավանում վերելակները պարբերաբար դուրս են գալիս շահագործումից (տեսանյութ) Թմրամոլությունը ողբերգություն բերող չարիք է, Հայաստանին պետք է առողջ, ուժեղ և գիտակից սերունդ (տեսանյութ) Ո՞ւր են ուղղվել «կամուրջների վերանորոգման» նպատակով նախատեսված միլիարդները (տեսանյութ) Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա «Սրանից ուժեղ հայ երեխաներին թշնամի՝ ես չեմ տեսել»․ Շպռոտ Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման «Ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մասնակցել միջոցառմանը Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ» Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Թրամփը հեռացրել է Truth Social-ից այն լուսանկարը, որտեղ ինքը «արարչի» պատկերով է Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը Գնա էլի, գնա, գնա Նիկոլ ջան, գնա, պրծնենք քեզնից, շառ. Վարդան Ղուկասյան Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի

Հայաստանի խոշոր հարկատուները 2025թ. հունվար-դեկտեմբերին վճարել են 1.946 տրլն դրամ հարկ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,946.46 մլրդ դրամ՝ (≈1.95 տրլն), որից մոտ 1 580.3 մլրդ դրամը՝ հարկային մարմնի մասով, իսկ մոտ 366.2 մլրդ դրամը՝ մաքսային մարմնի մասով։

2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր հարկատուների վճարումներն աճել են մոտ 9.79%-ով կամ շուրջ 173.55 մլրդ դրամով։

Ովքեր են առաջին հինգ հորիզոնականում

Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 77.86 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 11.12 մլրդ դրամով կամ 16.67%-ով։ 2024թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը։

Երկրորդ տեղում Գրանդ Տոբակոն է՝ 66.12 մլրդ դրամով։ 2024թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.57 մլրդ դրամով կամ 4.04%-ով։ 2024թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։

Հանքարդյունաբերության ոլորտի խոշոր հարկատուն՝ ԶՊՄԿ-ն, երրորդ տեղում է՝ 52.16 մլրդ դրամով։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է անկում 49.8 մլրդ դրամով կամ 48.84%-ով։ 2024թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը։

Չորրորդ տեղում Գազպրոմ Արմենիան է։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 43.24 մլրդ դրամ, ինչը 2024թ. 46.86 մլրդ դրամ ցուցանիշից պակաս է 3.62 մլրդ դրամով կամ 7.73%-ով։ 2024թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը նույնպես 4-րդն էր։

Հինգերորդ հորիզոնականում է Արդշինբանկը՝ 40.2 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 33.47 մլրդ դրամով կամ 497.24%-ով։ 2024թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 42-րդ հորիզոնականը։

Ընդհանուր ցուցանիշներ

Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուների կողմից 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է շուրջ 409.71 մլրդ դրամ հարկ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 3.61%-ով կամ 15.33 մլրդ դրամով (2024թ․ ցուցանիշը՝ 425.04 մլրդ դրամ)։

Իսկ առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 1,121.78 մլրդ դրամ՝ +9.33% կամ 95.69 մլրդ դրամ։

1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի շուրջ 21.05%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը, իսկ առաջին հարյուրին՝ 57.63%։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>