Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել

Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն

Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում 2025 թվականին պետական բյուջե է վերադարձվել 426 մլն 863 հազար 917 դրամ։ Այս մասին Panorama.am-ի  հարցմանն ի պատասխանհայտնեցին  Գլխավոր Դատախազությունից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այս թվում շարժական և անշարժ գույքերը ներառված չեն: Միաժամանակ դատախազությունը պատասխանին չի կցել «հատիկ առ հատիկ» հետբերված գույքերի ցանկը։

Ինչևէ, դրամային արտահայտությամբ մեկ տարում պետությունը վերադարձրել է շուրջ 427 մլն դրամ։ 

2026 թ. հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել՝  կառավարության պաշտոնյաներին պարգևավճարներ տալու համար։ Այսպես՝ բաժնի պետերը ստացել են մոտ 1,5-2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5-3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5-4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6-7 միլիոն դրամ։

Ստացվում է, որ մի կողմից այդքան աղմուկ բարձրացրած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակում 1 տարում կարողացել են բյուջե մուտք անել ընդամենը 427 մլն դրամ, մյուս կողմից՝ դրա ավելի քան վեցապատիկը բաժանել են միայն Կառավարության անդամներին ու այնտեղ աշխատող միջին օղակներին որպես պարգևավճար։ 

Ուշագրավ է նաև Փաշինյանի արձագանքը պարգևավճարների վերաբերյալ քննադատություններին։

Հիշեցնենք՝ նա ԱԺ-ում ասել էր, որ թալանածը հավաքել են և բաշխել են։

«Թալանածի 0.0001%-ը ներդրել ենք մեր պետական ապարատի վրա»,- հայտարարել էր  Փաշինյանը։  

Այս հայտարարությանն արձագանքել էր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով հաշվարկ ու ցույց տալով, որ Փաշինյանի պնդումները, մեղմ ասած, կտրված են իրականությունից ու մաթեմատիկայից։

«Փաշինյանը հայտարարում է, որ պարգևավճարներին ուղղվել է վերադարձված թալանի 0,000001%-ը։ Հիմա եկեք հասկանանք, որ թվի 0,000001%-ն է 3 մլրդ դրամ կազմող պարգևավճարները։

800.000.000.000.000 (800 տրիլիոն) դոլար, որը կազմում է Հայաստանի 96,000 տարվա բյուջեի չափ գումար։ Ասել եմ ու էլի եմ ասում,  մաթեմ չիմացող մարդկանց պետք է հեռու պահել պետական պաշտոններից, շաատ հեռու»,- գրել էր նա։ 

Թվերի համադրությունը ցույց է տալիս, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, որը ներկայացվում է որպես պետական ֆինանսների համալրման առանցքային գործիք, առայժմ ապահովում է սահմանափակ ֆինանսական արդյունք՝ հատկապես պետական բյուջեի ծավալների համատեքստում։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում պետական համակարգում խրախուսումների համար հատկացված գումարը բազմակի գերազանցում է վերադարձված միջոցները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>