Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
5
Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Պատերազմ Արցախում
Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մարտի 9-16-ը ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ» Պայթյուն՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա տուժած Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել Իրանը սպառնացել է պայթեցնել Իսրայելի ատոմային ռեակտորը իշխանափոխության փորձի դեպքում Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել» Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անհասկանալի է, թե ինչպես է Արարատ Միրզոյանի նամակը հայտնվել արևմտյան ռադիոկայանի ձեռքում. Զախարովա (տեսանյութ) ՔՊ-ի հաղթաթուղթ դարձած հերթական խաղահրապարակը (տեսանյութ) Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է Կանաչապատում՝ հողով․ «ժամանակակից» կրեատիվ մեթոդ (տեսանյութ) 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ Տիգրա՛ն Ավինյան, հայդե՛, դուրս արի փողոց ու էս վիճակը տես (տեսանյութ) Կոյուղաջուրը տարածվում է Արգիշտի 9 հասցեում (տեսանյութ) Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության պլակատային արձագանքները ամերիկյան ագրեսիային Իրանը 48 ժամվա ընթացքում հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ինը ամերիկյան ռազմաբազայի ՔՊ-ական կեղծ դպիրի ձեռամբ ընտրություններից առաջ կարող է խափանվել 24News-ի ու այլ ԶԼՄ-ների աշխատանքը Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել Ճամբարակից դիակը բերում են Սևանում են հերձում. Արման Ղազարյան ԱՄԷ-ն հերքել է Իրանի դեմ պատերազմին միանալու մասին տեղեկությունները Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից 90-ը ՀՀ քաղաքացիներ են Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրենյանց Էս ա ոմանց շատ սիրելի «քաղաքակիրթ Արևմուտքի» իրական դեմքը: Է՛ս են նրանք բերում, հատկապես ԱՄՆ-ը Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա

Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի պաշտոնատար անձը Ա. Կ.-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել:

Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացը սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը՝ սկզբում, իսկ մնացած գումարը՝ գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով: 2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ:

ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց: Բացի այդ՝ պարզվել է, որ ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահը ՀՀ ԱԺ նույն պաշտոնատար անձին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ Երևան քաղաքում գտնվող դպրոցներից մեկի՝ վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը՝ պետության կողմից հիշյալ ՍՊ ընկերությանն անհատույց տրամադրելու և դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ընկերության հիմնադիր-նախագահը 2021 թվականին մաս-մաս, որպես կաշառք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին է տվել ընդհանուր՝ 23․000 ԱՄՆ դոլար և 300․000 ՀՀ դրամ, իսկ վերջինս 2023 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է հիշյալ ընկերության հիմնադիր-նախագահի կողմից իրեն ներկայացված առաջարկն ու կից փաստաթղթերը: Վերը նշված արարքների համար ԱԺ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>