Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով
26
Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը Պատերազմ Արցախում
«Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել. «Իշխանություն» Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո» Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»... Բռնագանձում առանց հաշվետվողականության. հակակոռուպցիոն քաղաքականությո՞ւն, թե՞ սեփականության վերաբաշխում «Հաղթող տղան նման կերպ չի պահում». Ռուբեն Մխիթարյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է

Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն խայտառակ պարտություն է կրելու. Դավիթ Կարապետյան

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։ Միացի´ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» կուսակցությունը Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ շարունակում է նախընտրական քարոզարշավը։

Նշենք, որ ավագանու ընտրություններում կուսակցությունը գլխավորելու է Գրիշա Հարությունյանը։ Որքան էլ իշխանությունը փորձի կիրառել վարչական ռեսուրս, «Մայր Հայաստան» կուսակցությունը վստահ է՝ նրանք որևէ արդյունքի չեն հասնելու։

«ՔՊ կուսակցությունը Վաղարշապատում, կասեի՝ ողջ Հայաստանի տարածքում, այնքան ցածր վարկանիշ ունի, որ անգամ վարչական ռեսուրսի կիրառման պարագայում իրեն չի հաջողվելու հաղթանակ գրանցել։ Կարող են մեկ բան անել՝ գործի դնել իրավապահ համակարգը, սկսել ապօրինի ձերբակալություններ, որոնց ականատես ենք լինում վերջին շրջանում»,-իր խոսքում ընդգծեց Գրիշա Հարությունյանը։

Առաջադրված թենածուն, շատ հաիրճ ներկայացրեց «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը՝

Վերականգնել Զվարթնոց թաղամասում առկա «Սատանի անիվ» կոչվող կարուսելը և անճանաչելիորեն բարեկարգել հարակից տարածքը՝ այն բերելով միջազգային ստանդարտների և դարձնելով հաճելի զբոսավայր ինչպես տեղացիների, այնպես էլ համայնքի հյուրերի համար,

Համայնքապետարանը կիրականացնի քաղաքային կոլորիտի մաս կազմող շենքերի ֆասադաների ու կտուրների վերականգնման աշխատանքներ,

Ավելացնել բարվոք վիճակում գտնվող բազմաբնակարանային շենքերի թիվը,

Իրականացնել բակերի բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ ստեղծել բակային ֆուտբոլի խաղադաշտեր,

Գյուղական ճանապարհային հատվածներում ստեղծել գյուղմթերքների իրացման ժամանակակից նոր փոքր շուկաներ,

Արմատական լուծում տալ ոռոգման ջրի ապահովման համակարգին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը,

Համայնքային սեփականաություն հանդիսացող մանկապարտեզները պետք է լինեն անվճար։

Mnews.am -ը զրուցեց նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամների ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանի հետ։

-Պարոն Կարապետյան, որքանով է իրատեսական «Մայր Հայաստան»կուսակցության հաղթանակը Վաղարշապատում։ Մի քանի օր է, ինչ սկսել է քարոզարշավը, արդեն մամուլը խոսում է իշխող կուսակցության թեկնածուի խախտումների մասին, նաև խոսեք այդ մասով։

-Անկեղծ ասած, «Մայր Հայաստան» կուսակցության նոր անդամ եմ, մի քանի ամիս է ինչ անդամագրվել եմ և կուսակցական եմ, ընտրություններին մասնակցում եմ որպես Դավիթ Կարապետյան՝ Ծաղկունքի համայնքի նախկին ղեկավար, և աշխատանքիս արդյունքը այդ 21 տարիների աշխատանքն է։ Ինչ վերաբերում է իշխող թիմի քարոզարշավին, մեր թիմին բացարձակ չի հետաքրքրում իրենց անցկացրած քարոզարշավը, բոլորը տեսնում են, թե ինչ վարչական ռեսուրս են օգտագործում, կարող եմ ասել, որ ՔՊ-ի վիճակը չափազանց ծանր է, իսկ հաղթելու հնարավորությունը՝ զրոյական: Բանն այն է, որ նախ՝ Վաղարշապատ համայնքի նախորդ վարչակազմը՝ Դիանա Գասպարյանի ղեկավարությամբ, ձախողել է նույն ՔՊ-ի նախընտրական բոլոր խոստումները, դրանից բացի, վերջինս ու իր հարազատները անցնում են լրջագույն քրեական գործերով: Մյուս կողմից, մեղմ ասած, միանշանակ չէ Արգիշտի Մեխակյանի հանգամանքը. հանրության գերակշիռ մեծամասնությունը նրան չի ներում, որ լինելով Արցախն ազատագրած հերոսներից մեկի՝ Մեխակ Մեխակյանի որդին, նա միացել է Արցախն ուրացած ու հանձնած Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, ինչպես տեղացիներն են նշում, ինքն էլ ուրացել է իր հոր գործը:

-Չե՞ք կարծում, հաղթանակի հասնելուց հետո իշխանությունը նաև Ձեզ չի ներելու, կարող է կրկնվել նաև Գյումրիի վերջին դեպքերը, երբ մի քանի ամիս Գյումրու քաղաքապետը ենթարկվեց քաղաքական տերոռի և վերջում ձերբակալվեց անհիմն, մտացածին և շինծու մեղադրանքով։

-Մեզ այս պահին ոչինչ չի կանգնեցնում և մտահոգում, հետագա գործընթացները ժամանակը ցույց կտա։ Կարևորը մեզ համար այս պահին հանդիպումներ ենք ունենում բնակչության հետ, ներկայացնում մեր ծրագրերը, բավականին ակտիվ և բովանդակալից են անցնում բակային հանդիպումները, իշխող թիմի թեկնածուի պես ճոռո խոսակցություների վրա զուր ժամանակ չենք կորցնում, իրենց պես պետական ապարատին կոլապսի չենք ենթարկում և քարոզարշավ իրականացնում։ Կարող եք նկատել օրվա աշխատանքային տարբեր ժամերին ղեկավարությունը ՔՊ-ի թեկնածուի հետ շրջում են համայնքներում և խոստումներ տալիս։

-Որպես ընդիմադիր թեկնածու՝ որևէ խոչընդոտ կա՞ իշխանության թիմի թեկնածուի կողմից։

-Չեն կարող որևէ ձևով խոչընդոտել մեր հանդիպումները, ի տարբերություն Արգիշտի Մեխակյանի անցկացրած հանդիպումների, բերում են մարդկանց զոռով, աշխատանքից կտրելով, նաև սպառնալով, որ կազատեն աշխատանքից, ոնց արեցին վերջերս, որոնց համարում էին ընդդիմադիր հայացքներ ունեցողներ, մեր հանդիպումներին գալիս են վաղարշապատցիներ, ովքեր մտահոգված են իրենց քաղաքի համար։

Հավատացեք, հենց այդ հանդիպումների մասնակցիներից կեսից ավելին իրենց չի ընտրելու, սպառված կուսակցություն են։ Գնացեք մարզպետարան և կտեսնեք, թե մարզպետը աշխատանքային ժամին ինչով է զբաղված, նախընտրական քարոզարշավով և մարդկանց ստիպողաբար կամ սպառնալով բերում են, որ մասնակցեն։ Կարելի է ասել, ողջ պետական ապարատը զբաղված է Վաղարշապատի ընտրություններով, չեմ ուզում կրկնվել, բայց վաղարշապատցին ՔՊ կուսակցությանը ձայն չի տալու, դրանում կհամոզվեք հաշված օրեր հետո։ Չեն մարսում Գյումրիի ընտրությունները, այդ պարտությունը կրկնվելու է նաև Վաղարշապատում, իրենց համար կյանքի և մահու կռիվ է այս ընտրությունները։

-Քարոզարշավի շրջանակներում վերջերս ՖԲ-ի իր էջում Արմավիր մարզպետ Վահրամ Խաչատրյանը քաղաքակա՞ն, թե իրական «չափալախ» էր պատրաստվում տալ, նաև ի՞նչ էր նկատի ունեցել մարզպետը, երբ գրել էր, որ քոչարյանական ուժերը հերթական անգամ ցույց տվեցին՝ ո՛չ ասելիք ունեն, ո՛չ տեսլական, վախենում են բանավեճից։

-Մեր թիմը իրենց պատասխանը կտրուկ տվել է, որ հանդիպելու և բանավիճելու չունենք ՔՊ-ի թեկնածուի հետ։ Կարող եմ ասել, որ Վաղարշապատի ընտրություններով Նիկոլ Փաշինյանի թեկնածու Արգիշտի Մեխակյանը դարձել է էժանագին սադրիչ։ Նա թուրք–ադրբեջանական կամակատար ՔՊ-ի վարտիքի տակ թաքնված հոխորտում է «Մայր Հայաստանի» դեմ։ Իսկ մարզպետին, բացարձակ չեմ ուզում անդրադառնալ, թող մտածի, թե ի՞նչ պատասխան է տալու Նիկոլ Փաշինյանին, թե ոնց պարտվեցին Վաղարշապատում։

Հ․Գ. Մի խոսքով, իրապես թեժ ու ծանր ընտրություններ են սպասվում նոյեմբերի 16-ին, ու ընդդիմադիրները տրամադրված են պարտության մատնել ՔՊ-ին՝ ոչ միայն կրկնելով Գյումրու ընտրությունների օրինակը, այլև ավելի համոզիչ արդյունքներ գրանցելով:

 Աղբյուրը՝ Mnews.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>