Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան
14
Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Պատերազմ Արցախում
Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իմ նախազգացումով ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում «Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում

Փաշինյանը, «Ցանկապատը» և այն գրվելու ժամանակ դեռ գոյություն չունեցող «ԳլավԼիտը»

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը ուշագրավ դիտարկում է արել, որով մերկացնում է Փաշինյանի ևս մեկ սուտ: Թվում է՝ մանրուք է, բայց այս բացահայտումը մերկացնում է «կրթասեր» Փաշինյանի մանիպուլյատիվ գործելակերպը, կամ էլ նա պիտի ընդունի, որ Զորյանի ստաղծագործություններից, Հայաստանի, այդ թվում՝ ԽՍՀՄ պատմությունից ուղղակիորեն «զրո» է: 
Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլական «կռուտիտների» և լուրջ դեմքով «միամիտ» խաղալու դրվագներին ականատես ենք եղել բազմիցս, երբ նա փորձում է իր արտահայտած որևէ միտք ներկայացնել որպես «աստվածային բացարձակ» ճշմարտություն։
Սրա տակ իրականում լուրջ ենթաշերտեր կան, քանի որ Նիկոլը, որպես կանոն, միշտ կիսաճշմարտություններ է ասում։ Իսկ քանի որ իր շուրջը նա հավաքել է հիմնականում որևէ լուրջ ու խորքային գիտելիքներ չունեցողների մի խումբ, որոնք Հայոց իրական արժեքների հետ ոչ մի աղերս և պորտալարային կապ չունեն, ապա իր կողմից հրապարակ նետված ցանկացած ցնդած պնդում որևէ դիմադրության չի հանդիպում։ Սա տեղի է ունենում բոլոր ոլորտներում՝ առանց բացառության։

Թերևս այս շարքից է նաև բավական աղմուկ հանած «Ցանկապատ» ներկայացման հետ կապված դրվագը, որը բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։

Տեսեք՝ ինչ արեց Նիկոլը․ ներկայացման ավարտին նա փորձեց իրեն դնել հայ գրականության «մեծ գիտակի» տեղ և մեկնաբանել, թե ինչու է Զորյանը գրել այդ պատմվածքը, ինչ մղումներ ու ասելիք է ունեցել նա։ Իսկ ըստ նիկոլական տրամաբանության՝ նա դա արել է «սովետական ԳլավԼիտի» պահանջով ու ցուցումով։

Այս դրվագը, անկեղծ ասած, ականջս ծակեց, քանի որ լուրջ կասկածներ ունեի, թե «ԳլավԼիտ»-ը կարող էր որևէ առնչություն ունենալ։ Չալարեցի և երեկ մի անգամ ևս վերընթերցեցի «Ցանկապատը» և — վուալյա․ Զորյանն այդ պատմվածքը գրել է ոչ ավել, ոչ պակաս՝ 1918 թվականին։ Հասկանո՞ւմ եք՝ 1918-ին, երբ ԽՍՀՄ-ը դեռ գոյություն անգամ չուներ, և «ԳլավԼիտի» մասին Լունաչարսկին նույնիսկ չէր էլ մտածել։

Իսկ քանի որ տվյալ պահին անհրաժեշտ էր թիրախավորել հայոց պատմության ամենաողբերգական դրվագներից մեկը՝ երբ թուրքական հարձակման հետևանքով հայ գյուղը արտագաղթում էր, մարդիկ իրենց սայլերը լծած պատրաստվում էին փախչել թուրքի յաթաղանից, Նիկոլի համար այս դրվագը ներկայացվում է որպես «սովետական մուրճի սպառնալիքի տակ գրված» ու «կեղծ հայրենասիրության քարոզ»։

Հիմա նորից ասում եմ՝ քուանշ, էլի «ի շրջանս յուր» ստացվեց։ Հատիկ-հատիկ լիկբեզ եմ անելու քո մանիպուլյացիաները՝ ապացուցելու համար, որ ինչքան էլ կրթվեք, դուք միևնույնն եք մնալու նույն մակարդակի վրա։ Այսինքն՝ մարդը հրապարակավ մեղադրում է մի կառույցի, որը ստեղծվել է դրանից չորս տարի անց՝ 1922-ին, և նույնիսկ փորձում է մարդկանց համոզել, թե այդ պատմվածքը հատուկ է գրվել՝ «հայրենասիրության իրենց մոդելը» ձևավորելու նպատակով։
Հ․Գ. Անկեղծ ասած, շատ զարմացա, որ մեր գրականագետներն ու բանասերները այս հարցի շուրջ որևէ մասնագիտական դիտարկում կամ կարծիք չհայտնեցին»։
 
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>