Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
5
Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Պատերազմ Արցախում
Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մարտի 9-16-ը ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ» Պայթյուն՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա տուժած Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել Իրանը սպառնացել է պայթեցնել Իսրայելի ատոմային ռեակտորը իշխանափոխության փորձի դեպքում Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել» Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անհասկանալի է, թե ինչպես է Արարատ Միրզոյանի նամակը հայտնվել արևմտյան ռադիոկայանի ձեռքում. Զախարովա (տեսանյութ) ՔՊ-ի հաղթաթուղթ դարձած հերթական խաղահրապարակը (տեսանյութ) Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է Կանաչապատում՝ հողով․ «ժամանակակից» կրեատիվ մեթոդ (տեսանյութ) 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ Տիգրա՛ն Ավինյան, հայդե՛, դուրս արի փողոց ու էս վիճակը տես (տեսանյութ) Կոյուղաջուրը տարածվում է Արգիշտի 9 հասցեում (տեսանյութ) Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության պլակատային արձագանքները ամերիկյան ագրեսիային Իրանը 48 ժամվա ընթացքում հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ինը ամերիկյան ռազմաբազայի ՔՊ-ական կեղծ դպիրի ձեռամբ ընտրություններից առաջ կարող է խափանվել 24News-ի ու այլ ԶԼՄ-ների աշխատանքը Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել Ճամբարակից դիակը բերում են Սևանում են հերձում. Արման Ղազարյան ԱՄԷ-ն հերքել է Իրանի դեմ պատերազմին միանալու մասին տեղեկությունները Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից 90-ը ՀՀ քաղաքացիներ են Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրենյանց Էս ա ոմանց շատ սիրելի «քաղաքակիրթ Արևմուտքի» իրական դեմքը: Է՛ս են նրանք բերում, հատկապես ԱՄՆ-ը

Ինչո՞ւ Թրամփը նոր պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի հանդեպ, և ինչպես դա կարող է ազդել նաև Հայաստանի վրա

Եվ այսպես. օրեր առաջ, ԱՄՆ-ի նախագահ Թրամփը մի կողմից հայտարարեց, որ չի հանդիպի Պուտինի հետ և, միաժամանակ, Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին ազդարարեց:

Այս անգամվա պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի նավթարդյունաբերության դեմ։ Մասնավորապես, խոսքը Ռուսաստանի խոշորագույն նավթ արտահանողների՝ «Լուկոյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցների մասին է։ Սահմանափակումները վերաբերում են ոչ միայն ընկերություններին, այլև դրանց 34  դուստր ձեռնարկություններին, որոնք գործում են աշխարհով մեկ։

Ավելին, պատժամիջոցների կենթարկվեն նաև այն ընկերությունները, որոնք կհամագործակցեն վերը նշված ընկերությունների հետ:

Ինչպես հայտնի է, համաշխարհային նավթի արտահանման մոտ 9 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Իսկ վերը նշած ընկերությունները արտահանում են Ռուսաստանի ողջ նավթի գրեթե կեսը:

Իսկ դա նշանակում է, որ համաշխարհային նավթի գների վրա այս որոշումը չի կարող չազդել:

Հենց այս որոշումից անմիջապես հետո, Brent տեսակի նավթի գինը մեկ օրվա մեջ աճեց միանգամից  ավելի մոտ  8  տոկոսով:

Այսօր այդ տեսակի գնի արժեքն է մեկ բարելի համար՝  66 դոլար:

Սակայն այս որոշումը հատկապես կարող են հարվածել չինական և հնդկական ընկերություններին, որոնք համագործակցում են ռուսական այս ընկերությունների հետ:

Բանն  այն է, որ 2024 թվականին Ռուսաստանից նավթի արտահանումը կազմել է 240 միլիոն տոննա, որից 42.3%-ը առաքվել է Չինաստան, 37%-ը՝ Հնդկաստան և 6.8%-ը՝ Թուրքիա։ 2025 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունից նավթի մատակարարումները կազմել են մոտավորապես 148 միլիոն տոննա։

Սպառնալով այսպես կոչված «երկրորդական պատժամիջոցներ» կիրառել պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների հետ գործարք կնքող ցանկացած ֆինանսական հաստատության նկատմամբ՝ ԱՄՆ-ն ստիպում է ռուսական նավթ գնող ընկերություններին ընտրություն կատարել. պահպանել մուտքը ԱՄՆ շուկանե՞ր, թե՞  շարունակել  առևտուր անել Ռուսաստանի հետ։

Հնդկաստանի խոշորագույն միջազգային կորպորացիաներից մեկը և աշխարհի ամենամեծ նավթավերամշակման գործարանի սեփականատեր Reliance Industries-ը արդեն հայտարարել է, որ «վերագնահատելու» է ռուսական նավթի վերաբերյալ իր գործողությունները:

Ամենամեծ հարցականը վերաբերում է չինական ընկերությունների, այդ թվում՝ առևտրային և պետական ​​​​նավթավերամշակման գործարանների ապագա գործողություններին, որոնք, հավանաբար, հույս ունեն անտեսել ԱՄՆ սպառնալիքները: Չինաստանը ռուսական նավթի մի մասը գնում է անմիջապես խողովակաշարերի միջոցով՝ երկարաժամկետ մատակարարման պայմանագրերի շրջանակներում, որոնց ծավալներն ավելի դժվար է ստուգել, քան ծովային առաքումներինը:

Սակայն, նույնիսկ այստեղ առաջ է եկել խուճապային վիճակ:

Reuters-ի փոխանցմամբ՝ չինական պետական ​​PetroChina Co., Sinopec, CNOOC և Zhenhua Oil ընկերություններն արդեն դադարեցրել են Ռուսաստանից ծովային ճանապարհով նավթի մատակարարումների գործարքները։

Ոլորտի փորձագետների կարծիքով, Չինաստանը հավանաբար կշարունակի ռուսական նավթ գնել, չնայած դա բավարար չի լինի Հնդկաստանից գնումների սպասվող կրճատումը փոխհատուցելու համար։

 

Կազդի՞ արդյոք Թրամփի այս որոշումը Պուտինի վրա, որ նա փոխի  դիրքորոշումը Ուկրաինայի հարցում

Պաշտոնապես ամերիկյան կողմը այս որոշումը բնութագրել է, որ որպես պատժամիջոց, որը պիտի ստիպի Պուտինին՝ փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում:

Ի պատասխան դրա, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ճնշումների տակ որևէ որոշում չի ընդունի:

Ի պատասխան դրա, Թրամփը հայտարարեց, թե կես տարի հետո պարզ կլինի. կարո՞ղ է ազդել այս որոշումը Ռուսաստանի տնտեսության վրա, թե՞ ոչ:

Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտները կազմում են դաշնային բյուջեի մոտ մեկ քառորդը, ուստի արտահանման և եկամուտների ցանկացած նկատելի կրճատում էական ազդեցություն կունենա բյուջեի վրա։

Արևմտյան որոշ փորձագետների կարծիքով, Ռուսաստանի էներգետիկ եկամուտները, որոնք հիմնականում ստացվում են նավթի վաճառքից, 2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում արդեն իսկ տարեկան կտրվածքով նվազել են 20%-ով։

Սակայն այլ  փորձագետների կարծիքով, Մոսկվան վաղուց է պատրաստ եղել սահմանափակումների խստացմանը:

Ըստ նրանց, Ռուսաստանը հմտացել է դրանք շրջանցելու հարցում՝ հավաքելով հարյուրավոր հին նավերից բաղկացած «ստվերային» նավատորմ, որոնք նավարկում են առանց արևմտյան ապահովագրության, և վճարումներ կատարում երրորդ երկրներում գտնվող բուֆերային ընկերությունների միջոցով։ Եվ, քանի որ Ռուսաստանը կազմում է համաշխարհային նավթի վաճառքի մոտ 9%-ը, նրա արտահանման վրա ցանկացած սահմանափակում կնվազեցնի մատակարարումները, կբարձրացնի գները և կստեղծի խթաններ՝ պատժամիջոցներից հետագա խուսափումների համար։

Այսինքն, այն ինչ մինչ այսօր կատարվել է,  նշում են փորձագետները:

Պետք է նշել, որ Թրամփի համար, այս որոշումը փոխզիջումային բնույթ ուներ:

Իրենից եվրոպացիներն ու ուկրաինացիները պահանջում էին Կիևին տրամադրել «Տոմահավկներ» (հրթիռներ) և չհանդիպել Պուտինի հետ Բուդապեշտում: Թրամփը մերժեց այդ պահանջները,  սակայն, որպեսզի չմեղադրվի արևմտյան շահերին դավաճանելու մեջ, որոշեց հռթիռների փոխարեն տնտեսական պատժամիջոցներով պատասխանել, մանավանդ, որ դրա  արդյունքում ռուսական էներգակիրների փոխարեն կարող է ամերիկյան էներգակիրների պահանջարկ առաջանալ:

Գոնե եվրոպական շուկայում Թրամփին կհաջողվի ամբողջովին փոխարինել էժան ռուսական էներգակիրները, թանկ ամերիկյանով:

Դրա արդյունքում կորուստներ կունենան ռուսներն ու եվրոպացիները, իսկ կշահի ԱՄՆ-ն:

Միաժամանակ, Թրամփը հռթիռներ չի տրամադրի Ուկրաինային, դրանով չի փչացնի իր հարաբերությունները Մոսկվայի հետ:

Արդյունքում՝ բոլոր կողմերը տուժելու են,բացառությամբ ԱՄՆ-ի:

Հենց այդ պատճառով էլ հասկանալի է Թրամփի այս որոշումը, որը տեղավորվում է ամերիկյան արտաքին քաղաքականության ընդհանուր փիլիսոփայության մեջ:

Հենց այս տրամաբանությամբ էլ Թրամփը մոտենում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

Այստեղ էլ ԱՄՆ-ն փորձելու ստանալ բացառապես օգուտներ՝ չկրելով որևէ պատասխանատվություն և առավել ևս չլինելով երաշխավոր այդ հարաբերությունների հնարավոր այլ զարգացման համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>