Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
4
Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Պատերազմ Արցախում
10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ Տիգրա՛ն Ավինյան, հայդե՛, դուրս արի փողոց ու էս վիճակը տես (տեսանյութ) Կոյուղաջուրը տարածվում է Արգիշտի 9 հասցեում (տեսանյութ) Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության պլակատային արձագանքները ամերիկյան ագրեսիային Իրանը 48 ժամվա ընթացքում հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ինը ամերիկյան ռազմաբազայի ՔՊ-ական կեղծ դպիրի ձեռամբ ընտրություններից առաջ կարող է խափանվել 24News-ի ու այլ ԶԼՄ-ների աշխատանքը Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել Ճամբարակից դիակը բերում են Սևանում են հերձում. Արման Ղազարյան ԱՄԷ-ն հերքել է Իրանի դեմ պատերազմին միանալու մասին տեղեկությունները Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից 90-ը ՀՀ քաղաքացիներ են Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրենյանց Էս ա ոմանց շատ սիրելի «քաղաքակիրթ Արևմուտքի» իրական դեմքը: Է՛ս են նրանք բերում, հատկապես ԱՄՆ-ը Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են»․ Մակրոն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Խամենեիի որդին ընտրվել է որպես Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ․ ԶԼՄ Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են Ինչպե՞ս են ՔՊ–ականները «վերբովկա» անում երիտասարդներին. «2 ամիս կչլվեք, զատո 5 տարի գործով ապահովված կլինեք» Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են Դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք Որոշել եմ վայր դնել Երևանի ավագանու անդամի իմ մանդատը Արփինե Սարգսյանն աշխատանքից ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին

Զանգվածային լրատվության միջոցներով 2025 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկություններ են տարածվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալության մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Փաստաբանների պալատը։

«Այդ մասին, չնայած անհապաղ տեղեկացնելու օրենսդրական պահանջին, վարույթն իրականացնող նախաքննական մարմինը Փաստաբաններին պալատին հայտնել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 21-ին:

Միաժամանակ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի պաշտպանները տեղեկություններ են տրամադրել, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Պաշտպանները նշել են, որ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Պաշտպանական խմբի հաղորդմամբ՝ Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել և քրեական հետապնդման է ենթարկվում փաստաբանի մասնագիտական գործունեության շրջանակներում իրականացված օրինական գործողությունների կապակցությամբ: Մասնավորապես, Ռուբեն Մխիթարյանն այցելել է Գյումրու համայնքապետարան այնտեղ գտնվող անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու համար՝ կապված տեղում իրականացվող դատավարական գործողությունների հետ: Այնուհետև համայնքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև հրմշտոց է սկսվել, Ռուբեն Մխիթարյանը կանգնել է նրանց միջև ձեռքերը վերև պարզած վիճակում՝ չթույլատրելու համար իրավիճակի հետագա սրումը և հանդարտեցնելով կողմերին: Այդ ժամանակ ֆիզիկական ուժի գործադրմամբ փաստաբանն արգելանքի է վերցվել և տեղափոխվել ոստիկանության ավտոմեքենա: Ընդ որում, այդ ամբողջ ընթացքում Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ փաստաբան է և միայն փորձել է կանխել ոստիկանների կողմից անձանց նկատմամբ բռնություն կիրառելը:

Ներկայացվել են նաև նշված ընթացքն արձանագրած լրատվական միջոցների տեսանյութերը:

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 2025թ. հոկտեմբերի 22‑ին քննարկել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների հարցը:

Հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի անկախության և մասնագիտական հեղինակության համատեքստում:

Ինչպես նախկինում, Հանձնաժողովը միարժեքորեն ամրագրել է՝ դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում, առավել ևս՝ քրեական, որը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից իրականացվող օրինական մասնագիտական գործունեությամբ:

Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը վերջինիս մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է: Այն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության մեջ երաշխավորելու անձանց իրավունքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ փաստաբանի գործունեության օրենսդրորեն ամրագրված առանցքային երաշխիքներից է նրա անկախությունը մասնագիտական գործունեության մեջ: Սա պահանջում է պետությունից ապահովել միջավայր, որ փաստաբաններն իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարեն սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում: Փաստաբանի անկախությունն անհրաժեշտ պայման է անձանց համար որակյալ իրավաբանական օգնություն երաշխավորելու և ըստ այդմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունը գործնականում ապահովելու հարցում:

Հանձնաժողովը վերահաստատում է՝

փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար:

Այդպիսի գործողությունները խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:

Անդրադառնալով փաստաբանի նկատմամբ կիրառված և միջնորդված հարկադրանքի միջոցներին՝ Հանձնաժողովը վերահաստատում է, փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասական հետևանքները փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության վրա:

Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար: Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, լինի դա վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնել, թե՝ կալանավորում, պետք է լինի ծայրահեղ միջոց, և այն պետք է գործնականում կատարվի վերը նշված պահանջներն ուղենիշ ունենալով:

Միաժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում ունենալ նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը:

Մասնավորապես, փաստաբանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրվելու դեպքում նրա վստահորդների՝ իր նախընտրած փաստաբանի միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զրկվելու հանգամանքը:

Նշված չափանիշներից ելնելով՝ քրեական վարույթի հանրային մասնակիցները պետք է առավելագույն հաշվետու լինեն փաստաբան Ռուբեն Մխիթարյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու և կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորելու հարցում:

Պետք է շատ ծանրակշիռ հիմքեր լինեն, որպեսզի, վերը նշված չափանիշների պայմաններում, հիմնավորվի, որ քրեական վարույթը չի կարող իրականացվել առանց փաստաբանի մեկուսացման և փաստաբանի նկատմամբ կիրառվի ամենածանր խափանման միջոցը՝ կալանքը:

Միաժամանակ, իրավիճակը գնահատելով անկախ փաստաբանական գործունեությունը սահմանափակող և հարվածի տակ դնող վերջերս տեղի ունեցող գործընթացների համատեքստում՝ Հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում պետության ներկայիս շարունակվող գործելաոճի առնչությամբ և կրկին շեշտում, որ այն չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։

Ամփոփելով վերոգրյալը՝

Հանձնաժողովը՝

-ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է իր օրինական մասնագիտական գործունեության կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառումը, ինչպիսին կարող է լինել կալանավորումը.

-ՊԱՀԱՆՋՈՒՄ Է իրավասու մարմիններին մանրամասն քննության ենթարկել Ռուբեն Մխիթարյանի և նրա պաշտպանների հաղորդումները փաստաբանի մասնագիտական գործունեության և իրավաբանական օգնություն տրամադրելու շրջանակներում ձերբակալվելու մասին.

-ՀՈՐԴՈՐՈՒՄ Է համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց ձեռնպահ մնալ փաստաբանական գործունեության անկախությունը, մասնագիտական գործունեության ազատությունը վտանգող և փաստաբանի մասնագիտության հեղինակությունն խաթարող հետագա գործողություններից»,-ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>