Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը

Կոչ եմ անում իմ այս ելույթը համարել հանցագործության մասին հաղորդում․ Ռոբերտ Քոչարյան

Այս մեղադրական եզրակացությունը ի սկզբանե չի գրվել իրավաբանների կողմից։ Այս մասին դատական նիստին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով մեղադրական եզրակացության անհիմն լինելուն և նշելով կոնկրետ դետալներ։

«Սա, ըստ էության, քաղաքական գրասենյակներում կազմված փաստաթուղթ է, և շատ փոքր փոփոխություններով դարձավ մեղադրական եզրակացություն։ Սրա հետ է կապված, որ այս մեղադրական եզրակության մեջ կան ուղղակի այնպիսի անհեթեթություններ, որոնք համատեղելի չեն իրավական, կամ սահմանադրական, կամ որևէ այլ ձևակերպումների հետ։ Ես կփորձեմ հատ առ հատ նշել։

Ամեն մի հանցագործություն ունի շարժառիթ։ Այս մեղադրական եզրակացության մեջ երկու շարժառիթ է նշված, ուրիշ չկա։ Առաջին շարժառիթը՝ «ցանկալի իշխանական համակարգը պահելու քայլ էր», ես ուղղակի մեջբերում եմ։ Երկրորդ շարժառիթը՝ «ամեն գնով իշխանությունը փոխանցել իր մտերիմ Սերժ Սարգսյանին»։ Ի՞նչ է սա նշանակում։ Ի՞նչ է նշանակում «ցանկալի իշխանական համակարգ պահելու համար» արտահայտությունը։ Կարո՞ղ է ինձ որևէ մեկը բացատրել, թե ինչ է սա նշանակում։ Ես չեմ հասկանում։ Փորձել եմ գրականություն քրքրել, նույնիսկ դիմել եմ արհեստական բանականությանը։ Իշխանական համակարգը դա պետական ինստիտուտների ամբողջականություն է։ Հիմա ցանկալին ո՞րն է։ Ենթադրում եմ, որ դատախազությունը մտածում էր, թե ցանկալին դա սահմանադրականն է։

Հիմա ի՞նչ է հետևում սրանից։ Ո՞նց է կարելի փոխել իշխանական համակարգը։ Միայն հանրաքվեով։ Հանրաքվե չի եղել։ Ի՞նչ պետք է աներ նախագահը։ Իհարկե պետք է իշխանական համակարգը պահպաներ։ Սա իմ սուրբ պարտականությունն էր, սահմանադրական պարտականությունն էր՝ 49-րդ հոդվածով։

Հիմա ստացվում է այս մեղադրական եզրակացությամբ ինձ մեղադրում են նրա մեջ, ինչը իմ պարտականությունն էր, ինչով ես պետք է զբաղվեի, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Աբսուրդը ինչ-որ սահմաններ պետք է ունենա։

Երկրորդ՝ «ամեն գնով իշխանությունը փոխանցել իր մտերիմ Սերժ Սարգսյանին»։ Այս մեղադրական եզրակացության մեջ փորձել եմ հասկանալ՝ ո՞վ է Սերժ Սարգսյանը։ Չկա, նշված չէ։ Նշված չէ՝ ով է Սերժ Սարգսյանը այս մեղադրական եզրակացության մեջ։ Հարևանս է, մանկական ընկերս է, թե ո՞վ է։ Ամեն ինչին չափ պետք է լինի, չէ՞։ Այստեղ հարց է առաջանում՝ լավ, դատախազությունը չգիտեր, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետն էր։ Վարչապետ էր դարձել, որովհետև 2007 թվականին եղել են խորհրդարանական ընտրություններ և դրանց արդյունքում է Սարգսյանը դարձել վարչապետ, ոչ թե մտերմության։ Չգիտե՞ր դատախազությունը, թե անպայման պետք էր սահմանադրական կարգի տապալման հետ ինչ-որ տարբերակ մտածել և այդ մտերիմ բառը օգտագործել մի նպատակով, որ անձեռնմխելիությունը շրջանցեն, իբր դա ոչ թե պետական շահերից էր բխում, այլ արվել է անձնական շահերից ելնելով։ Սա մանիպուլյացիա է։ Ոչ միայն մանիպուլյացիա, սա գործ կարել է, ինչը հանցագործություն է, որքանով հասկանում եմ։ Մեր աչքի առաջ կատարվում է հանցագործություն և ես ուղղակի նաև կոչ եմ անում իմ այս ելույթը համարել հանցագործության մասին հաղորդում։

Ի՞նչ է նշանակում փոխանցել իշխանութունը․ մեր սահմանդրության մեջ փոխանցման ինստիտուտ գոյություն չունի։ Եթե ծանոթ եք Սահմանադրությանը, սա է (ցույց է տալիս), եթե ծանոթ եք, պետք է իմանաք, որ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով, և երբ իր ժամկետը ավարտվում է, ընդունման-հանձնման ակտ չեն ստորագրում։ Նոր նխագահը ընդունում է իշխանությունը ոչ թե գնացող նախագահից, այլ ԱԺ նիստում՝ երդման արարողությամբ։ Վերջ։

Լավ, էդ աստիճանի հասցնել էս քաղաքական գործը, չի կարելի։ Դատախազությունը փայլուն հնարավորությւոն ուներ ՍԴ որոշումից հետո, երբ հակասահմանադրական ճանաչվեց, ուղղակի մոռանար այս թեման։ Սա կմոռացվեր-կգնար։ Ինչ-ինչ շարժառիթներով բերեցին վերակենդանացրին, և մենք առերեսվում ենք էս խնդրի հետ։

Հաջորդը։

ՀՀ օրենսդրությամբ, ընտրություններով զբաղվում է ԿԸՀ-ն։ Այս մեղադրական եզրակացության մեջ չկա ոչինչ ԿԸՀ որոշման վերաբերյալ։ Իրենք չեն ասում, որ այդ որոշումը ապօրինի է։ Հակառակը։ Ուղղակի կա մեղադրական եզրակացության մեջ մի տող, որ այսինչ օրը ԿԸՀ-ն հրապարակեց իր որոշումը Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու մասին։

Ի՞նչ է էստեղից բխում։ Նախագահը որևէ կերպ ներգրավված չէ ընտրական գործընթացների մեջ։ Ես ամբողջ գործընթացում մեկ անգամ կարճ հարցազրույց եմ տվել ընտրությունների մասին․ դա իմ իրավունքն էր։ Հիմա ի՞նչ պարտականութուն ուներ ՀՀ նախագահը այս պրոցեսում։ Պարտականությունը մեկն էր՝ հետևել, որ իշխանությունը ստանձնի ընտրված մարդը։ Ուրիշ պարտականություն այս ամբողջ գործունեության մեջ ուղղակի չկա։ Ընտրություններն օրինական էին, ոչ մեկ կասկածի տակ չի դնում։ Նկարագրական մասում ներկայացնում են՝ ժողովրդի մի մաս, զանգված կասկածում էին և այլն, բայց մեղադրող կողմը կասկածի տակ չի դնում։ Հիմա ի՞նչ է տացվում․ ինձ մեղադրում են նրա մեջ, որ որպես նախագահ կատարել եմ իմ պարտականութունը՝ հետևել եմ, որ իշխանությունը ստանձնի այն մարդը, որ օրինական ձևով ընտրվել է ՀՀ նաագահ։

Այստեղ ինձ համար սյուրռեալիստական բան կա։ Ես ամեն անգամ, որ սա կարդում եմ, ասում եմ՝ լավ, էս գրել են, չեն մտածե՞լ։

Ես հասկանում եմ, որ ներկա դատախազն ինքը չէ սրա հեղինակը, գիտեմ նաև որտեղից է գալիս, բայց փաստը սա է։

Էստեղ գրվում է, որ մտցվել է, հայտարարվել է արտակարգ դրություն օրենքի բացակայության պայմաններում։ Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետը ուղղակի այդ իրավունքը տալիս է՝ անցումային շրջանի հետ կապված․ «Մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումը, օրենքով սահմանադրական կարգին սառնացող անմիջական վտանգի դեպքում, Հանրապետոթյան նախագահը, խորհրդակցելով ԱԺ նապխագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»։ Քննարկվել է և՛ ԱԺ նախագահի հետ, և վարչապետի հետ, ուղերձն էլ է եղել, 24-ժամյա ռեժիմով օրենքի ուժով ԱԺ նիստ հրավիրելու հանգամանքն էլ է եղել, հաստատել է այս որոշումը։

Հիմա ի՞նչ են ուզում ինձանից այս հարցում, անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում։ Եվ անկեղծ ասած՝ 7 տարի ես չեմ հասկանում թե ինչ է ուզում իրավապահ համակարգը, դատախազությունը կոնկրետ այս պարագայում ինձանից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>