Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին
25
«Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Պատերազմ Արցախում
Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված

«Չնայած պայքարի բոլոր թվացյալ անհարմարություններին՝ ես ընտրում եմ պայքարը»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մեր կյանքն ու քաղաքականությունը անխուսափելիորեն կապված են մեր ապրած տարածքի աշխարհագրության հետ։ Դուր է գալիս դա, թե ոչ, սակայն այդպես է։ Այնպես է ստացվել, որ Հայաստանի իրական անկախության ու ինքնիշխանության, հետևաբար ամուր պետականության ու մեր՝ Հայաստանում ու նույնիսկ Սփյուռքում ապրող հայերիս զարգացման գլխավոր գրավականը վերջին 100+ տարիներին եղել է փոխկապակցված Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան երեք շրջանների՝ Նախիջևանի, Սյունիքի ու Արցախի հետ։

Հայաստանը որպես պետություն, իսկ մենք որպես հավաքական հանրություն նույնիսկ ամենանվազ ռեսուրսներով հաջողության ենք հասել միայն այն ժամանակ, երբ պայքարել ենք այդ բնիկ հայկական տարածքների վրա մեր ինքնիշխանությունը հաստատելու համար։ Նույնիսկ դեռ վերջնական հաջողության չհասած՝ այդ պայքարը խթանել է մեր կյանքի բոլոր ոլորտների զարգացումը՝ կրթությունից մինչև արդյունաբերություն։ Երբ դադարել ենք պայքարել, միանգամից պարտվել ենք ոչ միայն այդ տարածքներում, այլ ընդհանուր՝ դեգրադացիա, կորուստներ, թշվառություն, բևեռացում, այսօր՝ խցանումներ և այլ կենցաղային խնդիրներ։ Այլ բառերով՝ պայքարն է մեր զարգացման գլխավոր գրավականը, ոչ թե ստրկացվածությունը (նոր քպ-ական հայերենում վերջինը կոչում են «խաղաղություն» բառով)։ Սա իդեալական գիտեն ու հասկանում են մեր թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը։

Հետևաբար տարբեր միջոցներով խրախուսում են մեզ չպայքարել՝ խոստանալով ստրկություն։ 2025 թ. սեպտեմբերի 2-ն է։ Այնպես է ստացվել, որ այսօր ևս մեր զարգացման պայքարի խորհրդանիշը նորից փոխկապակցված է Արցախի ու Սյունիքի հետ։ Ոչ թե զուտ տարածքի կամ այնտեղ հազարամյակներով ապրող հայության, այլ Արցախ-Սյունիքի՝ որպես հայկական ինքնիշխանության ու զարգացման գլխավոր գրավական։ Կլինի պայքար դրանց համար, կունենանք նոր ու զարգացած տնտեսություն, աճող հեղինակություն, իմաստ ունեցող կրթություն, աճող բնակչություն և այլն։ Չի լինի, աստիճանաբար կվերածվենք էժան ու դատարկվող հյուրանոցի, իսկ վերջում՝ Թուրքիայի գավառի։

Չնայած պայքարի բոլոր թվացյալ անհարմարություններին՝ ես ընտրում եմ պայքարը, որ զարգանամ ու զարգացնեմ։ Դրա համար նաև այսօր եմ լինելու Ազատության հրապարակում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>