Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Վահագն Խաչատուրյանը ճիշտ է՝ փող կա․ իսկ ո՞ւմ վրա են ծախսում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Տարեցը հարցնում է՝ ինչո՞ւ թոշակս 5 տարի չեք բարձրացնում, բայց բարձրացնում եք դատախազների աշխատավարձը, նախարարներինը, քննիչներինը։ Նիկոլը պատասախանում է՝ ձեր փողը բեռ է մեզ վրա լինելու տարեկան 8 մլրդ դրամ։ Էդքան փող չկա։ Ինչո՞ւ եք էդքան բարձրացրել հարկ ու տուիրքը․ որովհետև փող չկա։ Ինչո՞ւ է տրնպորտը թանկացել Երևանում և բոլոր մարզերում․ որովհետև փող չկա։ ՀՀ նախագահի պաշտոնը մաշեցնողն էլ ասում է՝ փողի խնդիր չունենք։ Վահագն Խաչատուրյանը գնացել է Սյունիքի Նռնաձոր համայնք, որը թաղված է խնդիրների մեջ․ չկա ջուր, չկա գազ, չկա կոյուղի, քարուքանդ տներ են, ոռոգման ջուր չկա, ասֆալտ չկա ու բացի նռից՝ ընդհանրապես բան չկա ու այդ գյուղում հայտարարում է՝ «Փողի խնդիր չունենք, բոլոր նախատեսված ծրագրերի համար փողը կա»։

Իսկ նախատեսված ծրագրերը ո՞րոնք են, ինչի՞ վրա են գնում պետության փողերը։ Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է՝ Սնուփ Դոգի փոխարեն Հայաստան կգա կերգի Ջենիֆեր Լոպեսը։ Էն որ 2023թ․ մոտ 2,5 մլրդ դրամ տվեցին, բայց չեկավ։ Որ ասում են՝ մենք ունենք գումար մեր նխատեսած ծրագրերի համար, էդ ծրագրերը սրանք են։ Համերգն էլ դրել են  «Հայաստանի ճանաչելիության բարձրացման» շրջանակներում: Ժողովուրդ ջան, Հայաստանը էնքան ճանաչված է Նիկոլի շնորհիվ, որ որևէ գերաստղի համերգի կարիք չունենք․ միայն Խորհրդարանի ամբիոնից իր պարը լիքը երրներում տրածվեց․ մենք մեր սեփական Ջենիֆեր Լոպեսն էլ ունենք, մեր սեփական Սնուփ Դոգն էլ ունենք, Միստր Բինն էլ ունենք։ Միայն այն, թե սահմամնամերձ ծայրահեղ աղքատ գյուղ ունենալու ֆոնին ինչպես ես 6 մլն դոլարանոց համերգ կազմակերպում, դա արդեն քո կառավարչական որակների մասին ամեն ինչ ասում է աշխարհին։

Հիվանդանոց ես մտնում, ամենաշատը թոշակառուներն են, դեղատուն ես մտնում, ամենաշատը իրենք են, որովհետև տարեց օրգանիմն ավելի շատ բուժսպասարկման կարիք է զգում․ սրանք թոշակը չեն բարձրացնում, բայց փող կա։ Վահագն Խաչատուրյանն էլ է թոշակ ստանում․ իր ստացած թոշակով շատ հեռուն չէր գնա, բայց նա նաև ստանում է ՀՀ նախագահի աշխատվարձ, որի մեկ տարվանը հավասար է ՀՀ միջին թոշակառուի 35 տարվա թոշակին։ Ասում է՝ մենք փողի խնդիր չունենք։ Դուք չունեք, այո, իսկ թոշակառո՞ւն։ Փող կա, երբ վերաբերում է նիկոլենց ու չկա, երբ վերաբերում է ժողովրդին։ 60 մլն դոլար ունեն, որ մի հիմնադրամով փոշիացնեն, բայց 1 միլիոն չունեն, այսինքն՝ ունեն, բայց չե տալիս, որ 180 ընտանիք վթարային շենքից դուրս գա, փուլ չգա գլխներին։

Դատավորների վարկանշավորման համակարգում ամենաբացասական վարկանիշ ունեցող դատավորին ամսական 1 մլն 250 հազար դրամ աշխատավարձ և նույնքան էլ հավելավճար տալու փող ունեն, բայց պրոֆեսորին նորմալ աշխատավարձ տալու գումար չկա։ Այսինքն՝ կա, չեն տալիս, որովհետև իրենց առաջնահերթությունն այլ է։

Մի քանի թողարկում նվիրել եմ անիմաստ ծախսերին, որոնք հարյուր միլիոնավոր դոլար են կազմում, ու էդ բոլորի հաmար փող կա։ 130 մլն դրամ կա, որ «Մեր ժամանակների հերոսը» վերնագրով ինչ-որ մրցանակաբաշխություն անեն, բայց փող չկա, որ սահմանամերձ գյուղի բնակիչներին, որ իրոք հերոս են թեկուզ հենց այդ գյուղերում ապրելու համար, նրանց կյանքը mi qi9 բարեփոխեն:

ՔՊ — ականների հայտարարագրերը նայելիս համոզվում ես, որ Վահագն Խաչատուրյանը սխալ չի ասում՝ փող իրոք կա։ Պետությունը ուրեմն էնքան փող ունի, չէ՞, որ իշխանության 7-րդ տարում Նիկոլի դեպուտատ աներձագը 8-րդ տունը ձեռք բերի։ Փող կա, չէ՞, որ 5 տարի նախարար աշխատածի ընտանիքը 230 հազարդոլարանոց դղյակ սարքի։ Նիկոլը իշխանության է եկել, էդ ժամանակ Նռնաձորը կոյուղի չուներ, հեսա կգնա իշխանությունից, էդ գյուղում էլի կոյուղի չկա, բյայց կան հարստացած ՔՊ-ական պաշտոնյաներ։ 7 տարի իշխանության մեջ է ոմն ՔՊ-ականը, արդեն Երևանի կենտրոնում տներ ու հարուստների սիրած Ձորաղբյուրում դղյակ ունի ու ամենաշատն է խոսում թալանից։ Գուցե ասեն՝ պաշտոնյայի արդար քրտինքով ենք ձեռք բերել․ հարց չկա․ բայց ուրեմն պետությունն էդքան փող ունի, չէ՞, որ Պ նախարարը, ԱԺ նախագահը, մյուս-մեկելը տների կոլեկցիա հավաքեն։

Պայմանները վատ լինելու պատճառով սահմանամերձ գյուղերի բնակիչներն արտագաղթում են, տեղափոխվում ՌԴ, գալիս Երևան, այլ տեղեր ու հո մինիստր չե՞ն աշխատում․ բանվորություն։ Այսինչ ՔՊ-ականի տղան՝ այսինչ պետհիմնարկում բաժնի պետ է, այսինչ ՔՊ-ականի կինը Հայփոստն է ղեկավարում, ՔՊ-կան պատամավորների հարազատները լցված են ԱԺ-ում, այսինչը դեսպան է, դուստրը՝ նախագահի աշխատակազմում է, այսինչը շրջակա միջավայրի նախարար է, հորքուր-մորքուր, նրանց կին-ամուսնով՝ դպրոցի տօրեն, փոխոստիկանապետ։ Բա էդ սաղ փող է, չէ՞, պետական ռեսուրս է։ Վերջերս Գյումրիում մեկն ասում էր՝ տանը 6 հոգի են, 4 չափահաս, երկու անչափահաս։ Տատիկն ու պապիկը մաքրուհի ու պահակ են աշխատում, որդին բանվորություն է անում։ 6 հոգանոց տան 3 հոգին են աշխատում, երեքն էլ նվազագույն եկամտաբերությամբ աշխատավարձով ու պարտքերի մեջ կորած են։ Նիկոլ են ընտրել։ Մի ուրիշ նիկոլականի տանն էլ, որտեղ ոչ միայն նիկոլական են, նաև ՔՊ-ական, մարդ ու կին դեպուտատ են։ Այ իրենց վրա է ծախսվում պոետական փողը։

Փող կա, որ պետական գնումների մրցույթում չալաղաջ կտորներ շահեն պատգամավորի, նախարարի, ՔՊ-ական տարբեր տրամաչափի պաշտոնյաների հրազատները, բարեկամները, ընկերները։ Միլիոնավոր դրամների մրցույթ են շահում ՔՊ-ական համայնքապետերի հարազատները, ընդամենը 300 դրամով տուգանվում են շահերի բախման համար, ու շարունակում են դատարկել պետբյուջեն։ Բազմիցս անուն-ազգանունով, փաստերով նշել ենք։

Արտաշատի բնակիչ Մովսեսը պահածոների արտադրամասում է աշխատում։ 2018 թվականին ստանում էր 100 հազար դրամ աշխատավարձ, տարեկան կազմում է 1,2 մլն դրամ։ Մասնակցել է հեղափոխությանը, որ լավ ապրի։ Հեղափոխության մյուս մասնակից Արայիկ Հարությունյանը ստանում էր տարեկան 680 հազար դրամ աշխատավարձ ու հեղափոխություն էր անում, որ մովսեսը լավ ապրի։ Մովսեսը ՔՊ-ական չէր, Արայիկը ՔՊ-ական է․ այս հաղորդումը պատրաստելիս հիշեցի Մովսեսին, զանգեցի հարցնեմ ինչ է փոխվել իր կյանքում․ աշխատում է նույն տեղում, աշխատավարձը 7 տարում բարձրացել է 20 հազար դրամով։ Հիմա ստանում է տարեկան ոչ թե 1 մլն 200 հազար դրամ, այլ 1 մլն 440 հազար դրամ։ Արայիկ Հարությունյանի աշխատավարձը, 680 հազար դրամից դարձել է 22,5 մլն դրամ։ Արայիկը իշխանության էր եկել Մովսեսի համար։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, այո, կա փող, եթե չա, բա 7 մլրդ դոլար պարտք են ավելացրել, ո՞ւր է գնացել էդ փողը․ կա, բայց իրենցն է։ Քեզ դրանից հասնում է ընդամենը մի հատ կիսատ-պռատ ասֆալտ։

Ամենամեծ պատճառներից մեկը, կարծում եմ, հենց սա է, որ չեն ուզում թողնել իշխանական աթոռները, կերակրատաշտը, անգամ երկրին էսքան փորձանք բերելուց հետո։ Որովհետև նրանց համար պաշտոնի ամեն մի օրն է փող, իսկ հանուն փողի, էն էլ նախկին սովածները, պատրաստ են ամեն ինչի։ Իսկ իշխանությունից հեռանալուց հետո արագ կբացահայտվի, թե կոնկրետ ինչպե են վաստակել այդ գումարները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>