Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան
16
Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Պատերազմ Արցախում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց...

Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին

Հունիսի 23, Երևան։ Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։

Նոր ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը կարող են իրենց բջջային հավելվածից ներկայացնել առքուվաճառքի հայտեր, որոնք ակնթարթորեն արտացոլվում են AMXTrader համակարգում։ MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը ապահովում է հասանելիություն միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի։ Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ, այդ թվում՝ պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով իսկ նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։

Այս նոր հնարավորությունն էապես արագացնում է գործարքների իրականացումըբացառում է թղթային հանձնարարականների տրամադրման անհրաժեշտությունը և նվազեցնում է մարդկային գործոնով պայմանավորված սխալների ռիսկը։ Բացի տեխնիկական կատարելագործումից, նոր համագործակցությունը նպաստում է ներդրումային ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի հարմարավետարագ և ճշգրիտ գործիք ներդրումային գործարքների իրականացման համար։ Այն կարևոր քայլ է դեպի լիարժեք թվայնացված ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները կարող են վերահսկել իրենց պորտֆելը և կատարել գործարքներ իրական ժամանակում։ Նմանատիպ ինտեգրումները խթանում են կապիտալ շուկայի զարգացումը՝ այն դարձնելով ավելի մատչելիթափանցիկ և արդյունավետ բոլոր մասնակիցների համար։

AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․ «Ուղիղ հասանելիությունն AMXTrader առևտրային հարթակին ստեղծում է նոր որակի փորձառություն՝ թե՛ ներդրողի, և թե՛ ֆինանսական կազմակերպության համար։ Մենք ողջունում ենք Ամերիաբանկի այս առաջադեմ քայլը, որը կարող է օրինակ ծառայել նաև այլ ընկերությունների համար։ Նմանատիպ համագործակցությունները խթանում են կապիտալի շուկայի զարգացումը՝ դարձնելով այն ավելի բացդինամիկ և արդյունավետ»։

Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանն իր հերթին նշել է․ «Հայաստանի ֆոնդային բորսայի և Ամերիաբանկի այս նոր համագործակցությունը շրջադարձային է թե՛ Ամերիայի թվային ներդրումային ծառայությունների զարգացման, և թե՛ ընդհանրապես Հայաստանի կապիտալի շուկայի առաջխաղացման համար։ Արդյունքում ներդրողների համար ստեղծվում են որակապես նոր հնարավորություններ՝ ապահովելով գործարքների արագություն և հասանելիություն։ Մենք հավատում ենք, որ նմանատիպ թվայնացված լուծումները ոչ միայն բարձրացնում են ներդրումային մշակույթի մակարդակը, այլ նաև էական խթան են կապիտալի շուկայի ներուժի լիարժեք իրացման համար»։

-Ավարտ-

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեին։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>