ԲՀԿ նախընտրական արշավը Վանաձորում Բոլորն էսօր խառնված, շփոթված են։ Հարյուրավոր զանգեր եմ ստանում՝ ի՞նչ պետք է լինի, ո՞նց պետք է լինի. Ծառուկյան Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան
1
Թևանյան․ «Փաշինյանը հավասարության նշան է դնում արցախցիների իրավունքների և ադրբեջանցիների բնակեցման միջև» Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Պատերազմ Արցախում
«Գագիկ Ծառուկյանը ձևակերպեց քարոզչական այս կամպանիայի հիմնական բանաձևը». Հրաչյա Ռոստոմյան Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից... հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից. Գարեգին երկրորդ ԲՀԿ նախընտրական արշավը Վանաձորում Բոլորն էսօր խառնված, շփոթված են։ Հարյուրավոր զանգեր եմ ստանում՝ ի՞նչ պետք է լինի, ո՞նց պետք է լինի. Ծառուկյան Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Թևանյան․ «Փաշինյանը հավասարության նշան է դնում արցախցիների իրավունքների և ադրբեջանցիների բնակեցման միջև» Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Հունիսի 7-ին` համար 7-ին Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին»

Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Օսկանյան

Այսօր, երբ գրեթե բոլորս կենտրոնացած ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակի վրա՝ անկախ այդ նպատակի իրագործման ուղուց, կարևոր է՝ և՛ մեզ համար, և՛ հանրության, հստակեցնել մի շարք հիմնարար հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, մինչ այժմ միասնական ձևակերպում չունեն և խոչընդոտում են այդ նպատակի իրականացումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հաշվի առնելով այն ողբերգական, աղետալի և մղձավանջային վիճակը, որում Հայաստանը հայտնվել է, Փաշինյանի վերաբերյալ տեսակետների լայն շրջանակը՝ դավաճանությունից ու նենգությունից մինչև անփորձություն կամ միամտություն, լիովին հասկանալի է և իրավունք ունի հնչելու։ Այն, ինչ տեղի է ունեցել և շարունակվում է տեղի ունենալ Հայաստանում, դուրս է ամեն տեսակ տրամաբանությունից, նախադեպից ու պատմական համատեքստից։ Այդ լայն շրջանակում ես կցանկանայի ներկայացնել նաև իմ պարզ, անկեղծ ընկալումը։

Նախ՝ ինձ համար աներկբա է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը։ Տարիներ շարունակ չարչրկվող վարկածները, թե նրա մեջքին ինչ-որ երրորդ «հզոր» ուժեր կային, որ տեղի ունեցածը դավարդրություն էր, իմ խորին համոզմամբ իրականության հետ կապ չունեն։ Իմ այս համոզմունքը բխում է այսպես կոչված «երրորդ ուժերի» հետ տարբեր մակարդակներում աշխատանքի եւ շփման տարիների փորձից։ Աշխարհը այդպես չի աշխատում։ Այն, որ տարբեր ուժեր ունեն մեր տարածաշրջանում տարբեր հետաքրքրություններ, նույնպես աներկբա է։ Բայց դրանից չի բխում, որ այդ տարբեր ուժերը միավորվել են, գտել են Փաշինյանին, նրանից սարքել են հեղափոխության առաջնորդ եւ շարունակում են նրան պահել իշխանության։ Այս անիրատեսական վարկածը անտեղի արժեվորում է Փաշինյանին։ Նրան իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը։

Ինձ համար, հետեւաբար, աներկբա է նաեւ, որ ժողովրդի վստահության ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը չի ունեցել երկիրն այս օրվան հասցնելու ցանկություն, առավել եւս՝ ծրագիր։ Հակառակը՝ կարծում եմ նա կուզենար այնպիսի ձեռբերումներ ունենալ, որոնք կստվերեին «նախկինների» ձեռքբերումները։ Այն միֆը, որ նա ինչ-որ ուժերի կողմից բերվել է Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու եւ մասնատելու համար, նույնպես իրականության հետ աղերս չունի, եւ իմ այս համոզմունքը դարձյալ հիմնված է իմ դիվանագիտական փորձի վրա։ 2018-ին Փաշինյանը պարզապես պատրաստ չէր նման բարդ տարածաշրջանում պետություն ղեկավարելու մարտահրավերներին։ Նա անփորձ էր, անտեղյակ, ապաշնորհ, չէր տիրապետում միջազգային հարաբերություններին եւ դրա հետ մեկտեղ ավելորդ ինքնավստահ էր։ Նա տապալվել է հենց այս պատճառներով։ Որևէ այլ դավադրություն փնտրելն անիմաստ է եւ անպտուղ։

Հիմա, երբ ինքը՝ իր կամքին հակառակ, սակայն իր տգիտության և անկարողության հետևանքով, ստեղծել է այս իրավիճակը, կարծում եմ՝ ինքը նույնպես լավ գիտակցում է, որ մեծ արհավիրք է բերել հայ ժողովրդի գլխին, որը նրան չի ներվելու։ Անընդունելի էր, որ նա՝ պատերազմից հետո, փոխանակ լքեր թատերաբեմը, որոշեց անցնել ինքնաարդարացման փուլին և ամեն անգամ փորձում է «նորարար» գաղափարներով «բացատրել» տեղի ունեցածը։ Սա ըստ էության ծուղակ է եւ արատավոր շրջան, որի մեջ ինքն իրեն գցել է Փաշինյանը։ Այն հանգամանքը որ նրա ամեն ասածը բխում է Ադրբեջանի շահից, դարձյալ, իմ համոզմամբ, ոչ թե դավադրություն է, այլ հենց այս արատավոր շրջանի հետեւանք. Փաշինյանի կառավարման օրոք Հայատսնաի ազգային շահերն այնքան անպաշտպան են դարձել, որ դրանք պաշտպանելու ձեւը չիմացող Փաշինյանը հարկադրված է հորինել հիմնավորումներ՝ իբր տեղի ունեցողը միակ իրագործելի տարբերակն է։

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճկաը, որը շտկելու կարողությունը ու ձեւը Փաշինյանը չունի ու չգիտի, նա՝ ինքնաարադարացման ծուղակի մեջ, խորացնելու է այս ապազգային հռետորաբանությունը, ավելի խոցելի դարձնելով Հայաստանի վիճակը՝ էլ ավելի անդառնալի կորուստներով։ Փաշինյանի վիճակը դժվար է նախանձելի համարել։ Բայցեւ ընդդիմությունը պետք է հասկանա, որ Փաշինյանը նույնպես գիտակցում է, որ իր համար իշխանություն կորցնելը «կենաց մահու» խնդիր է։ Սա նշանակում է, որ Հայաստանին՝ արտաքին լրջագույն մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից ճնշումներին դիմակայելուն զուգահեռ սպառնում է իշխանության շարունակվող ուզուրպացիայի եւ քաղաքացիական լուրջ բախումների հեռանկարը։ Սրանից խուսափելու միակ եղանակը Փաշինյանի համար իշխանությունը «կենցա մահու» խնդրից ավելի ընդունելի ընտրության վերածելն է։

Փաշինյանը պետք է հրաժարական տա մի պարզ պատճառով՝ նա չունի ոչ երկրի ղեկավարելու կարողություն, ոչ էլ որևէ արտաքին դաշնակից ուժի աջակցություն։ Նա չի գիտակցում իր դերի պատասխանատվությունը, վերջին յոթ տարվա ընթացքում չի սովորել կամ զարգացել և դրսևորում է վարքի անհավասարակշռության նշաններ։ Նա անկարող է լսել, չի ընկալում խոսքի կշիռն ու նշանակությունը քաղաքականության և դիվանագիտության մեջ, ու դրա արդյունքում լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության, զարգացման, բարօրության և ազգային համախմբման համար»,-գրել է նա։

Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն՝ ընդունելով, որ պարզապես ապացուցեց իր անպատրաստ և անկարող լինելը, և միաժամանակ գիտակցելով՝ օրենքի առաջ պատասխանատվության կանչվելու անխուսափելիությունը։ Ընդդիմությունն էլ պետք է ընդունի այս տարբերակը, քանի որ ցանկացած այլ ելք կվերածվի «կյանքի ու մահվան» երկընտրանքի՝ մեծացնելով Փաշինյանի կողմից իշխանության յուրացման գայթակղությունը և բարձրացնելով ներքին բախումների հավանականությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>