Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի
2
Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Պատերազմ Արցախում
Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտրելու» ժամանակը (տեսանյութ) Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառը Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին․Քերոլայն Քոքսի բաց նամակը Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Հունիսի 7-ը՝ 1918-ի մայիսի 28-ի նման Սարդարապատի ճակատամարտ է. Հայկ Նահապետյան Նիկոլ, եթե մեծամասնություն ունեցող տղա ես, ինչի ես Կանդազ «փակում». Տիգրան Քոչարյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև Եվրո-կոլապս. մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում նվազել է 5.2 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները աճել են 9.2 %-ով. ՎԿ Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու տեղեկության վերաբերյալ Հաջորդ ադրբեջանական էքսկուրսիան Երևանում կանեն, եթե Ալիևի սիրելի Փաշինյանը մնա Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Որոշում եմ կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ» «Պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի»,- Գագիկ Ծառուկյան Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել  Հաղթանակի և  խաղաղության տոնի առիթով.

«Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։

 Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման։ Այս գիտակցությամբ են հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարօր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։

Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև՝ ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով։

Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և շնորհավորանքն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին:
 
Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարօր կյանքի համար և հայցում Բարձրյալից, որ այլևս մարդկային կյանքում տեղ չգտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներ ու արհավիրքներ։ Թող հարուցյալ Տիրոջ շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս․ ամեն»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>