Դավիթ Առուշանյանին ազատել են Շիրակի մարզպետի պաշտոնից. «Առավոտ» Օկուպացիոն ռեժիմի կարևոր նպատակներից մեկը՝ հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. փաստաբան Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է
18
«Մայր Հայաստանը» մասնակցելու է դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի միասնական ժամերգությանը Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանը» մասնակցելու է դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի միասնական ժամերգությանը Քաղաքային իշխանությունը շարունակում է մսխել միլիոնավոր դրամներ Դավիթ Առուշանյանին ազատել են Շիրակի մարզպետի պաշտոնից. «Առավոտ» Շիրակի մարզում աղքատության ցուցանիշը շարունակում է մնալ ամենաբարձրը հանրապետությունում. Մհեր Մելքոնյան Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել «Մենք ենք եղել ԱԺ դահլիճում, որտեղ Փաշինյանը սպառնում էր Վարդան Ղուկասյանին ու նրա դեմ տեղի ունեցավ այդ հարձակումը». Գեղամ Մանուկյան Լևոն Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին․տեսանյութ Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա Օկուպացիոն ռեժիմի կարևոր նպատակներից մեկը՝ հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. փաստաբան Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց ԱԺ-ն հաստատել է 2026–ից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նոր նպաստների չափերը ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայություն նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ՊՆ Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած» «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից

Առա՜ջ, «Ինտեր», առա՜ջ, Մխիթարյան. «Ինտերը» 4-3 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և անցավ ՉԼ եզրափակիչ

«Մենք պայքարին տվեցին ամեն ինչ։ Մենք հավատացինք մինչև վերջ։ Միասնական՝ որպես մեկ ԹԻՄ։ Մեր երկրպագուների հետ միասին, ովքեր մեզ առաջ էին մղում ամեն վայրկյան։ Սրանք անհավանական զգացողություններ են»,-երեկվա հաղթական հանդիպումից հետո գրել է Հենրիխ Մխիթարյանը։
Հիրավի, Չեմպիոնների լիգայի մրցաշարում «վալիդոլային» կիսաեզրափակիչ հանդիպումներ անցկացրեցին «Ինտերն» ու «Բարսելոնան». ընդհանուր 13 գոլ, բազմաթիվ սուր պահեր, արագ, դինամիկ ֆուտբոլ, գեղեցիկ խաղ, տպավորիչ հնարքներ, հույզեր, մրցավարական սխալներ, բորբոքված երկրպագուներ...
Սա վերջին շրջանում թերևս ամենատպավորիչ ֆուտբոլային դրամաներից մեկն էր: Իսկական «թրիլլեր»:
Ինչպեսև մեկ շաբաթ առաջ, երեկ ուշ գիշեր ևս «Ինտերն» ու «Բարսելոնան» խաղի հիմնական ժամանակը ավարտեցին 3-3 հաշվով: Այս անգամ դա նշանակում էր՝ լրացուցիչ ժամանակ, այսինքն՝ ևս 30 րոպե մրցապայքար: Ըստ որում, առաջին խաղակեսը 2-0 հաշվով հաղթած «Ինտերը» երկրորդ խաղակեսի վերջնամասում արդեն պարտվում էր 2-3 հաշվով: Եվ միայն մրցավարի ավելացրած ժամանակում «հին գվարդիան», ի դեմս պաշտպան Աչերբիի նեչվեց առաջ ու՝ 3-3: 
Լրացուցիչ ժամանակում էլ Ֆրատեզին, ով 80-րդ րոպեին խաղադաշտ էր մտել ևս մեկ հրաշալի հանդիպում անցկացրած մեր Հենրիխ Մխիթարյանի փոխարեն, հաշիվը դարձրեց 4-3, ընդհանուր դիմակայության մեջ՝ 7-6: 
Իսկ դա նշանակում է, որ եզրափակիչ է անցնում մեր Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը», որն սպասում է «Արսենալ»-ՊՍԺ զույգի հաղթողին, որը կպարզվի այսօր ուշ երեկոյան: 
«Բարսայի» հայ երկրպագուները, իհարկե, կարող են տխրել, բայց անհնար է չուրախանալ Հենրիխ Մխիթարյանի համար: 
Այո, անկախ ամեն ինչից, մենք ամենից առաջ ուրախ ենք մեր հայրենակցի՝ Հենրիխ Մխիթարյանի համար, որ պահպանում է հրաշալի մարզավիճակ, իր թիմում առաջատարներից մեկն է, հանդես է գալիս բարձր մակարդակով և պատվով է ներկայացնում Հայաստանը:

Լուսանկարները՝ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan