Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
15
Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Պատերազմ Արցախում
Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ

«Մայր Հայաստանը» ներկայացնող Դերենիկ Մալխասյանը մասնակցել է երիտասարդության Եվրասիական տնտեսական ֆորումին (տեսանյութ, լուսանկար)

Ապրիլի 21-ից 25-ը Ռուսաստանի Դաշնության խոշորագույն տնտեսական, գիտական, կրթական կենտրոններից մեկում՝ Եկատերինբուրգում անցկացվեց երիտասարդության XV Եվրասիական տնտեսական ֆորումը։ Ֆորումի կազմակերպիչն Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանն էր։

Եվրասիական սիներգիա. «Բազմաբևեռություն–ինտեգրում–քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով անցկացվող ֆորումին ժամանել էին ավելի քան 21 հազար մասնակից՝ աշխարհի 116 երկրներից։ Նրանց թվում էին դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, դիվանագիտական ներկայացուցիչներ, Ռուսաստանի առաջատար բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ, ինչպես նաև հյուրեր այլ երկրներից։

Հայաստանից ֆորումին հրավիրված էր և մասնակցում էր «Մայր Հայաստան» շարժումը, որի ներկայացուցիչ Դերենիկ Մալխասյանը հատուկ հյուրի կարգավիճակ ուներ։

Պաշտոնական Երևանը բաց էր թողել ֆորումի հարթակն օգտագործելու և մասնակիցներին իր պատկերացումներն ու ուղերձները փոխանցելու հնարավորությունը։ Սրան հակառակ, Ադրբեջանը պաշտոնապես մասնակցում էր Եկատերինբուրգում անցկացվող ֆորումին ու հարթակներից ֆորումին քննարկվող խնդիրների շուրջ ներկայացնում էր Ադրբեջանի տեսակետները։

Պաշտոնական Երևանի մերժողական դիրքորոշման հանգամանքը տարակուսանք էր առաջացրել ռուս գործընկերների շրջանում, քանզի ռուսական կողմից նկատվում էր Հայաստանի հետ բազմաշերտ հարաբերություններ զարգացնելու ու ամրապնդելու հստակ շահագրգռվածություն։ Այդ առումով «Մայր Հայաստանի» հետ համագործակցության տարբեր ձևաչափեր են քննարկվել ՌԴ–ն ներկայացնող գիտակրթական շրջանակների հետ։ Կարևորվել է ժողովրդական դիվանագիտության զարգացումը։

Ձևավորվող բազմաբևեռ նոր աշխարհակարգում Հայաստանը պետք է օգտագործի յուրաքանչյուր հնարավորություն՝ միջազգային միջոցառումներին մասնակցելու ու սեփական պատկերացումներն ու տեսակետները ներկայացնելու համար։

Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն մեր լավ բարեկամ Օլեգ Գորոբեցին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>