Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
5
Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Պատերազմ Արցախում
Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անհասկանալի է, թե ինչպես է Արարատ Միրզոյանի նամակը հայտնվել արևմտյան ռադիոկայանի ձեռքում. Զախարովա (տեսանյութ) ՔՊ-ի հաղթաթուղթ դարձած հերթական խաղահրապարակը (տեսանյութ) Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է Կանաչապատում՝ հողով․ «ժամանակակից» կրեատիվ մեթոդ (տեսանյութ) 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ Տիգրա՛ն Ավինյան, հայդե՛, դուրս արի փողոց ու էս վիճակը տես (տեսանյութ) Կոյուղաջուրը տարածվում է Արգիշտի 9 հասցեում (տեսանյութ) Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության պլակատային արձագանքները ամերիկյան ագրեսիային Իրանը 48 ժամվա ընթացքում հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ինը ամերիկյան ռազմաբազայի ՔՊ-ական կեղծ դպիրի ձեռամբ ընտրություններից առաջ կարող է խափանվել 24News-ի ու այլ ԶԼՄ-ների աշխատանքը Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել Ճամբարակից դիակը բերում են Սևանում են հերձում. Արման Ղազարյան ԱՄԷ-ն հերքել է Իրանի դեմ պատերազմին միանալու մասին տեղեկությունները Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից 90-ը ՀՀ քաղաքացիներ են Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրենյանց Էս ա ոմանց շատ սիրելի «քաղաքակիրթ Արևմուտքի» իրական դեմքը: Է՛ս են նրանք բերում, հատկապես ԱՄՆ-ը Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են»․ Մակրոն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Խամենեիի որդին ընտրվել է որպես Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ․ ԶԼՄ Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են

Այսօր ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հիշելով զոհերին, բայց նաև հիշում ենք Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 60 ամյակը. Ժամանտու Օրսի

Ուրուգվայի խորհրդարանի միջոցառումների հատուկ հանդիսասրահում 24 տարի ի վեր, ապրիլի 23-ին, տեղի է ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում։ Այս տարի Ուրուգվայի խորհրդարանի նախագահի և ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ Կարոլինա Գոսսեն, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, պաշտոնյաներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Հակոբ Արք․ Գլնճեանը, Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, ՀՀ հյուպատոս Գոհար Մինասյանը, ինչպես նաև հայ համայնքի կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանն ընթերցվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանտու Օրսիի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է․ «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110րդ տարելիցը՝  հիշելով զոհերին, բայց նաև հիշում ենք Ուրուգվայի պետության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 60 ամյակը։ Ուրուգվայը միանշանակորեն կատարեց իր պարտականությունը»:

Փոխնախագահ Կարոլինա Գոսսեն իր ելույթում ընդգծել է․ «Ուրուգվայը սնվեց հայ համայնքի ներդրումներով, կարծում եմ՝ իրենց պատմական հայրենիքի հանդեպ տածած սիրով, նրա հիշողության հանդեպ ունեցած անկոտրում պարտավորությամբ, որը պատմություն կերտելու ուղին է, եւ նրանց՝ Ուրուգվայի հանդեպ երախտագիտությամբ լեցուն սիրով»՝ նշելով, որ հայ ժողովուրդը «միշտ իրենց կողքին պետք է ունենա ուրուգվայցի ժողովրդին»:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալտոմիրն իր ելույթում ընդգծել է․ «հայերը հարստացրել են մեր մշակոյթը, մեր ինքնությունը, մեր երկիրն ու մեր պատմությունը: Ժողովուրդների ինքնորոշումը պետք է հաղթի ամեն տեսակի ճնշումները՝ փոքր, ամենամեծ: Ուրուգվայը հավատարիմ է միջազգային իրավունքի հարգմանը: Մեր փոքր երկիրը ստանում է  ամեն տեսակի դերակատարների ճնշում, սակայն մենք  հասկացրել ենք՝ հայ դատի պաշտպանությունը, պատմական հիշողության պաշտպանումը պետք է շարունակի մնալ իբրև առաջնահերթություն, անկախ այն բանից, թե ով է ղեկավարում Ուրուգվայը»- եզրափակել է Վալտոմիրը:

Իրավաբան,  միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր և ԱՄՆ-ի Ինդիանա համալսարանի պրոֆեսոր Իրենե Մասսիմինոն, անդրադառնալով ներկա իրավիճակին, շեշտել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հավասար մրցակցային դաշտում չէ, զոհը երբեք հավասար չէ զոհաբերվողին, այն անպատժելիության պատճառով, որը միջազգային հանրության մեծ մասը տարիներ շարունակ շնորհել է Ադրբեջանին»:

Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ուղերձը փոխանցել է Կարինե Կերկերեանը՝մասնավորապես նշելով․ «Մեր հանձնառությունն է անխոնջ աշխատել, Բաքվում անարդարորեն բանտարկված պատանդների և բանտարկյալների ազատ արձակման համար և կրկնել այն, ինչը,  վստահաբար, եթե իրենք այստեղ կարողանային լինեին, պետք է ասեին՝ Ուրուգվայը տակավին  կարևոր դեր ունի միջազգային ոլորտներում դերակատարության համար, որպեսզի հարգվի հայ ժողովուրդի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը»: Կերկերեանն անդրադարձել է  նաև Բակո Սահակյանի (2011) և Դավիթ Իշխանյանի (2019) Ուրուգվայ կատարած այցերին: «Մեր հազարամյա մայր հայրենիքի  համար այս տագնապալից իրավիճակում և վեց տասնամյակ հետո այն առաջնահերթ օրենքից, որը կոտրեց Հայոց Ցեղասպանությունը շրջապատող լռության պատը, մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում 1965 թվականի Ուրուգվայի օրենսդիրների ժառանգությունը ստացած մեզ բոլորիս, միավորել մեր ձայները և մեկ անգամ ևս կոտրել այն լռությունը, որը երեկվա ցեղասպանները այսօր պարտադրում են մեզ»:

Այս առթիվ ընթերցվեց Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող 13.326 օրենքը՝ ընդունման 60-ամյակի կապակցությամբ, Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Իշխան Սաղաթելյանի կողմից հղված նամակը: Ուրուգվային երախտագիտության ի նշան՝ Իշխան Սաղաթելյանը Հայաստանից ժողովրդավարության այս տանը,  Հայոց Ցեղասպանության ճանաչման 60-ամյակի և  Ուրուգվայի Խորհրդարանի բացման 100-ամյակի առթիվ որպես նվեր է ուղարկել ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» նկարը։ Նկարը Հայ Դատի ներկայացուցչի կողմից հանձնվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալտոմիրին:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>