Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
31
Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Հունիսի 7-ին` համար 7-ին Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ

Հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է․ Արամ Ա կաթողիկոս

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրապարակել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա կաթողիկոսի պատգամը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․

«Հայոց Ցեղասպանութեան 110 ամեակը որքան հեռու՝ այնքան ալ մօտ կ՚երեւի, որովհետեւ ժամանակի թաւալումը ո՛չ ցաւը կ՚ամոքէ, ո՛չ ալ պայքարի կրակը կը շիջուցանէ: Լիբանանահայութիւնը Ապրիլ 24-ին կը համախմբուի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքի սրբազան կամարներուն ներքեւ՝ մեր 1.5 միլիոն սրբարդասեալ նահատակներուն նուիրուած Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ եւ բարեխօսական կարգով իր յարգանքի տուրքը մատուցելու: Առ այդ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին, Հինգշաբթի, 24 Ապրիլ 2025-ի առաւօտուն, Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան (դիւանապետ Կաթողիկոսարանի) մատուցեց Սուրբ Պատարագը, որուն աւարտին, Հայրապետին հանդիսապետութեամբ, Սրբոց Նահատակաց յուշարձան-մատուռին դիմաց կատարուեցաւ Բարեխօսական Կարգ եւ ծաղկեպսակներու զետեղում։

Լիբանահայ կառոյցներու սկաուտական կազմերը գեղեցկօրէն զարդարած էին Մայրավանքի շրջափակը՝ իրենց շեփորախումբերով ու դրօշներով, եւ իրենց կարգապահութեամբ հարթեցին Մայր Տաճարէն յուշարձան-մատուռ թափօրին ճամբան եւ ծաղկեպսակներու զետեղման արարողութեան ընթացքին հետեւեցան: Նշենք, որ ծաղկեպսակներ զետեղեցին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) վերին մարմինները, բարեսիրական միութիւններ, մարմիններ, ինչպէս նաեւ օտար բարձրաստիճան պետական պատասխանատուներ եւ նախկին թէ ներկայ երեսփոխաններ ու նախարարներ։

Աւարտին, Նորին Սրբութիւնը իր հայրապետական պատգամը ուղղեց համայն հայութեան։ Ան ըսաւ, որ «Ապրիլ 24-ը սոսկ մեր նահատակները յիշելու օր չէ, այլ՝ ազգային ինքնաքննութեան ու ինքնաճանաչման օր է ու միաժամանակ՝ մեր ժողովուրդի բռնաբարուած իրաւունքները աշխարհին յիշեցնելու եւ մեր նահատակներու կտակին հաւատարմութեամբ մեր պահանջատիրական պայքարին նոր մղում տալու կոչ է»։

Նորին Սրբութեան պատգամը կը բովանդակէր, իր իսկ բառերով, «հինգ յիշեցումներ ու ընդգծումներ».-

1) Ողջ հայութիւնն է պահանջատէրը իր բռնաբարուած իրաւունքներուն: Ան յատկապէս շեշտեց, որ «իւրաքանչիւր հայ, ուր որ ալ գտնուի, ինչ պայմաններու մէջ ալ ապրի եւ ինչ հանգամանքի տէր ալ ըլլայ, պահանջատէ՛ր է: Այս ոգիով հայը աշխարհ կու գայ ու այս գիտակցութեամբ կը կազմաւորուի: Ես չեմ կրնար երեւակայել, որ այս երկրագունդին վրայ գտնուի իր երակներուն մէջ հայու արիւն կրող հայ մը, որ գիտակից չէ, թէ ինք Ցեղասպանութեան զոհ եւ իրաւատէր ժողովուրդի մը զաւակն է»։

2) Հայաստանն է իրաւատէրը հայ դատին: Այս հաստատումը Վեհափառ Հայրապետը բազմիցս ըսած ու ընդգծած է՝ Հայաստանի անկախութենէն առաջ եւ վերջ։ Այս հաստատումը կատարած է նաեւ Հայաստանը՝ վերանկախութեան եւ Ցեղասպանութեան 100 ամեակի համազգային հռչակագիրներով։ Ուստի, «հայ դատը անջատել Հայաստանէն, կը նշանակէ կտրել հայ դատը իր արմատներէն» կարեւորութեամբ նշեց Հայրապետը եւ ըսաւ, որ «Հայաստանէն հնչող նման մօտեցումներ խորապէս մտահոգիչ են: Պատմութիւն, քաղաքականութիւն ու դիւանագիտութիւն իրարու հետ շփոթելով ու զիրար հակադրելով, ինչպէս նաեւ պատմական Հայաստանի ու ներկայ Հայաստանի, Արագածի ու Արարատի եւ մեր ժողովուրդի հաւաքական յիշողութեան մէջ արմատացած եւ դարերու ընթացքին նուիրագործուած արժէքներուն ու իտէալներուն առնչութեամբ հակադրութիւններ ու հակասութիւններ ստեղծելով փաստօրէն ջուր կը մատակարարենք ոչ-բարեկամ երկիրներու ջաղացքներուն։ Հինգերորդ դարութեան մեր ժողովուրդը ըսաւ ու այսօ՛ր եւս նո՛յը կ՚ըսէ. «անկախօրէն ապրելու կամքէն մեզ ո՛չ ոք կրնայ խախտել. մեր իրաւունքներէն մեզ ո՛չ ոք կրայ շեղել»։

3) Հայաստան-Սփիւռք սերտ գործակցութիւնը ամուր հիմքը կը կազմէ մեր պահանջատիրական պայքարին: Հայաստան-Սփիւռք յարաբերութեան ու գործակցութեան անդրադառնալով՝ Արամ Ա. Կաթողիկոս կարեւորութեան նշեց, որ «դժբախտաբար, չկրցանք ընդհանրապէս հայ ժողովուրդը յուզող եւ յատկապէս հայ դատի հետապնդման աշխատանքներու գծով համահայկական մտածողութիւն ու ռազմավարութիւն զարգացնել այնպիսի կերպով, որ հայ ժողովուրդի երկու բեւեռներուն՝ Հայաստանին ու Սփիւռքին մօտեցումները ներդաշնակուին»։ Ուստի, այս մտահոգութիւններէն մեկնած, Նորին Սուրբ Օծութիւնը կարելիութիւն ու հրամայական նկատեց ազգային ու պետական շահերուն ներդաշնակումը, Հայաստանի պետութեան ու Սփիւռքի դերակատարութեան համադրումի ստեղծումը, ինչպէս նաեւ դերերու յստակեցումը ու աշխատանքներու բաժանումը։ Այլապէս, զգուշացուց Հայրապետը, եթէ «յիշեալ կարելիութիւններէն ու հրամայականներէն խուսափումը, Հայաստանը կրնայ առաջնորդել դէպի վտանգալից հորիզոններ եւ ազգը՝ դէպի ներքին բեւեռացումներ, որոնց նախանշանները սկսած են տեսանելի դառնալ»։

4) Քաղաքական ու իրաւական տարածքները հարկ է դարձնել կիզակէտը մեր պահանջատիրութեան: Այս կէտով Արամ Ա. Կաթողիկոս նշեց, որ քաղքական ու իրաւական դաշտերը իրարմէ տեսականօրէն անջատ են. սակայն, ներկայ աշխարհին մէջ անոնք իրարու հետ սերտօրէն առնչուած են, մէկը միւսը պայմանաւորելով՝ յարաբերաբար ազգային թէ շրջանային շահերուն, ուր դժբախտաբար բացակայ է իրաւունքն ու արդարութիւնը։ Ուստի, մեր մօտեցումը պէտք է ըլլայ իրատեսական։

5) Հայ ժողովուրդի հզօրութեան վահանը իր համախմբումն է: Վերջապէս, Սրբազնագոյն Հայրապետը խօսեցաւ մեր ազգը յուզող կարեւորագոյն երեւոյթին մասին՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ։ Ինչպէս իր նախկին պատգամներուն մէջ յայտնած էր, Հայրապետը այս անգամ եւս նշեց, որ այսօր մենք բարեկամ չունինք։ «Մեր ժողովուրդին միակ ու ճշմարիտ բարեկամը ի՛նքն է, իր զաւակներուն համախմբո՛ւմն է, Հայաստան-Սփիւռք համագործակցութի՛ւնն է»։ Եւ, ապա, բոլորին ուշադրութիւնը հրաւիրեց ամենակարեւորին. «կ’անդրադառնա՞նք արդեօք, որ մենք սկսած ենք իրարմէ հեռանալ, ներ-հայաստանեան, ներ-սփիւռքեան, ներ-կուսակցական, ներ-համայնքային ճեղքերու բազմացումը սկսած է տկարացնել մեր հաւաքական հաւատքը ու ջլատել մեր վճռակամութիւնը: Մենք սխալ ու վտանգալից ուղղութեան մէջ ենք, դէպի անդունդ կ’ընդանանք: Հետեւաբար, արթննանք այլեւս, համախմբուինք ու համախմբենք մեր ազգին ներուժը ի խնդիր Հայաստանի հզօրացման եւ մեր իրաւունքներու հետապնդման: Ուրիշ ճամբայ չունինք»։

«Ա՛յս է պատգամը մեր սրբացեալ նահատակներուն», եզրափակեց իր պատգամը Արամ Ա. Վեհափառ Հայրապետը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>