«Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան
16
Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով

Ո՞վ, ո՞ւմ և ո՞ւր ուղարկեց

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. 

«Ո՞վ, ո՞ւմ և ո՞ւր ուղարկեց

Նիկոլի վերջին հայտնի մոնոլոգից հետո արձագանքը կանխատեսելի էր. նախկին նախագահների թիմերը նրան ուղարկեցին բուժման, եղան դեղերի առաջարկներ, ինչպես նաև առաջարկ՝ հրապարակել փաստաթղթերը։

Էմոցիոնալ տեսակետից արձագանքողների ռեակցիան միանգամայն հասկանալի էր. առաջին հայացքից՝ էլ ուրիշ ի՞նչ կարելի էր անել այդ տեսարանից հետո։ Բայց դրանից քիչ բան փոխվեց։

Այլ իրականություն կլիներ, եթե քաղաքացին հասկանար, որ Նիկոլն իր արտահայտություններով ոչ միայն երեք նախկին նախագահներին է վիրավորում, այլև՝ իրեն։ Նա վիրավորում է բոլորի 30-ամյա անհատական և հավաքական պատմությունը։ Մեր ծնողների, մեր կայացման, մեր երեխաների՝ դժվարություններով լի, բայց՝ արդյունքներով հարուստ փուլը։ Եթե քաղաքացին երեկ գիտակցեր, որ սա իր 30-ամյա կենսագրությունն է «տալիս պատերին, առնում ոտերի տակ», ապա այսօր Հայաստանում կլիներ այլ մթնոլորտ։ Բայց որպեսզի հասարակությունը դա հասկանար, պետք էր նրան դա ճիշտ բացատրել, ոչ թե բավարարվել էպիզոդիկ հականիկոլականությամբ։

Երկու ելույթները՝ մի փաթեթի մեջ

Ճիշտ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, պետք է Նիկոլի երկու ելույթները՝ Ղարաբաղյան շարժման մասին և նախկին նախագահներին պատերով տալու, նայել մեկ ամբողջության մեջ։

Որքան էլ տհաճ լինի, բայց պետք է ընդունել, որ նա իր շահերի տեսանկյունից գրագետ է վարվում։ Նա ամենևին չի կորցրել ինքնատիրապետումը, սպոնտան հունից դուրս չի եկել։ Իր շահի տեսակետից սառը, ռացիոնալ ուղղություն է վերցրել։ Այլ հարց է, որ հայ ժողովրդին դնում է ծանր, ու ամբողջությամբ ֆեյք ընտրության առաջ։ Շատ կեղտոտ ընտրության։

Պարադոքսն այն է, որ նա դնում է ձևակերպումներ, որոնք պետք է դներ հականիկոլական դաշտը։ Նիկոլի մերժման ամբողջական ճիշտ հայեցակարգը և հռետորաբանությունը ենթադրում էին, որ հականիկոլական դաշտը պետք է լիներ խաղաղության քարոզիչը (որովհետև Նիկոլը պատերազմ է բերել), լիներ խաղաղության բանակցությունների և տարածաշրջանային դեէսկալացիայի քաղաքականության, խաղաղության համաձայնագրի կրողը։

Սխալ տեսլականների թակարդում

Նույնիսկ «ղարաբաղյան շարժման դադարեցումը», ինչքան էլ ֆեյք ձևակերպում է, ավելի պետք է սազեր հականիկոլական դաշտին։ Նիկոլի օրոք կործանվել է Ղարաբաղը, և հաջորդ սոլիդ իշխանության խնդիրը ոչ թե 88-ի ղարաբաղյան շարժման բովանդակությունն է, այլ՝ այսօր ստեղծված իրականության վրա հնարավորին չափ գործ անելը՝ վերադարձի իրավունք, գույքային պահանջ, հոգևոր ժառանգության պահպանում։ Ընդունենք, որ սա քիչ ընդհանուր բան ունի Ղարաբաղյան շարժման՝ մեզ հայտնի բովանդակության հետ։ Ու հիմա Նիկոլը գոռալով «կամ ինձ հետ կամ ղարաբաղյան շարժման», իրեն դնում է շահեկան վիճակում, իսկ հասարակությանը՝ անարժանապատիվ ընտրության առաջ։ Հականիկոլական դաշտն էլ, չգիտես ինչու, դիրքավորվում է «ղարաբաղյան շարժման» նարատիվում։

Մեծ հաշվով, ղարաբաղյան շարժումը վերջացել էր Հայաստանի երրորդ Հանրապետության ձևավորմամբ և Արցախի Հանրապետության հռչակմամբ։ Դրանից հետո եղել է խաղաղ բանակցությունների մի քանի տասնամյակ։

Հիմա իրականությունը փոխվել է, և առողջ հականիկոլական դաշտի դիրքավորումը պետք է լիներ ոչ թե էպիզոդիկ հականիկոլականությունը՝ դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, դեմ ենք խաղաղության պայմանագրին և այլն, այլ՝ ամբողջական հետնիկոլական Հայաստանի ուրվագծումը։

Միայն այդ դեպքում էր հնարավոր խափանել Նիկոլի՝ իբր իմպուլսիվ պոռթկումների ազդեցությունը լայն զանգվածների վրա։ Իսկ նման պոռթկումներ առաջիկայում շատ են լինելու։

Ամեն ինչ վարի տալուց հետո նա իր մասնավոր, այլանդակ շահի տեսակետից գրագետ քարոզարշավ է անում, իսկ ի՞նչ է անում հակառակ դաշտը։ Կամ, որն ավելի բարդ հարցադրում է. ո՞րն է հակառակ դաշտը։ Կամ իրար հետ են կռվում, կամ հազար ու մի հակասական ու չմտածված բաներ ասելով՝ խլացնում խելոք խոսքը՝ ձևավորելով համատարած մոլորության-անորոշության հանրային տրամադրություններ։

Փոխանակ հետպատերազմյան Հայաստանի տեսլական ներկայացնի հայ ժողովրդին ու ստանա նրա վստահությունը, հականիկոլական դաշտը զբաղված է պաշտպանվելով ու ամեն անգամ զարմանալով Նիկոլի «ստոպերի» բացակայության վրա։

Որպեսզի ընտրություններում հնարավոր լինի հաղթել Նիկոլին, պետք է մինչև´ ընտրությունները հայ ժողովրդին գրագետ ընտրություն առաջարկել։ Սա է խնդիրը։ Նրանք, ովքեր ունեն ռեսուրս, ցավոք, այսպես չեն մտածում, նրանք ովքեր սա հասկանում են, ցավոք, չունեն ռեսուրս՝ համակարգեր ստեղծելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>