ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Դիտել նաև
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի
Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում է ձյուն
Մարտի 22-ին՝ ժամը 9:50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Տավուշի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թալինի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

