Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հաջորդ ադրբեջանական էքսկուրսիան Երևանում կանեն, եթե Ալիևի սիրելի Փաշինյանը մնա
2
Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառը Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին․Քերոլայն Քոքսի բաց նամակը Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Հունիսի 7-ը՝ 1918-ի մայիսի 28-ի նման Սարդարապատի ճակատամարտ է. Հայկ Նահապետյան Նիկոլ, եթե մեծամասնություն ունեցող տղա ես, ինչի ես Կանդազ «փակում». Տիգրան Քոչարյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև Եվրո-կոլապս. մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում նվազել է 5.2 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները աճել են 9.2 %-ով. ՎԿ Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու տեղեկության վերաբերյալ Հաջորդ ադրբեջանական էքսկուրսիան Երևանում կանեն, եթե Ալիևի սիրելի Փաշինյանը մնա Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Որոշում եմ կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ» «Պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի»,- Գագիկ Ծառուկյան Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ կենդանաբանական այգին հերքում է Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել

«Էրդողան՝ բռնապետ, Իմամօղլու՝ նախագահ». Թուրքիան ցնցումների մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Թուրքիան քաղաքական ու տնտեսական լուրջ ցնցումների մեջ է հայտնվել` ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Մինչ այդ ընդդիմադիր քաղաքապետի աշխատասենյակում, տանը եւ քաղաքապետարանում խուզարկություններ են կատարվել, խոշոր գումարներ են հայտնաբերվել:  Իմամօղլուի հետ ձերբակալվել է նրա հետ կապված հարյուրից ավելի անձ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի լրագրողներ, բիզնեսի ներկայացուցիչներ։ Նրանք մեղադրվում են տարբեր կոռուպցիոն սխեմաների, փողերի լվացման, կաշառակերության եւ շորթման մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Թուրքիայի ամենամեծ մեգապոլիսի ղեկավարը հանցավոր խմբի ղեկավարն է եղել, որը խարդախությամբ է զբաղվել՝ կեղծելով գնումների մրցույթների արդյունքները։ Բացի այդ, կասկածվում են ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ։ Խոսքը, ըստ ամենայնի, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության մասին է, որը թաքնվում է ԱՄՆ-ում։ Ըստ թուրքական իշխանությունների՝ այս կառույցն է կանգնած 2016 թ. ամռանը ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետեւում, որի նպատակն էր՝ բռնի հեռացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո Ստամբուլում արգելվել են հանրահավաքները, սահմանափակվել է հասարակական տրանսպորտը, բայց Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում տեղի ունեցող բողոքի ակցիաները`«Էրդողան՝ բռնապետ» վանկարկումներով, չեն դադարում: Արդեն ընդհարումներ են եղել:
Մարտի 19-ին մայրաքաղաք Անկարայում եւս բողոքի ցույց է տեղի ունեցել` կենտրոնական թաղամասում։ Մասնակցել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության մայրաքաղաքային կազմակերպության ղեկավար Ումիթ Էրկոլը եւ ընդդիմադիր պատգամավորներ։ Ցուցարարները շարժվել են դեպի Թուրքիայի արդարադատության նախարարության շենք։ Ոստիկանությունը փորձել է կասեցնել չարտոնված երթը, սակայն հանդիպել է ցուցարարների դիմադրությանը։ Բախումներ են եղել, իրավապահները սկսել են ցուցարարների դեմ պղպեղի սփրեյ կիրառել։ 5 ոստիկան վիրավորվել է։

Թուրքական ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելը կոչ է արել՝ մարտի 23-ին բողոքի ցույցեր անցկացնել ամբողջ երկրում: Ինչպես նշում են թուրքական ԶԼՄ-ները, Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, ելույթ է ունեցել քաղաքապետարանի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ։ «Ձերբակալվել են թոշակառուներ, ովքեր կարող են միս գնել քաղաքային ճաշարանների շնորհիվ, երիտասարդներ, ովքեր կարողանում են սովորել հանրակացարաններում ապրելով, երիտասարդ մայրեր, ովքեր օգտվում են անվճար տրանսպորտից...»,- ասել է Դիլեքը՝ ներկայացնելով իրավիճակը:

Իզմիրի Բորնովայի քաղաքապետն այրել է իր դիպլոմը՝ ի նշան բողոքի։ Մարտի 19-ին բողոքի ակցիայի մասնակիցները կաթսաներին ու թավաներին են հարվածել, միացրել-անջատել են լույսերը, որոշ ցուցարարներ գիշերել են փողոցներում։ Օզգյուր Օզելը կարծում է, որ Իմամօղլուի եւ մյուսների ձերբակալությունը հեղաշրջման փորձ է։ Նա տեղական Halk TV հեռուստաալիքի եթերում ասել է. «Էքրեմ Իմամօղլուն արդեն 4 անգամ հաղթել է Էրդողանի առաջադրած թեկնածուներին` փրայմերիզում: Եվ Էրդողանը տեսնում է, որ Իմամօղլուն կրկին կհաղթի: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության ժողովրդականությունը, դատելով մի շարք հարցումներից, 20 տոկոսով բարձր է», եւ նշել, որ Ստամբուլի քաղաքապետի հաղթելու շանսերը չափազանց մեծ են։ Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում. «Սխալ է խոսել նախագահի թեկնածության մասին, քանի դեռ Էքրեմի հետ ինչ-որ բան է կատարվում։ Առաջնայինը Էքրեմին արդարացնելն է։ Սրանից օգտվելը եւ անիմաստ բաներ անելը անբարոյականություն է։ Ես նույնիսկ չեմ դիտարկի թեկնածուի հարցը, եթե պայմանները հավասար չլինեն»:
Մարտի 19-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամներն խոչընդոտել են խորհրդարանի աշխատանքը՝ հավաքվելով ամբիոնի մոտ՝ ի նշան բողոքի։ Նրանց եւ իշխող կուսակցության ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուք է սկսվել, նիստը հետաձգվել է։ ԺՀԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալի Մահիր Բաշարիրն իշխանություններին մեղադրել է «օրենքները խախտելու եւ ժողովրդի կամքն անտեսելու մեջ»։

Տնտեսական ցնցումներից եւս խուսափել չի հաջողվել. Ստամբուլի ֆոնդային բորսայի BIST 100 ինդեքսը բացման ժամանակ նվազել է 6,87%-ով եւ ժամանակավորապես դադարեցրել է առեւտուրը։ Թուրքական արժույթը՝ լիրան, կրկին փլուզվել է` հասնելով պատմական նվազագույնի. ԱՄՆ դոլարի փոխարժեքը բարձրացել է 41 լիրայից։ Այս քաղաքական ֆարսի պատճառն ակնհայտ է՝ ԺՀԿ անդամ Էքրեմ Իմամօղլուն համարվում էր 2028 թվականին նշանակված նախագահական ընտրությունների գլխավոր թեկնածուն։ Թուրքիայի նախագահը մտադիր է խոչընդոտել նրա առաջադրմանը` օգտագործելով առկա բոլոր միջոցները։
Գլխավոր դատախազության խնդրանքով Ստամբուլի համալսարանը հետ է կանչել Իմամօղլուի բիզնեսի կառավարման ֆակուլտետի դիպլոմը, քանի որ քաղաքապետը ժամանակին տեղափոխվել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության պաշտոնապես չգրանցված ուսումնական հաստատությունից: Այս որոշումն ինքնին կխանգարի նրան առաջադրվել նախագահի պաշտոնում, քանի որ, թուրքական օրենսդրության համաձայն, բարձրագույն կրթություն չունեցող անձը չի կարող առաջադրվել։ Իսկ կոռուպցիայի ու ահաբեկչության գործը վերջնականապես խաչ կդնի Իմամօղլուի քաղաքական ապագայի վրա, քանի որ հետաքննության արդյունքում նա կարող է դատապարտվել ծանր ազատազրկման։
Այս իրադարձությունների ֆոնին Թուրքիայի ղեկավարությունը քննարկում է արտահերթ նախագահական ընտրությունների հարցը` 2027-ի աշնանը։ Էրդողանը, որը պաշտոնը ստանձնել է 2014 թվականին, լրջորեն մտածում է երրորդ ժամկետի գնալու մասին: Գործող Սահմանադրության համաձայն՝ նա իրավունք ունի զբաղեցնել այդ պաշտոնը ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ։ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչն արդեն հայտարարել է, որ օրենքի այս դրույթը չի կիրառվի, եթե խորհրդարանը նշանակի արտահերթ ընտրություններ։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահի օգնական Յայմանը կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ բացահայտ խոսել է այս սցենարի մասին. «Աստված տա, որ 2027 թվականի նոյեմբերին կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններում մենք կրկին առաջադրենք մեր նախագահին (Էրդողանին)՝ որպես թեկնածու, եւ միասին լուծենք Թուրքիայի բոլոր խնդիրները»։

Իսկ խնդիրներն իսկապես մեծ են` հատկապես գնաճ, որը փետրվարին կազմել է 42%։ Գործող նախագահի վարկանիշը բարձր չէ: Անցյալ տարի ընդդիմությունը հաղթեց քաղաքային ընտրություններում` Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում: Եթե ինչ-ինչ պատճառներով Ռեջեփ Թայիփ Էրդողանը չառաջադրվի նախագահի պաշտոնում, ապա «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հավանական թեկնածուները կլինեն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի կրտսեր որդին՝ Բիլալ Էրդողանը, եւ նրա փեսան՝ «Բայքար» անօդաչու թռչող սարքերի ընկերության համասեփականատեր Սելջուկ Բայրաքթարը: Իմամօղլուի հեռացումը լուրջ հարված է թուրքական ընդդիմությանը. մյուս ընդդիմադիր գործիչներն ազգային մասշտաբով հանրաճանաչ չեն։

Այս ընթացքում Էրդողանը պատրաստվում է Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել ապրիլի վերջին։ Նա մտադիր է կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, որոնք նկատելիորեն վնասվել են Դեմոկրատական կուսակցության կառավարման տարիներին, ինչպես նաեւ` իր միջնորդական ծառայություններն առաջարկել Ուկրաինայի եւ Գազայի հակամարտությունների կարգավորման գործում։

Եթե այդ բանակցությունները հաջողությամբ պսակվեն՝ ապահովելով Սպիտակ տան նոր վարչակազմի բարեհաճությունը, Թուրքիայի ղեկավարը կարող է հայտարարել երրորդ ժամկետում առաջադրվելու մասին։ Իմամօղլուի հետ կապված գործընթացը վրդովեցրել է ոչ միայն թուրք հասարակությանը, այլեւ միջազգային խաղացողներին: Գերմանիայի կառավարությունը խստորեն դատապարտել է այս ձերբակալությունները, ԱԳ նախարար Աննալենա Բերբոքն Իմամօղլուի ձերբակալությունն անվանել է «լուրջ հարված Թուրքիայում ժողովրդավարությանը» եւ հիշեցրել, որ, որպես ԵՄ անդամության թեկնածու, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ՝ Անկարան պարտավորվել է հետեւել ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հիմնարար սկզբունքներին։

«Իմամօղլուի ձերբակալությունը եւ պաշտոնյաների, ակտիվիստների, քաղաքացիական հասարակության, բիզնեսի ներկայացուցիչների եւ լրագրողների հետապնդումները հարցեր են առաջացնում Թուրքիայի հավատարմության վերաբերյալ` իր հռչակած ժողովրդավարական ավանդույթներին»,- ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի եւ ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի համատեղ հայտարարության մեջ։ Բրյուսելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին՝ ապահովել լիարժեք թափանցիկություն եւ հետեւել իրավական ընթացակարգերին։ Ֆրանսիան նույնպես քննադատել է միջադեպը, արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆ Լեմուանը խոր մտահոգություն է հայտնել թուրքական իշխանությունների գործողությունների կապակցությամբ եւ մտավախություն, որ դրանք «կարող են լուրջ հետեւանքներ ունենալ թուրքական ժողովրդավարության համար»։
Եվրոպական մի քանի քաղաքների ղեկավարներ նույնպես դատապարտել են Ստամբուլի իրենց գործընկերոջ ձերբակալությունը։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է «Էրդողանի ռեժիմի կողմից ընդդիմադիր քաղաքապետերին ճնշելու նոր քայլի մասին»։ Աթենքի քաղաքապետ Հարիս Դուկասը X-ում գրել է. «Իմ ընկեր Էքրեմ, մենք քո կողքին ենք»: Ակնհայտ է, որ Էրդողանի սուլթանական վարքագիծը երկար չեն կարող հանդուրժել ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ՝ քաղաքակիրթ աշխարհում: Մնում է հուսալ, որ այս քայլով ոչ թե կամրապնդվի նրա երկարամյա բռնապետական ռեժիմը, այլ՝ կխարխլվի»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>