«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հաջորդ ադրբեջանական էքսկուրսիան Երևանում կանեն, եթե Ալիևի սիրելի Փաշինյանը մնա «Պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի»,- Գագիկ Ծառուկյան
2
Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին․Քերոլայն Քոքսի բաց նամակը Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Հունիսի 7-ը՝ 1918-ի մայիսի 28-ի նման Սարդարապատի ճակատամարտ է. Հայկ Նահապետյան Նիկոլ, եթե մեծամասնություն ունեցող տղա ես, ինչի ես Կանդազ «փակում». Տիգրան Քոչարյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև Եվրո-կոլապս. մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում նվազել է 5.2 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները աճել են 9.2 %-ով. ՎԿ Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու տեղեկության վերաբերյալ Հաջորդ ադրբեջանական էքսկուրսիան Երևանում կանեն, եթե Ալիևի սիրելի Փաշինյանը մնա Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Որոշում եմ կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ» «Պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի»,- Գագիկ Ծառուկյան Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ կենդանաբանական այգին հերքում է Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից և հայտնվել Մյասնիկյան պողոտայում Եվրոպայի խորհրդարանի բանաձևով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը Բռնի տեղահանված արցախցիների արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.orgկայքը գրում է.

«2025 թվականի մարտի 3-ին օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է 25 ընտանիք՝ թվով 91 բնակչով: Վերաբնակեցումը կատարվել է «ազատագրված տարածքներ վերադարձի» ծրագրի շրջանակներում: Տեսանյութում նշվում է, թե իբր այդ վերաբնակիչները գյուղի բնիկ բնակիչներ են եղել:

Այդ հայտարարությունը մեղմ ասած զարմանք է առաջացնում, քանի որ առկա են խորհրդային տարիների մարդահամարի տվյալները, որտեղ նշվում է նաև բնակավայրի բնակչության էթնիկ կազմը, իսկ Հաթերքում ադրբեջանցիները բացակայում են: Բնակավայրը մշտապես ունեցել է հայ բնակչություն. դա են վկայում նաև 19-րդ դարի վերջին արված մարդահամարի տվյալները: 2018 թվականի տվյալներով Հաթերքում բնակվում էր 1544 բնակիչ (Բալայան 2020, 314):

Արցախի Հաթերք գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից էր: 12-15-րդ դարերի հայկական  գրավոր և վիմագիր աղբյուրներում բազմիցս հիշատակվում է Հաթերքի իշխանությունը համանուն կենտրոնով (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 11-21): Հաթերք բնակավայրը պատմական Դվին-Պարտավ ճանապարհի վրա գտնվող կարևոր կայաններից էր: Դա են վկայում 10-րդ դարի արաբ հեղինակներ ալ-Իսթահրին, իբն-Հաուկալը, ալ-Մուքքադասին (Манандян 1985, 171-175): Հաթերք գյուղը և իր շրջակայքը հարուստ են բազմաթիվ հուշարձաններով, որոնք 2023 թվականի Արցախի ամբողջական հայաթափումից հետո հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Գյուղի կենտրոնում է գտնվում 17-րդ դարով  թվագրվող սուրբ Աստվածածին եկեղեցին, որն աչքի է ընկնում իր եզակի խաչքարերով: Եկեղեցու մասին առավել մանրամաս տես այստեղ։

Հայաթափված Հաթերքում ադրբեջանական կողմը հասցրել է ավիրել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը և վանդալիզմի ենթարկել Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը: Սկսած 2023 թվականից համացանցում կարելի է գտնել տասնյակ տեսանյութեր, որտեղ երևուն է, որ Հաթերք գյուղի տները թալանվում են:

Մեր արձագանքը

Ադրբեջանցի վերաբնակիչների բնակեցումը Հաթերքում սպառնալիք է ստեղծում գյուղի և նրա շրջակայքի հուշարձանների նկատմամբ, ինչն արդեն երևում է վերջին երկու տարիների իրավիճակից: Հարկ ենք համարում հիշատակել դեռևս խորհրդային տարիներին նախկին հայկական բնակավայրերում ադրբեջանցիներով վերաբնակեցված հուշարձանների ճակատագիրը՝ դրանք ոչնչացվել և աղավաղվել են: Սա բազմիցս փաստվել է հենց խորհրդային տարիներին: Միևնույն ժամանակ, վերաբնակեցնելով ադրբեջանցիների Արցախի հնագույն պատմական բնակավայրում, առկա է Արցախի այդ շրջանների պատմամշակութային միջավայրը կեղծելու, նոր պատմություն կերտելու միտում:

Ադրբեջանի քաղաքականությունը խախտում է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնք պաշտպանում են պատմական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը՝ արգելելով դրանց դիտավորյալ ոչնչացումը, կեղծումը, ապօրինի փոփոխությունը։ Ի մասնավորի, Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մշակութային ժառանգությունը պահպանելու և չվնասելու համար։

Բացի այդ, նույն կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, բարձր պայմանավորվող կողմերը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն գրավել են մեկ այլ բարձր պայմանավորվող կողմի տարածքը, հնարավորինս աջակցում են գրավյալ տարածքի ազգային իրավասու իշխանություններին՝ նրա մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու գործում։ Այն դեպքում, երբ գրավյալ տարածքում գտնվող և ռազմական գործողությունների ընթացքում վնասված մշակութային արժեքների պահպանման համար անհրաժեշտ է հրատապ միջամտություն, և եթե ազգային իրավասու իշխանությունները չեն կարող այդ ապահովել, գրավող պետությունը պարտավորվում է ձեռնարկել հնարավորության սահմաններում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ արժեքների պահպանությունն ապահովելու համար՝ սերտորեն համագործակցելով նշված իշխանությունների հետ։

Նմանապես, 1954 թվականին ընդունված Եվրոպական մշակութային կոնվենցիան ևս պարտավորեցնում է պետություններին պաշտպանել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մշակութային արժեքները՝ անկախ դրանց աշխարհագրական կամ քաղաքական պատկանելությունից։ Այս կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ պետությունները պետք է ապահովեն իրենց իրավասության տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանումը, իսկ 5-րդ հոդվածը պարտադրում է պետություններին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել այլ ժողովուրդների մշակութային ժառանգության ոչնչացման կամ խեղաթյուրման։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը, սկսած 1997 թվականի ապրիլի 25-ից կողմ է կոնվենցիային և պարտավորված է պաշտպանել մարդկության ընդհանուր մշակութային ժառանգությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>