Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Ինչու՞ են վատթարանում թուրք-իրանական հարաբերությունները և կարո՞ղ է դա ազդել Հայաստանի անվտանգության վրա

Վերջին օրերին կտրուկ սկսեցին վատթարանալ թուրք-իրանական հարաբերությունները: Դրանք հատկապես սրվեցին Թուրքիայի արտգործնախարար  Ֆիդանի այն խոսքերից հետո, երբ նա մեղադրեց Իրանին այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ: Մասնավորապես, Ֆիդանը նկատի ուներ այն, որ Իրանը փորձում է աջակցել Սիրիայում գործող քրդական շրջանակներին, որոնց զինաթափումը պահանջում է Անկարան:

Բանն այն է, որ հատկապես Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, թուրքերը  հույս ունեն համաձայնության գալ նոր ամերիկյան վարչակազմի հետ՝ Սիրիայում քրդերի քաղաքական դերակատարումը գրեթե վերացնելու հարցում:

Ամերիկացիների կողմից հակասական ազդակներ են հնչում այս հարցի վերաբերյալ:

Սակայն, անսպասելիորեն, սիրիական քրդերին սկսեցին ակտիվորեն աջակցել իսրայելցիները:

Թուրքերին ուղղված երկրորդ հարվածն այն էր, որ քրդերի դերի թուլացմանը կողմ չդարձան նաև ծոցի արաբական երկրները:

Թուրքերը փորձեցին այս հարցում ազդել  բանտում գտնվող քրդերի առաջնորդ Աբլուլա Օջանալի միջոցով: Մասնավորապես, վերջինս բանտից կոչով դիմեց բոլոր քրդերին՝ զինաթափվել և երկխոսության մեջ մտնել թուրքական իշխանության  հետ:

Օջալանի այս կոչը  ողջունվեց նաև Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարների կողմից: Սակայն իրաքյան քրդերի թալիբանական հատվածը այդ կոչը դրական չընդունեց: Ըստ  թուրքերի, դրա պատճառը Իրանի ազդեցությունն է նրանց վրա, ինչի վերաբերյալ, իբր, Անկարան կոնկրետ փաստեր ունի:

Ըստ Ֆիդանի՝ Իրանը Սիրիայում պարտվելուց հետո, չի կարողանում ընդունել դա  և փորձում է քրդերի միջոցով ապակայունացնել վիճակը, որպեսզի այդ երկրի կենտրոնական իշխանությունը թույլ լինի:

Այն, որ նման միտում կա, փաստ է: Ընդ որում, այդ հարցում զարմանալիորեն բոլոր լուրջ խաղացողների շահերը համընկել են:

Ամերիկացիներին դա ձեռնտու է, քանի որ քրդերը թույլ են տալիս իրենց այդ երկրում ունենալ ռազմական ներկայություն: Նույնը ձեռնտու է նաև Իսրայելին, քանի որ այստեղ մտավախություն ունեն, որ պոստասադական թրքամետ  իշխանությունը կարող է հետագայում նոր սպառնալիք դառնալ իրենց համար: Ռուսները նույնպես ուզում են, որ Սիրիայում լինի թույլ իշխանություն, որպեսզի իր ռազմաբազաների շուրջ բանակցություններում Դամասկոսը չկարողանա կոշտ դիրքորոշում արտահայտել:

Սիրիայի կենտրոնական իշխանության թուլացման կողմ են նաև ծոցի արաբական երկրները, որոնք չեն ուզում, որ այդ երկրում մեծ լինի Անկարայի ազդեցությունը: Եվ վերջապես,  դրան դեմ է նաև Թեհրանը, որը հույս ունի ռևանշի հասնել և կրկին այդ երկիրն իր ազդեցության տակ վերցնել:

Ստացվել է այնպես, որ Թուրքիան , փաստացի գրավելով Սիրիան, հայտնվել է աշխարհաքաղական ծուղակում, որտեղ գրեթե բոլոր խաղացողների շահերը իրենց դեմ են ուղղված:

Իսկ թե ինչու հատկապես Իրանի հասցեին թուրքերը սկսեցին գրոհել, առանձին վերլուծության  հարց է:

Պետք է նշել, որ Իրանի հասցեին այս դիվանագիտական գրոհը կարող է բացասական ազդեցություն թողնել նաև մեր երկրի վրա:

Բանն այն է, որ Թուրքիան ակնարկում է և փորձում է լեգիտիմ հիմք ստեղծել՝ Իրանին մեղադրելու համար, իբր, այդ երկրում ազգային փոքրամասնություններին ճնշելու մեջ:

Հասկանալի պատճառով, այս շարքում կարող է առաջ գալ Իրանի ադբեջանցիների հարցը, որը Թուրքիան կարող է սկսել հրապարակավ շահարկել:

Մանավանդ, որ այս հարցում նրանք հույս ունեն գտնել իրավավիճակային և ժամանակավոր  դաշնակիցներ, ի դեմս Իսրայելի և Թրամփի վարչակազմի:

Իսկ եթե թուրքերին դա հաջողվի, ապա այդ թրենդը կարող է վտանգավոր դառնալ Հայաստանի համար:

Այս հարցում զսպող դեր է կատարում Մոսկվան: Սակայն այս հարցում էլ շատ անհայտներ կան, որոնց մասին կխոսենք մեր հաջորդ վերլուծություններում:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan