Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան
16
Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Պատերազմ Արցախում
Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը

ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «2014թ. հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի սկզբում  ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց ղժղժալ, թե իբր նախորդ օրը  հայ-ռուսական  պատգամավորական  ակումբի քննարկման ժամանակ  հնչել են ինչ-ինչ վիրավորական արտահայտություններ. «Տիկնայք եւ պարոնայք, երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով եւ ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդվի նահատակների եւ հայոց լեզվի հասցեին։ Ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսիլյովի ՀՀ տարածքում... անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»։

Նրան ի պատասխան նիստին  ի տարբերություն Նիկոլի  մասնակցած  պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ասաց, որ  Նիկոլը սովորական բանսարկու եւ ստախոս է. « Նման բան, ինչ որ ասաց պրն Փաշինյանը, տեղի չի ունեցել ընդհանրապես։ Որեւէ վիրավորական արտահայտություն մեր ներկայությամբ, իսկ ես այդտեղ ներկա եմ եղել, չի եղել։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Եղել է քննարկում, քննարկումը վերաբերվել է  բազմաթիվ հարցերի,  հարգալից, փոխադարձ մթնոլորտում, եւ պատգամավորները լսելով կարծիքը՝ մեր հյուրերի, ներկայացրել են իրենց կարծիքը»։

Հասկանալի է, որ մինչեւ ուղն ու ծուծը ռուսատյաց եւ  օտարների կամքը արտահայտող Նիկոլը  փնտրում էր ցանկացած առիթ փչացնելու հայ-ռուսական հարաբերությունները:

Սակայն անդրադառնանք Նիկոլի  այն տեսակետին, որ «հայ ժողովրդի նահատակների» վերաբերյալ «անհարգալից տոնով» արտահայտվելու համար այդ արտահատվողը պետք է ՀՀ-ի տարածքում անցանկալի անձ ճանաչվի: Սա այն հազվադեպ մտքերից է, որի հետ  պետք է համաձայնվենք: Հետեւաբար, քանի որ Նիկոլ Փաշինյանը  բազմիցս նշելով, որ  Արցախը հանդիսանում է իբր Ադրբեջանի հող եւ դրանով  նա  անհարգա՛ից վերաբերմունք է դրսեւորել տասնյակ-հազարավոր հայ ժողովրդի  նահատակների նկատմամբ, որոնք զհովել են Արցախը պաշտպանելով: Ստացվում է, որ  տասնյակ-հազարավոր հայ նահատակներ զոհվել են ոչ թե սեփական հայրենի հողը թուրքից պաշտպանելու սրբազան պայքարում, այլ  եղել են ագրեսոր: Սա ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների հանդեպ:

Ավելին, հայոց Ցեղասպանության հանդեպ Նիկոլի այն արտահայտությունները, որոնք նպատակ ունեն վերաքննել 1915-23թթ. Թուրքիայի կողմից Արեւմտյան Հայաստանում կատարած Ցեղասպանությունը ոչ այլ ինչ են, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի 3 մլն նահատակների հանդեպ:

Այսպիսով` 2022-25թթ. Նիկոլ Փաշինյանը  բազմիցս թույլ է տվել անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների նկատմամբ եւ ըստ Նիկոլ Փաշինյանի 2014թ. արտահայտած պնդման Նիկոլ Փաշինյանը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարվի անցանկալի անձ: Ստացվում է ինչպես հայտնի ֆիլմի` «Նիկոլն ընդդեմ Նիկոլի»:

Թեեւ, դա ամենամեղմ եւ գուցե Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ ցանկալի տարբերակը կլիներ, քանի որ ըստ քրեական օրենսգրքի Նիկոլ Փաշինյանը պետք է կրեր քրեական պատիժ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>