«Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է Իսրայելի դրդմամբ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտած Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա, առաջին իսկ ժամերին կա 31 զոհ
3
Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Իրանի պատասխան հարվածներից հետո 777 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ Իրանը թարմացված տվյալներ է ներկայացրել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվածների վերաբերյալ Իրանի ԻՀՊԿ․ «Իրական խոստում-4» գործողության ընթացքում սպանվել և վիրավորվել են ԱՄՆ 560 զինծառայողներ Պատերազմ Արցախում
Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» Ընտրությունների նախաշեմին ալկաշներին 2 շիշ օղի էլ կտան (տեսանյութ) Թուրքերը թալանում են անգամ դպրոցների գույքը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել Իսրայելական բանակը Թեհրանի և Բեյրութի ուղղությամբ միաժամանակյա հարվածներ է սկսել Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Ես պնդում եմ իմ որոշումը՝ չմասնակցել Իրանի դեմ նախնական հարվածներին, ի հեճուկս Թրամփի քննադատությանը. Սթարմեր 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել Իրանը հրթիռակոծել է Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները Իսրայելի դրդմամբ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտած Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ներկայացրել է իր տնտեսական ծրագրի կարևոր դրույթները Օմանի ափերի մոտ ԱԹՍ֊ի հարվածի ենթարկված նավթատար նավը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի Չինաստանը աջակցություն է հայտնել Իրանին «Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա». «Ինտերը»՝ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման մասին ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Իրանի գերագույն առաջնորդի կինը ևս մահացել է Պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին․ Մասյացոտնի թեմ Զինծառայողի մահվան գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է Իրանի հարձակումներն անպատասխան չեն մնա․ Կատարի ԱԳՆ Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա, առաջին իսկ ժամերին կա 31 զոհ Թեհրանը որևէ բանակցություն չի վարելու Միացյալ Նահանգների հետ. Ալի Լարիջանի Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Իրանի պատասխան հարվածներից հետո 777 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ Իրանը թարմացված տվյալներ է ներկայացրել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվածների վերաբերյալ

Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր շարունակ Հայաստանի տնտեսության առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը, փաստացի, խաթարված է: Պատճառը մի քանի տասնյակ անձանց ակցիաներն են: Ավելին, օրերս ակցիայի կազմակերպիչները նույնիսկ ծեծկռտուք են հրահրել:

Տարօրինակ է, որ ստեղծված վիճակում պետությունը որևէ քայլ չի նախաձեռնում: Նախօրեին էկոնոմիկայի նախարարն ընդամենը նշել է, թե մտահոգված են, որովհետև «Հայաստանի արդյունաբերության առաջատարը եթե մեկ շաբաթ չի աշխատում, դա ակնհայտորեն ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա»։ Սա՝ այն դեպքում, երբ կառավարությունը ԶՊՄԿ-ի 22 տոկոս բաժնետեր է:

ԶՊՄԿ-ն մի քանի հայտարարություն տարածեց այս օրերին, որոնցից վերջինում ուշագրավ տեղեկություններ են փոխանցվում: Անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։ Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին թվով երեք հաղորդում։ Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի Ընկերության հետ, Ընկերության աշխատակից չի համարվում և անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ»,-նշված է հայտարարության մեջ։

«Փաստը» դիմել էր ԶՊՄԿ՝ խնդրելով պատասխանել, թե այս ընթացքում որքան վնաս է կրել կոմբինատը: «Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով ընկերության բնականոն գործունեության ապօրինի խաթարման արդյունքում ընկերությանը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոն դրամի վնաս։ Տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ։ Ակնկալում ենք, որ օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»,-ասված է ԶՊՄԿ պատասխանում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>