Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Էրդողանը հրավիրվել է Երևան
1
Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Պատերազմ Արցախում
Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից և հայտնվել Մյասնիկյան պողոտայում Եվրոպայի խորհրդարանի բանաձևով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը Բռնի տեղահանված արցախցիների արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը Էրդողանը հրավիրվել է Երևան Ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Հայաստան Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Թաթոյան. Ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիան, ձեր ռեյտինգների՞ց եք վախենում Կոչս՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի վարորդներին (տեսանյութ) Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Ինչ է հայտարարգրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում «Խեղճ լինի» Սամվել Ալեքսանյանը. Փաշինյանի տված 750 հազար դոլարի մաքսատուրքից ազատվելու արտոնությանն էր կարոտ մնացել Էջմիածնում ընտրություններն անցան, ՔՊ-ն իր ճռճռան խոստումների մասին մոռացավ Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին

Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գումի շուկայի» հայտնի «մսի պասաժի» մսավաճառների դեմ երեկ առավոտյան իրականացված «հատուկ գործողությունն», ինչ խոսք, տպավորիչ էր: Դա ավելի շուտ նման էր վայրիվերո հարձակման: Ի՞նչ էր կատարվում: Ըստ կարգի, պետք է վաճառվի, իրացվի բացառապես սպանդանոցային եղանակով մորթի ենթարկված կենդանիների միս մսեղիք, իսկ եթե դա ոչ սպանդանոցային եղանակով ստացված միս-մսեղիք է, այն պիտի առգրավվի ու ոչնչացվի: Ըստ այդմ, երեկ առավոտյան Սննդի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանական ուժերի ագրեսիվ աջակցությամբ «մտել» էր հիշյալ «մսի պասաժ»:

Աղմուկ, աղաղակ, քաշքշուկ, արցունքաբեր գազի կիրառում՝ դիմադրող մսավաճառների դեմ, բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ, ինքնահրկիզման փորձ: Ավելի ուշ ՍԱՏՄ-ն հայտարարեց, թե առգրավվել է «ոչ սպանդանոցային» ծագման մոտ 1 տոննա միս, որը ենթակա է այրման: Արտաքուստ, կարծես, երկրում բավարար թվով սպանդանոցներ կան, և մսավաճառները կարող են օգտվել այդ ծառայությունից, նման վայրիվերո առգրավումների ու նրանցից շատերի համար միգուցե ճակատագրական առգրավումների գլխացավանքի տակ չընկնելու համար: Բայց մյուս կողմից՝ մարդիկ հո իրենք իրենց թշնամի՞ն չեն, որ բոլոր հնարավորություններն ունենան, բայց կարգը խախտեն ու նման «կուլակաթափական» առգրավումների տակ ընկնեն՝ ահռելի վնասներ կրելով:
 
Ի մասնավորի, փորձագետները փաստում են, որ սպանդանոցային հզորությունները բավարար չեն՝ ամբողջ ծավալով սպանդանոցային ծագման մսի իրացում ապահովելու համար: Ու դա հատկապես նկատելի է հիմա, երբ, հասկանալի պատճառներով, մսի պահանջարկը կտրուկ աճում է (Նոր տարի է): Այլ հարցեր էլ կան: Նախ՝ ի՞նչ են արել պետական կառույցները, որպեսզի մսավաճառները հետևեն սահմանված կարգերին: Արդյո՞ք բավարար պայմաններ ապահովել են, բավարար բացատրական աշխատանքներ տարել են: Երկրորդ՝ ո՞րն էր մարդկանց վրա այդպիսի հարձակում գործելու պատճառը, վերջին հաշվով, այնպես վրա տվեցին այդ մսավաճառների վրա, որ կարծես երկրի թշնամիների հետ գործ ունեին:
 
Ինչո՞ւ սա արվեց հենց Ամանորի շեմին: Ինչո՞ւ... Առհասարակ, ինչո՞ւ է փաշինյանական իշխանության «շփումը» հայ ժողովրդի հետ տեղի ունենում բացառապես ռեպրեսիվ եղանակներով, ծեծուջարդի, ոստիկանական մահակների, առգրավումների, տուգանքների, բեկորային նռնակների, արցունքաբեր գազերի միջոցով»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>