Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
5
Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Պատերազմ Արցախում
Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անհասկանալի է, թե ինչպես է Արարատ Միրզոյանի նամակը հայտնվել արևմտյան ռադիոկայանի ձեռքում. Զախարովա (տեսանյութ) ՔՊ-ի հաղթաթուղթ դարձած հերթական խաղահրապարակը (տեսանյութ) Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է Կանաչապատում՝ հողով․ «ժամանակակից» կրեատիվ մեթոդ (տեսանյութ) 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ Տիգրա՛ն Ավինյան, հայդե՛, դուրս արի փողոց ու էս վիճակը տես (տեսանյութ) Կոյուղաջուրը տարածվում է Արգիշտի 9 հասցեում (տեսանյութ) Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության պլակատային արձագանքները ամերիկյան ագրեսիային Իրանը 48 ժամվա ընթացքում հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ինը ամերիկյան ռազմաբազայի ՔՊ-ական կեղծ դպիրի ձեռամբ ընտրություններից առաջ կարող է խափանվել 24News-ի ու այլ ԶԼՄ-ների աշխատանքը Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել Ճամբարակից դիակը բերում են Սևանում են հերձում. Արման Ղազարյան ԱՄԷ-ն հերքել է Իրանի դեմ պատերազմին միանալու մասին տեղեկությունները Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից 90-ը ՀՀ քաղաքացիներ են Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրենյանց Էս ա ոմանց շատ սիրելի «քաղաքակիրթ Արևմուտքի» իրական դեմքը: Է՛ս են նրանք բերում, հատկապես ԱՄՆ-ը Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են»․ Մակրոն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Խամենեիի որդին ընտրվել է որպես Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ․ ԶԼՄ Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են

Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել

Երևանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին, օդերևութաբանական անբարենպաստ պայմաններով (օդերևութաբանական պայմաններ, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում)  պայմանավորված, դիտվում են օդում փոշու պարունակությունների աճ։ Նման պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ արձագանքելով մայրաքաղաում օդի աղտոտվածության վերաբերյալ ահազանգերին ու մտահոգություններին։

«Դա ցույց են տալիս նաև 2022 թվականից Երևանի  քաղաքապետարանի կողմից տեղադրված օդի որակի դիտարկիչ սարքավորումները։ Այս ժամանակահատվածում մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրներին (շինարարություն, տրանսպորտ, բաց հանքերի շահագործում) ավելանում են ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների այրումը, որը բերում է օրգանական փոշու, ծխի ավելացմանն օդում։ Հատկապես մասնավոր տների գերակշռությամբ թաղամասերում դա զգալիորեն մեծացնում է օդի աղտոտվածության մակրդակը, որովհետև բնական գազից բացի այրում են նաև վառելափայտ, տարատեսակ իրեր և թափոններ։ Հորդորում ենք քաղաքացիներին՝ զերծ մնալ  արտադրության, սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ վառարաններում այրելուց, քանի որ դա առաջացնում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 85․1 հոդվածով պատասխանատվության միջոցների կիրառում։

Երևանը գտնվում է գոգավորությունում և քաղաքի օդափոխությունն ապահովող գլխավոր գործոնը լեռնահովտային քամիներն են, որոնք ամեն երեկո փչում են Գեղամա լեռների լանջերից դեպի Արարատյան գոգավորություն՝ թարմ օդ բերելով քաղաք և ցրելով գոգավորությունում կուտակված օդը։ Սակայն այդ քամիները հոկտեմբեր ամսվա վերջերից դադարում են և մինչև մարտ չեն փչում, Երևանի օդափոխությունը խաթարվում է, և Արարատյան գոգավորությունում հաստատվում է ջերմային շրջադասություն։ Սառը օդը կուտակվում է տեղանքի ցածրադիր հատվածներում և երկար ժամանակ մնում։ Ըստ այդմ,  օդում փոշու մասնիկները սեղմվում, կուտակվում մթնոլորտի ստորին շերտերում և աղտոտվածության մակարդակը ավելանում է՝ մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է ֆոնային բարձր աղտոտվածություն։  

Հաշվի առնելով այս հանգամանքները և մայրաքաղաքում ձևավորված մթնոլորտային օդի ֆոնային բարձր աղտոտվածությունը` Երևանի քաղաքապետարանը մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր պետական մարմինների հետ քննարկում է ձմռան ամիսներին լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ անելու հնարավորությունը` աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով»,-նշում են քաղաքապետարանից։
Աղբյուր` Panorama.am
---
Այսպիսով, նման պարզաբանմամբ ավինյանական քաղաքապետարանը ուղղակիորեն ծաղրում է երևանցիներին՝ «լոլո»-ներ է կարդում օդում փոշու պարունակության մասին ու դա բացատրում... սեփական տները վառելափայտի այրմամբ տաքացնելով: Լավ, այդ հիմնարկում գոնե մեկը իրենց իսկ գրած անհեթեթությունը չի կարդացե՞լ: 
Երևանում օդը փոշու մեջ կորած է ու անշնչելի այն բացահայտ պատճառով, որ աջուձախ շինթույլտվություններ են տվել, շինարարություն է՝ անհրաժեշտ նորմերի խախտումներով: Հիմա, երբ առանց այդ էլ այս մեկուկես-երկու տարվա մեջ կտրուկ փրթված սաղարթախիտ ծառերն էլ տերևազրկվել են, փոշի չեն կլանում, աղտոտվածությունն ուղղակի մարդկանց աչքերն է լցվում, բառի ամենաուղիղ իմաստով: 

 



 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>