Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Էրդողանը հրավիրվել է Երևան «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը
1
Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Պատերազմ Արցախում
Եվրոպայի խորհրդարանի բանաձևով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը Բռնի տեղահանված արցախցիների արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը Էրդողանը հրավիրվել է Երևան Ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Հայաստան Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Թաթոյան. Ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիան, ձեր ռեյտինգների՞ց եք վախենում Կոչս՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի վարորդներին (տեսանյութ) Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Ինչ է հայտարարգրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում «Խեղճ լինի» Սամվել Ալեքսանյանը. Փաշինյանի տված 750 հազար դոլարի մաքսատուրքից ազատվելու արտոնությանն էր կարոտ մնացել Էջմիածնում ընտրություններն անցան, ՔՊ-ն իր ճռճռան խոստումների մասին մոռացավ Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ «Արարատը չկա, բայց զատո Խոր Վիրապի զուգարանը կա». Անժելա Էլիբեգովա ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան

Այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում այն իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում. մեր դիրքորոշումը հստակ է, որ ՀՀ նկատմամբ 2021-2022թթ. եղել են տարածքային ոտնձգություններ ու ագրեսիա: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս արված հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ վրա հարձակում չի եղել, ինչպես նաև այն հայտարարությանը, թե ՀՀ-ն աջակցում է ՀԱՊԿ ձևաչափով ընդունվող բոլոր ձևաչափերով փաստաթղթերին:

«Մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այն ուղղությամբ, որ ՀՀ նկատմամբ ագրեսիա է լինելու, և առաջին հերթին, իհարկե, այդ հարցը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ և մեր դաշնակցիներից ստացել ենք պատասխան՝ ի՞նչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Սա բոլորը գիտեն և չեն կարող ոտնձգություն անել: Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք՝ այդ կարմիր գիծը, որ դուք ասում էիք հատված է, որից հետո իրենք ասել են՝ գիտեք՝ ոնց, որ թե սահմանը դելիմիտացված չէ: Էդ դեպքում մենք ասել ենք, բա որտեղո՞վ է անցնում այդ կարմիր գիծը, մեզ ցույց տվե՛ք այդ կարմիր գիծը, որ մենք կարողանանք կարգավորել մեր հարաբերությունները և հասկանանք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց նա: Փաշինյանը նաև նշեց, որ ասել ենք՝ ցո՛ւյց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք՝ որտեղով է անցնում, իրենք մեզ դա ցույց չեն տվել:

«Ես հրապարակային ասել եմ՝ եթե ՀՀ-ում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, այդ գիծը չի կարող ցույց տալ, փաստացի ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն գոյություն չունի: Դա է եղել պատճառը, որ 22 թվականի աշնանը Երևանյան գագաթաժողովում ես չեմ ստորագրել ՀԱՊԿ-ի ժողովի եզրափակիչ փաստաթուղթը»,- ասաց նա: Փաշինյանը շեշտեց, որ այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակը բացարձակ կապ չունի: «Մենք ՀԱՊկ-ի մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է փաստաթղթերին, Փաշինյանն ասաց, որ մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է որ մենք չենք մասնակցում ոչ փաստաթղթի մշակման, ոչ քննարկման, ոչ առաջարկ ենք տալիս, ոչ առաջարկի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում:

«Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաղթղթի վրա, որովհետև մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս և իրենք ինչ ուզում են որոշեն, մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, ասում՝ վա՜յ, մենք այստեղ վետո դնելու իրավունք ունենք, այդ էլ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ: Այդ թվում այս իրադրությունների տարբերությունը և դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվարացնում, եթե չասենք՝ անհնար է դարձնում ՀՀ վերադարձը ՀԱՊԿ, և ես կարծում եմ անդառնալիության կետն արդեն անցել ենք»,- ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>