Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 787 մարդ
4
Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Պատերազմ Արցախում
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են»․ Մակրոն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Խամենեիի որդին ընտրվել է որպես Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ․ ԶԼՄ Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են Ինչպե՞ս են ՔՊ–ականները «վերբովկա» անում երիտասարդներին. «2 ամիս կչլվեք, զատո 5 տարի գործով ապահովված կլինեք» Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են Դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք Որոշել եմ վայր դնել Երևանի ավագանու անդամի իմ մանդատը Արփինե Սարգսյանն աշխատանքից ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի Իսկ նվազագույն աշխատավարձը, որը ստանում են աշխատող աղքատները, 5 տարում աճել է ընդամենը 8 հազար դրամով. Թադևոս Ավետիսյան ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 787 մարդ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարձակվել են Թեհրանի Էնգելաբ հրապարակի շրջակայքի վրա Միջազգային երկրաշարժ է․ մենք զբաղված ենք «կուկուռուզ» և «պեռաշկի» ուտելով․ Խաչիկյան Ալեն Սիմոնյանը ցինիկ էլ չէ, այլ՝ շարքային լկտի․ Արմեն Աշոտյան Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Իրանը չի փորձել միջուկային զենք արտադրել․ Լավրով ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Արամ Վարդևանյան. Սամվել Կարապետյանի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր, առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի Արամ Առաջինը չի կարողացել կապ հաստատել Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը Դուբայում է և, պատերազմով պայմանավորված, չի կարողանում դուրս գալ երկրի տարածքից Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր. Զուրաբյան Նաթանզի միջուկային օբյեկտը վնասվել է հարվածների հետևանքով Զեղծարարները ներկայանում են Կենտրոնական բանկի անունից. ԿԲ զգուշացումը Ամպագոռգոռ խոսացող իշխանության պահած քաղաքը (տեսանյութ) Փոսալցման փոխարեն` արկղապատում (տեսանյութ)

Ադրբեջանը «սև ցուցակ» կսահմանի՞ Հայաստան այցելողների համար

Ալիևը պահանջում է «վերջնական որոշման» իրավունք՝ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը որոշելու հարցում:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։ Բացի ՀՀ ղեկավարության հետ պաշտոնական հանդիպումներից, լեհ նախագահն այցելել է Երասխ և ԵՄ դիտորդների հետ միասին պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։ Նա նաև հանդիպել է առաքելության կազմում ընդգրկված լեհերի հետ։

Երասխում եվրոպացի դիտորդների հետ Դուդայի շփումների մասին տեղեկատվության հրապարակումից անմիջապես հետո արձագանքել և իրեն թույլ է տվել մեկնաբանել պաշտոնական Բաքուն: Նախօրեին հայտնի դարձավ, որ Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոյին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ բողոք է արտահայտվել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցի կապակցությամբ, որը, չնայած ադրբեջանական կողմի ծանուցման բացակայությանը, ԵՄ առաքելության կազմում այցելել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող տարածաշրջան։

«Այս առաքելությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային կայունությունը և ներդրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման գործում, լայնորեն օգտագործվում է որպես գործիք Ադրբեջանի դեմ։ Այս «սադրանքը» հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են «Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Անկախ նրանից, թե Հայաստանում ԵՄ դիտորդներ պետք են, թե ոչ, Բաքուն այս հայտարարությամբ կասկածի տակ է դնում Երևանի՝ անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը։ Մենք նույնիսկ չենք խոսի այն մասին, որ ԵՄ դիտորդները հայտնվել են հայ-ադրբեջանական սահմանին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քաղաքական գործարքի արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, իսկ Իլհամ Ալիևն իր հերթին համաձայնել է, որ ՀՀ-ում տեղակայվեն Եվրոպական միության դիտորդներ։

Այժմ ադրբեջանական ռեժիմը դժգոհություն է հայտնում ինչպես առաքելության գործողություններից, այնպես էլ կասկածի տակ է դնում ՀՀ-ի՝ իր քաղաքականության առաջնահերթությունները (ինչպես արտաքին, այնպես էլ ներքին) որոշելու իրավունքը։ Այս տեմպերով հեռու չէ այն օրը, երբ Բաքուն «սև ցուցակ» կսահմանի Հայաստան այցելությունների համար։ Ցուցակը նման է նրան, ինչ գործում էր մինչև 2023 թվականի աշուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած անձանց նկատմամբ։

Սափրված կամ չսափրված Նիկոլ Փաշինյանը չի պատմի իր ընտրողներին այս մասին։ Նա չի պատմի, որ ագրեսոր երկիրը փորձում է թելադրել օտարերկրյա առաջնորդին, թե Հայաստանի որ տարածաշրջաններն այցելել, իսկ որոնք՝ ոչ։ Նա չի պատմի նաև այն մասին, որ այս ամենը՝ Ղարաբաղի կորստի հետևանք է։ Շուշին «դժբախտ և դժգույն» անվանելով, իսկ Ղարաբաղը՝ ադրբեջանական, Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց Հայաստանի տարածքների ռազմավարական խորությունը և դիվանագիտական պաշտպանական գծի ռազմավարական խորությունը։ Ինչ եք կարծում, որքան դեռ հայկական պետությունը կարող է գոյատևել՝ հիմնվելով Արցախի գոյությունից մնացած իներցիայի վրա։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>