Անորակ ասֆալտ, թաքնված կապեր (տեսանյութ) 550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան
3
Ավինյանը 85 հազար դոլարանոց մեքենայի՞ց էլ տեղյակ չի, որ գնել են իր համար (տեսանյութ) Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Մեր ժամանակների հակահերոսները Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա Պատերազմ Արցախում
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա Նյու Յորքի գիշերային ակումբում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան Նոր Օռլեանում մահաբեր հարձակում կատարած ահաբեկիչը միայնակ է գործել և նախ ցանկացել է սպանել իր ընտանիքին. ՀԴԲ ՌԴ-ում կսկսի գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը Անորակ ասֆալտ, թաքնված կապեր (տեսանյութ) Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին Ավինյանը 85 հազար դոլարանոց մեքենայի՞ց էլ տեղյակ չի, որ գնել են իր համար (տեսանյութ) Օրերը կտաքանան. Գագիկ Սուրենյան «Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի 550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրուց են ունեցել Լուկաշենկոն Ամանորի առթիվ շնորհավորել է Գարեգին Բ-ին և Վահագն Խաչատուրյանին «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Մաղթում եմ Ռուսաստանին և Հայաստանին բարգավաճում և անվտանգ զարգացում. Կոպիրկին Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան Ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում. Սեյրան Օհանյան 18+․ «Հայհոյողներդ են շատացել, այ․․․»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջի տակ «Մշտապես գործողության մեջ է, պատրաստ ցանկացած ավանտյուրայի»․ Ստեփան Դանիելյան «2 տարի առաջ Արցախում գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ»․ Տիգրան Աբրահամյան Խոշոր վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 3 տարեկան երեխաներ են վիրավորվել Քաղաքացիներին կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար տարեկան փաթեթները (տեսանյութ) Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Ներկայացվել է Մայր Աթոռի մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

«Փաշինյանը դեռ պետք է կատարի ավելի ծանր հանցագործություն...»

Էդուարդ Սարիբեկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՄԱԿ-ում Փաշինյանի վերջին ելույթին ու նկատել. «Նյու Յորքում, «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իր մի հատիկ ճառում մի քանի սուտ է ասել Հայաստանում Ժողովրդավարության մասին:

Սուտ համար 1
«Այս հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը»։ Ինչպես կասեր դասականը՝ «յահ, իրո՞ք»: Այդ ո՞ր ընտրություններն են արտացոլում ժողովրդի իրական կամքը, եթե գրեթե բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո քվեարկությամբ ընտրված ընդդիմադիր համայնքապետերը կա՛մ հետընտրական մանիպուլյացիաների պատճառով չեն դառնում համայնքապետ, կա՛մ համայնքապետ դառնալուց հետո ենթարկվում են քրեական և քաղաքական հետապնդումների: Գուցե Փաշինյանը նկատի ունի 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունները, երբ Հայաստանի ընտրողները փաստացի շանտաժի և հետապնդումների էին ենթարկվում՝ վարչական լծակների կիրառմա՞մբ կա՛մ ահաբեկվում էին Փաշինյանի կողմից՝ հնարավոր պատերազմի սպառնալիքո՞վ:

Սուտ համար 2
«ժողովրդավարությունն ազատ տնտեսական գործունեության հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց։ Հիմա արդեն այս հարցը նույնպես լուծված է»։
Իրականությունն այն է, որ ոչ թե նախկին մենաշնորհները չկան, այլ չկան նախկին մենաշնորհատերերը կամ էլ ճամբարափոխ են եղել և հիմա էլ մենաշնորհներ են բանեցնում իր՝ Նիկոլ Փաշինյանի «բարձր հովանու տակ»:

Սուտ համար 3
«… Այժմ հասարակությունը հնարավորություն ունի հարցեր բարձրացնել, վերանայել կարծրատիպեր և քննարկել անցյալը, ներկան և ապագան»։
Հայաստանում միշտ էլ մարդիկ հարց բարձրացնելու հնարավորություն ունեցել են, այլ բան է, որ եթե նախկինում այդ հարցերի գոնե մի մասը լսելի է եղել իշխանությունների կողմից, ապա հիմա դա ի սպառ բացակայում է: Ավելին՝ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ «պատահական» քաղաքցիներից լսի այնպիսի հարցեր, որոնք հարմար են իր ու իր թիմի քաղաքական քիմքին: Փշինյանը լսե՞ց կիրանցիների բողոքը՝ սահմանազատման դեմ: Այո, լսեց, որ ԱԺ դիմաց հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են հրաժարական տալ, բայց պատասխանը նռնակներն ու ոստիկանական ռեպրեսիաները եղան:
Կարծրատիպերի մասին. մինչև հիմա Հայաստանի ոչ մի իշխանություն չի խոսել կարծրատիպերի փոփոխման մասին, եթե խոսքը գնացել է Արցախի կարգավիճակի, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման, հայ ավանդական ընտանիքի ու արժեհամակարգի մասին: Աննշան բացառություններ եղել են, բայց ցավալի ավարտ են ունեցել: Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը քննարկում է անցյալը, ապա ոչ թե հայկական լսարանի հետ, այլ՝ իր թուրք-ադրբեջանական հովանավորների, որոնցից իր իշխանության պահպանման երաշխիքներ է ակնկալում:

Սուտ համար 4
«Ներկայումս կանայք մեր երկրում ավելի ակտիվ են ու ներգրավված»։
Այո, Աննա Հակոբյանն ու Արփի Դավոյանը, Լարա Ահարոնյանն ու նրա նմանատիպ երևույթներ հիմա առավել ակտիվ ու լսելի են, բայց ինչո՞ւ լսելի չեն, օրինակ, 44-օրյա ու դրան հաջորդած մյուս պատերազմների ու ռազմական բախումների զոհերի մայրերն ու այրիները: Այդ նրա՞նց չէր, որ Եռաբլուրից գետնաքարշ հեռացրին, որպեսզի ինքը՝ Փաշինյանը մտնի ու պղծի նրանց զավակների շիրիմներն՝ իր ներկայությամբ:
Իր ելույթով Փաշինյանը ոչ միայն չի հարգում Հայաստանի քաղաքացիներին, այլև առերևույթ էշի տեղ է դնում միջազգային հանրությանը:

Նա լավ գիտի, թե ի՞նչ զեկույցներ են ստանում ՄԱԿ-ի դահլիճում նստած երկրների ներկայացուցիչները Հայաստանում իրենց դեսպաններից, հատուկ ծառայություններից և ազդեցության գործակալներից: Այդ դեպքում ինչո՞ւ են այդ բարձր ամբիոնից ոչ միայն լսում, այլև ծափահարում այդ ստախոսին: Մի տրամաբանական պատասխան կա. դա հանդուրժվում է մեկ քաղաքական նպատակով՝ Փաշինյանը դեռ պետք է կատարի ավելի ծանր հանցագործություն, որը մեր ազգային շահերի դեմ է, բայց շատ անհրաժեշտ է ծափահարողներին»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan