Անորակ ասֆալտ, թաքնված կապեր (տեսանյութ) 550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան
3
Ավինյանը 85 հազար դոլարանոց մեքենայի՞ց էլ տեղյակ չի, որ գնել են իր համար (տեսանյութ) Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Մեր ժամանակների հակահերոսները Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա Պատերազմ Արցախում
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա Նյու Յորքի գիշերային ակումբում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան Նոր Օռլեանում մահաբեր հարձակում կատարած ահաբեկիչը միայնակ է գործել և նախ ցանկացել է սպանել իր ընտանիքին. ՀԴԲ ՌԴ-ում կսկսի գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը Անորակ ասֆալտ, թաքնված կապեր (տեսանյութ) Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին Ավինյանը 85 հազար դոլարանոց մեքենայի՞ց էլ տեղյակ չի, որ գնել են իր համար (տեսանյութ) Օրերը կտաքանան. Գագիկ Սուրենյան «Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի 550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրուց են ունեցել Լուկաշենկոն Ամանորի առթիվ շնորհավորել է Գարեգին Բ-ին և Վահագն Խաչատուրյանին «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Մաղթում եմ Ռուսաստանին և Հայաստանին բարգավաճում և անվտանգ զարգացում. Կոպիրկին Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան Ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում. Սեյրան Օհանյան 18+․ «Հայհոյողներդ են շատացել, այ․․․»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջի տակ «Մշտապես գործողության մեջ է, պատրաստ ցանկացած ավանտյուրայի»․ Ստեփան Դանիելյան «2 տարի առաջ Արցախում գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ»․ Տիգրան Աբրահամյան Խոշոր վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 3 տարեկան երեխաներ են վիրավորվել Քաղաքացիներին կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար տարեկան փաթեթները (տեսանյութ) Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Ներկայացվել է Մայր Աթոռի մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

«Միջազգային քրեական դատարանի դատախազին հայց ենք ներկայացրել»․ Արցախի ՄԻՊ

 Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եթե որոշները կարծում են, թե մեզ հետ կատարվածը պետք է մարսենք, մոռանանք ու անցնենք առաջ, ապա չարաչար սխալվում են: Չի՛ լինելու այդպես: Այսօր Արտակ Բեգլարյանի հետ Միջազգային քրեական դատարանի դատախազին ենք ներկայացրել մեր դիմումը՝ Արցախում Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ուսումասիրություն սկսելու պահանջով: Փարիզ-Հաագա, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ ադրբեջանական հարձակումից և ավելի քան 100,000 հայերի տեղահանումից մեկ տարի անց Գեղամ Ստեփանյանի ու Արտակ Բեգլարյանի կողմից հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար: Թուֆենկյան հիմնադրամի և «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ՝ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան ներկայացնում են Արտակ Բեգլարյանին և Գեղամ Ստեփանյանին: Նրանք զբաղեցրել են Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և եղել են իրենց հայրենիքից տեղահանված ավելի քան 100,000 մարդկանց մեջ:

Հայցի մեջ ընդգծվում է, որ նրանք ստիպված էին տառապել սննդի և առողջապահական օգնության բացակայությունից, որը հարուցվել էր 2022թ. դեկտեմբերին սկսած Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման հետևանքով: Դրան հաջորդեց Ադրբեջանի զինված ուժերի հանկարծակի ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և բնակչության բռնի տեղահանությունը: Մի խումբ այլ ղեկավարներ և բնակիչներ, որոնք չկարողացան դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ձերբակալվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից և պահվում են անազատության մեջ:

Նրանք ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև զրկված են ընտանիքների ու փաստաբանների հետ պատշաճ հաղորդակցության հնարավորությունից: Ֆրանսուա Զիմերեյի և Կատալինա դե լա Սոտայի կարծիքով՝ «Ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակչության՝ իրենց հայրենիքից ու տներից բռնի զրկման փաստը: Աշխարհը պետք է մերժի այս վայրագությունը, որը մեր ներկայացրած հայցի նպատակն է»:

Հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա: Փաստաբանների խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր հատկանիշները: Այն եղել է անձանց բռնի տեղահանում նրանց օրինական բնակության վայրից՝ որպես լայնամասշտաբ ոտնձգություն քաղաքացիական բնակչության դեմ՝ ամբողջովին գիտակցելով դրա հետևանքները: Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan