ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
24
Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Պատերազմ Արցախում
ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները Դանիել Իոաննիսյանը ներկայանում է որպես անկախ դիտորդ, ինձ թվում է, որ նա ՔՊ վստահված անձն է. Չալաբյանի կին Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի հանդիպելու կարիքը լինի, կհանդիպեն. Լևոն Քոչարյան Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Փաշինյանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ ԱՄՆ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն համաձայնագրի շրջանակներում «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման. ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական ընտրությունը կարևոր է Ռուսաստանի համար․ Պեսկով Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում «Մայր Հայաստանը» ՄԻՊ-ի գրասենյակի մոտ վաղը ակցիա կիրականացնի՝ ի պաշտպանություն կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել «7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով «Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից

Էրդողանի մի արտահայտություն խիստ զարմացրեց ռուս և արևմտյան փորձագետներին, որը սակայն անտեսվեց Հայաստանում

Երկու շաբաթ  առաջ, օգոստոսի 1-ին երբ Ռուսաստանն ու ԱՄՆ  փոխանակեցին միմյանց հետ գերիներին Թուրքիայի հատուկ ծառայության ներկայացուցիչների միջնորդության շնորհիվ, Էրդողանը հպարտանալով իր երկրի դերակատարության համար, գովաբանեց  թուրքական հետախուզությունը (MIT-ին)  իր առանցքային դերի համար և ասաց, որ այդ միջոցառումը ընդգծեց  Թուրքիայի աճող կարևորությունը  աշխարհում՝ իր ղեկավարության ներքո:

Իսկ  մի քանի օր անց, օգոստոսի 5-ին կառավարության հերթական նիստի ընթացքում Էրդողանը վերադառնալով այս խնդրին, շատերի համարանսպասելիորեն, հիշեց  հանրահայտ երիտթուրքերի կառավարման ժամանակվա  գործիչ Էնվեր փաշային, ով հայտնի էր նաև Հայոց ցեղասպանության մեջ  ակտիվ ներգրավվածությամբ: Իսկ հիշելու պատճառն այն էր, որ  օգոստոսի 4-ին նրա սպանության  102-րդ տարելիցն էր:

Ինչպես հայտնի է, Էնվերը   ղեկավարել է օսմանյան զինված ուժերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ,  ճանաչվում է որպես MIT-ի նախորդ՝ Teşkilat-ı Mahsusa գաղտնի հետախուզական ցանցի հիմնադիրներից մեկը։

1915-1918  թվականներին հայերի ցեղասպանության մեջ ակտիվ դերակատարումից հետո,այս դահիճը սկսում է իր ակտիվ պանթուրքիստական գործնեությունը Կովկասում, այնուհետև Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրներում:

Նախքան մահը՝Էնվեր փաշան գլխավորում էր  թուրանական շարժումը, որը դիմադրում էր Կենտրոնական Ասիայում ռուսական և խորհրդային իշխանությանը, չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե, նա դաշինք էր կազմել բոլշևիկների հետ և  Մոսկվայի կողմից նրան հանձնարարվել էր ճնշել   թյուրքական ապստամբությունը։ Հակառակ իր նախնական խոստմանը, Էնվերը դիմեց Մոսկվայի դեմ, կազմակերպեց   այդ  խմբերը պանիսլամական և պանթուրքիստական ​​տեսլականի շուրջ և սկսեց հարձակվել ռուսական զորքերի վրա:

Այլ կերպ ասած՝Էնվերը ոչ միայն պրոֆեսիոնալ մարդասպան էր և հանցագործ, այլև ուտող ու ուրացող մի գործիչ, որի համար, իր իրավիճակային դաշնակիցներին քցելը, հետևից դաշույնով խփելը սովորական երևույթ էր:

Խորհրդային պատմագրությունը Էնվեր Փաշային հիշում է որպես դավաճան, իսկ միջազգային պատմագրության տեսանկյունից, նա միջազգային դասին պատկանող հանցագործ է:

Եվ ահա տեսնենք, թե ինչպես է արտահայտվում այս հանցագործի մասին Էրդողանը, օգգոստոսի 5-ին, կառավարության նիստի ընթացքում.

 «Երեկ լրացավ Թեշկիլաթ-ի Մահսուսի հիմնադիր Էնվեր փաշայի նահատակության 102-րդ տարելիցը, ով նահատակվել է Տաջիկստանի Պամիրի  լեռներում զավթիչների դեմ իր ջիհադի ժամանակ,- ասել է Էրդողանը։- …Էնվեր փաշային՝ թուրք-իսլամ միասնության մեծ մոջահեդին, ում կյանքն անցավ մարտի դաշտում և իր վերջին շունչը թողեց այնտեղ, այսօր  հպարտությամբ  ենք հիշում։ Թող Ալլահը օրհնի նրա հոգին և շնորհի դրախտ…»,- նշել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Էնվեր փաշան սպանվել էր   Տաջիկստանի Պամիրի լեռներում 1922 թվականի օգոստոսի 4-ին ռուսական զորքերի հետ կռվի ժամանակ։

Ըստ վարկածներից մեկի, նրան սպանել է Կարմիր բանակում այն ժամանակ ծառայող, ծագումով հայռազմիկ Հակոբ Մելքումյանը:

Այսպես գնահատելով Էնվեր փաշայի ժառանգությունը,  մի գործչի, ով  մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ, ներառյալ հայերի, հույների, եզդիների, ասորիների  և այլոց կոտորածները, Էրդողանը փաստացի  հրապարակայնորեն և ագրեսիվ կերպով հաստատում է  իր կառավարության բնույթը, որը սերտորեն դաշնակցում է ծայրահեղ աջ պանթուրքիստների հետ։

Էնվեր փաշայի հանրային ոգեկոչումը նաև ընդգծում է Թուրքիայի ազգային անվտանգության մարմինների մութ կողմը, որը հաճախ անվանում են «խորքային  պետություն»: Այս ստվերային կառույցը, որը կուլիսների հետևում զգալի ազդեցություն է գործում, ուժեղ վերահսկողություն է պահպանում Էրդողանի կառավարության ներսում՝ ձևավորելով և ուղղորդելով պանթուրքիստական ​​և իսլամական գերպետություն ստեղծելուն ուղղված քաղաքականությունը, ինչպես նշում են ռուս և արևմտյան փորձագետները:

Էրդողանի խոսքերը ոչ թե անակնկալ հայտարարություններ էին, այլ մանրակրկիտ պլանավորման արդյունք: Այս զգուշորեն ծրագրված ուղերձն արտացոլում է ավելի խորը ռազմավարական մտածողություն, որն առկա է  Թուրքիայի իշխող վերնախավում:

Էնվեր փաշայի   ​​քաղաքական  ժառանգությունը, որը մարմնավորվել է 20-րդ դարի սկզբին երիտթուրքական Միասնության և առաջադիմության կոմիտեի կողմից, ակնառու կերպով արտացոլված է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությունում (MHP): Այս ծայրահեղ աջ խմբավորումը զգալի ազդեցություն ունի Թուրքիայի հետախուզության, ոստիկանության, բանակի և դատական ​​համակարգի վրա: MHP-ն սերտ դաշինք է պահպանում Էրդողանի կառավարության և նեոնացիոնալիստների (Ulusalcı) հետ՝ մեծացնելով նրանց համատեղ ազդեցությունը երկրի քաղաքական դաշտի վրա։

Օգոստոսի 5-ի  Էրդողանի կանխամտածված հայտարարությունը, որը հիշեցնում էր Էնվեր փաշայի ժառանգության մասին, ընդգծեց, որ Թուրքիայի նախագահը չի հրաժարվել ավելի մեծ թուրք-իսլամական պետության ստեղծելու  իր տեսլականից: Ի տարբերություն Էնվերի մասին նախկին հիշատակումների՝ Էրդողանն ուղղակիորեն Էնվերի ռազմական արշավները ռուսական ուժերի դեմ որակել է որպես «ջիհադ»՝ միանշանակ պարզաբանելով իր մտադրությունները։ Եվ նրա այդ գնահատականը արձանագրել են, թե արևմտյան, և թե ռուսական շրջանակները:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէր, երբ Էրդողանը հրապարակայնորեն գովաբանում է Էնվեր փաշայի ժառանգությունը։ Էնվերի մասին նրա առաջին հրապարակային հիշատակումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին, երբ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցում էր  Բաքվում կայացած հաղթական շքերթին։ Շքերթը նվիրված էր 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Էնվեր փաշայի կողմից կազմակերպված իսլամի բանակի կողմից Բաքվի ազատագրման 100-ամյակին, որը ղեկավարում էին օսմանյան սպաները, որը նշանավորեց Ադրբեջանի անկախության առաջին հռչակումը։

«…Այսօր թուրքական բանակը նշում է Ադրբեջանի հետ միասին տարած հաղթանակի 100-ամյակը։ Այս տոնակատարությունը ամենամեծ օրինակն է, որը մենք կարող ենք թողնել ապագա սերունդներին։ Մենք երբեք թույլ չենք տա, որ այս էպոսը մոռացվի»,- նշել էր թուրքիայի նախագահըդեռ 2018-ին։

 «Ես երախտագիտությամբ եմ հիշում Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության և Անկախ ադրբեջանական բանակի բոլոր հիմնադիրներին՝ Էնվեր փաշային, ով ապահովել է Կովկասյան իսլամական բանակի ուղարկումը Ադրբեջան, և Նուրի փաշային՝ այս հաղթական բանակի հրամանատարին», - ասել էր  Էրդողանը։

Այն ժամանակ, Էրդողանի այս խոսքերը, ցավոք լուրջ արձագանք չստացավ ոչ մեկի կողմից:

Էրդողանը կրկին հիշատակել էր  Էնվեր փաշային, արդեն,  2021 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքու կատարած այցի ժամանակ՝ նշելու Հայաստանի հետ հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակը։ Զորահանդեսի ժամանակ Էրդողանը նշել է. «Մինչ այժմ քաղաքական և ռազմական դաշտերում տարվող պայքարը շարունակվելու է բոլորովին այլ ճակատներում։ Այսօր այն օրն է, երբ Նուրի փաշայի, Էնվեր փաշայի և Կովկասյան իսլամական բանակի քաջարի զինվորների հոգիները խաղաղություն կգտնեն: … Այսօր հաղթանակի և հպարտության օր է բոլորիս և ողջ թուրքական աշխարհի համար: Ես հավերժ երախտապարտ եմ իմ Տիրոջը, որ թույլ տվեց մեզ գոյատևել այս օրերին»,- նշել էր Թուրքիայի նախագահն, արդեն 2021-ին:

Իսկ կարդալով իր հակաիրանյան բնույթի ոտանավորը նույն թեմայի շուրջ խիստ արձագանքի արժանացավ Իրանի կողմից:

Նրան հիշեցրին, որ օսմանյան կայսրության ժամանակներն արդեն վաղուց անցել են:

Հայաստանից կրկին որևէ արձագանք չեղավ:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա այստեղ փորձագիտական շրջանակների մակարդակով արձանագրվեց, որ Էրդողանը իր մեսիջներում փորձում է  զգուշավոր ձևով ձեռնոց նետել նաև Մոսկվային:

Մասնավորապես,  բազմաթիվ ճակատներ հետապնդելու մասին Էրդողանի ակնարկը այն ժամանակ  արտացոլում էր  իր կառավարության ռազմավարական նպատակները՝ ընդլայնելու իր ազդեցությունը Ռուսաստանի սրտում: Նրա վարչակազմը արդյունավետ լոբբինգ է իրականացրել Թյուրքական խորհրդի կարգավիճակը բարձրացնելու համար, որը հիմնադրվել էր դեռ  2009 թվականին՝ բարելավելու հարաբերությունները թյուրքալեզու երկրների միջև: 2021 թվականին խորհուրդը վերանվանվեց Թյուրքական պետությունների կազմակերպություն (Türk Devletleri Teşkilatı), որում որպես լիիրավ անդամներ ընդգրկվեցին Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան։

Ռուս փորձագետների կարծիքով Էրդողանի այս վերջին մեսիջները ցույց են տալիս մեկ բան, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցումը  վերջին տասնամյակում հիմնովին չի փոխել նախագահ Էրդողանի և նրա իսլամիստ-ազգայնական դաշնակիցների հավակնությունները՝ հասնելու այն բանին, ինչին Էնվեր փաշան չկարողացավ:

«Տասնամյակներ շարունակ Թուրքիայի իշխող վերնախավը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկել է որպես ռազմավարական լծակ՝ Արևմուտքից ավելի մեծ զիջումներ կորզելու համար, որին Թուրքիան ամուր կապված է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի միջոցով», - նշում են այդ վերլուծաբանները:

Էրդողանի համար Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ պահպանելն ունի նաև անձնական նշանակություն, քանի որ նա և իր քաղաքական և գործարար գործընկերները մեծ օգուտներ են քաղել այդ կապերից և մեծապես հարստացել: Ռուսաստանը, որը կաշկանդված է  արևմտյան պատժամիջոցներով, այսօր  քիչ այլընտրանքներ ունի առևտրի և ապրանքների և ծառայությունների գնման համար, դրանով իսկ բարձրանում է  այս հարաբերությունների ռազմավարական արժեքը Էրդողանի և նրա շրջապատի համար և ոչ ավել:

Ինչ վերաբերվում է  Հայաստանին, ապա այստեղ տիրում է խորը գավառական մթնոլորտ, որտեղ քաղաքական վերնախավը զուրկ է վերլուծելու տարրական խնդիրները՝կապված երկրի անվտանգության հետ,և մեծ ենգործնթացների պարզ վիզուալ պատկերների մեկնաբանությունները, որոնք հիմնականում կատարվում են կենցաղային հարթության վրա:

Իսկ այն, որ Էրդողանը և իր նպատակները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի երկրների համար,  տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Պարզապես քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ չի տալիս այդ երկրներին կենտրոնանալ այդ վտանգների վրա: Ռուսաստանըմասնավորապես կենտրոնացած է ուկրաինական ուղությամբ, Իրանը՝միջինարևելյան ուղությամբ, իսկ Չինաստանը՝Թայվանի և Հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանի ուղությամբ:

Սակայն, բոլորը աչքի տակով հետևում են այսօրվա գլխավոր պանթուրքիստի ուղերձներին, որպեսզի ճիշտ պահին հետևություններ կատարեն:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մենք պետք է օր առաջ ձևավորենք նոր ազգային-պետական վերնախավ, որպեսզի կարողանանք լրջորեն պատրաստվել վտանգների կանխատեսմանն ու ժամանակին չեզոքացմանը, առանց սրտաճմլիկ ելույթների, բայց գործուն և լուռ աշխատանքի միջոցով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>