Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք

«Խաղաղության խաչմերուկը»՝ «Փաշինյանական տուպիկ». այժմ արդեն պաշտոնապես

Փաշինյանը դեռ քանի՞ անգամ է պատրաստվում հանձնել Արցախը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Եկեք արձանագրենք՝ քաղաքական գործընթացը ոչ միայն անձերի, առաջնորդների, կուսակցությունների, կլանների, կապիտալի պայքար է, այլ նաև քաղաքական պրոյեկտների պայքար։ 2021 թվականին՝ արտահերթ ընտրությունների ժամանակ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական պրոյեկտը կառուցվեց խաղաղության հայեցակարգի շուրջ։

Հայեցակարգ, որը «գետնի վրա» պետք է ունենար հետևյալ դրսևորումները՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով (տե՛ս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը 2021 թվականի ընտրությունների ժամանակ), իսկ Հայաստանի համար՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում։

2021-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը ոչ միայն մուրճը թափահարեց, այլև խոսեց «խաղաղության դարաշրջանի» մասին։ Հետագայում այս «խաղաղության դարաշրջանի» ուրվագծերը սկսեցին ավելի կոնկրետ նկարագրվել՝ Հայաստանի համար «կադաստրային վկայականի» ստացում (Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչում), սահմանների սահմանազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում։

Ի՞նչ ունենք մինչև 2024 թվականի ամառվա վերջի դրությամբ:

1. Արցախը հանձնվեց Ադրբեջանին առանց հայերի, առանց կարգավիճակի մասին բանակցությունների:
2. Պաշտոնական Բաքուն, ըստ Հայաստանի իշխանությունների, հրաժարվում է այսպես կոչված խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, այսինքն՝ հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
3. Հստակություն չկա նաև այն սկզբունքների և քարտեզների հարցում, որոնց հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրականացնել սահմանների սահմանազատում։ Ավելին, անցած տարեվերջին Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հնարավոր համարեց քննարկել մի տարբերակ, որում Ադրբեջանի հետ սահմանների որոշման հարցը քննարկվի առանձին՝ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո։
4. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունն այն մասին, որ Երևանը և Բաքուն պայմանավորվել են հետաձգել տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ քննարկումները և վերադառնալ դրանց ավելի ուշ, հաստատել է, որ ձեռք է բերվել նման համաձայնություն, և որ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը հանվել է խաղաղության համաձայնագրի նախագծից՝ փաստացի հաստատելով, որ հաղորդակցությունները շուտով մոտակա ժամանակահատվածում չեն բացվելու։

Այսինքն՝ քաղաքական այն պրոյեկտը, որով Փաշինյանը մնաց իշխանության, ձախողվել է։ Բաքուն ստացավ Արցախը՝ Տավուշի մարզի տարածքների մի մասը, հրաժարվեց ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվեց բացել տարածաշրջանային հաղորդակցությունները։

Սա մեզ տանում է 2 եզրակացության.

1. Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» կլինի Արցախի հերթական հանձնումը՝ Փաշինյանը առաջին անգամ Արցախը հանձնեց 2022-ի հոկտեմբերին Պրահայում, հետո 2023-ի հոկտեմբերին՝ Գրանադայում, և հիմա դա կանի քաղաքական քարտեզի վրա մեկ այլ վայրում, որտեղ նրան ցույց կտան Բաքուն, Անկարան, Լոնդոնը կամ Վաշինգտոնը:
2. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն պաշտոնապես կարելի է անվանել «Փաշինյանի տուպիկ»։

Նիկոլ Փաշինյանը տապալվեց, քանզի չի կարողացել ու չի կարողանա իրականացնել իր իսկ կողմից ներկայացված քաղաքական նախագիծը: Այստեղ է, որ հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ նա պետք է մնա իշխանության, եթե չի կարողանում իրագործել նույնիսն սեփական նախագիծը։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>