Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի
2
Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Պատերազմ Արցախում
««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, հայաստանյան ռեժիմը խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը. Աբրահամյան Ծիծաղելի է, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ. Բադալյանը Գևորգ Պապոյանի՝ Wildberries-ի մասին արած հայտարարության վերաբերյալ Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտրելու» ժամանակը (տեսանյութ) Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառը Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին․Քերոլայն Քոքսի բաց նամակը Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Հունիսի 7-ը՝ 1918-ի մայիսի 28-ի նման Սարդարապատի ճակատամարտ է. Հայկ Նահապետյան Նիկոլ, եթե մեծամասնություն ունեցող տղա ես, ինչի ես Կանդազ «փակում». Տիգրան Քոչարյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև Եվրո-կոլապս. մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում նվազել է 5.2 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները աճել են 9.2 %-ով. ՎԿ Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու տեղեկության վերաբերյալ Հաջորդ ադրբեջանական էքսկուրսիան Երևանում կանեն, եթե Ալիևի սիրելի Փաշինյանը մնա Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Որոշում եմ կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ» «Պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի»,- Գագիկ Ծառուկյան

Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի ուժային կառույցների սվինների օգնությամբ և արտաքին օժանդակությամբ նա կարող է մնալ աթոռին: Պետք է նախորդած ժամանակաշրջանից հետևություններ անել ու դասեր քաղել:

Իշխանափոխությունը ժամերի կամ օրերի խնդիր է դառնում հետևյալ կարևոր գործոնների դեպքում՝

1. քաղաքական-գաղափարական հստակ այլընտրանքային կոդի առկայություն,

2. իշխանության քաղաքական հակաթիմի առկայություն՝ հակաառաջնորդությամբ,

3. կազմակերպչակառուցվածքային աշխատանք, իշխանափոխության մենեջմենթ,

4. ժողովրդական լայն զանգվածների ներգրավվածություն, որի պայմաններում բողոքի գործողություններն ու անհնազանդության ակցիաները կլինեն «օրգանիկ», այլ ոչ թե միայն կուսակցական ռեսուրսով ապահովվող (դրանց ՕԳԳ-ն համարյա զրոյական է),

5. իշխանության ներսում և հատկապես ուժային կառույցներում ճաքերի առաջացում, իշխող ուժի ներսում դիմադրության կամքի զգալի ոչնչացում, ՔՊԿ-ի ներսում պառակտում, իշխանական բուրգի փլուզում:

Իշխանափոխությունը պահանջում է նաև կիրք ու նպատակասլացություն, բայց միևնույն ժամանակ՝ սառը հաշվարկ և զգացմունքները մի կողմ դնելու կարողություն:
Օրինակ՝ չի կարելի մեկ օրվա տարբերությամբ իրարից 180 աստիճանով տարբերվող տեսակետներ հայտնել Կիրանցում ցուցարարներին միացած պայմանագրային զինծառայողների մասին: Չի կարելի 24 ժամվա ընթացքում գրել «Կեցցե՛ն մեր հերոս զինծառայողները, որ միացել են ժողովրդին» և «Անիծվեն այդ նույն զինծառայողները, որ վախեցան իշխանական ճնշումներից». դա անլուրջ է: Սա այսրոպեական ոգևորության և հիասթափության վառ օրինակ է, որի կրկնությունը կարող է դեպրեսիայի հասցնել ընդդիմադիր տրամադրությամբ մարդկանց: Ո՛չ ոգևորվելն է ճիշտ, ո՛չ հիասթափվելը: Միայն սառը հաշվարկ:
Պետք է իմանալ, որ միջին վիճակագրական մարդը, այդ թվում՝ զինվորականը, հերոս չէ: Իրենից պետք չէ պահանջել անձնազոհություն, պետք չէ մարդկանց մղել մի քայլի, որից հետո չգիտես, թե արդյոք կարո՞ղ ես այդ քայլին տեր կանգնել, թե՞ ոչ:
Հերոսները եզակի են: Մյուսների համար պետք է անշառ ու անվտանգ ներգրավվածության սխեմաներ մշակել ու առաջարկել:
Զինվորականների միանալը ու հետո իրենց քայլից հետ կանգնելն ընդամենը պետք է գնահատել ուժերի հաշվակշռի տեսանկյունից: Պետք է հասկանալ, թե ինչու այդպես եղավ:
Զինվորականները հաստատ չեն ուզեցել «փչանալ»: Նրանք կարծել են, որ ուժերի հաշվակշիռը փոխվել է, արել են իրենց քայլը և անկեղծորեն միացել Կիրանցի ճանապարհը փակած մարդկանց: Բայց հետո պարզվել է, որ իշխանությունը դեռ այնքան ուժ ունի, որ նրանց կարող է ստիպել հետ կանգնել իրենց քայլից ու հանդես գալ մեղայականով: Դա նշանակում է, որ պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ և կուտակել այնպիսի ուժեր, որ իշխանությունը չկարողանա ճնշել իշխանական բուրգի ներսում ճաքեր առաջացնող շրջանակներին:
Նույնը վերաբերում է ոստիկանությանը: Եթե ոստիկանությունը կամ առանձին ոստիկաններ տեսնեն, որ ուժը թեքվում է դեպի հակաիշխանական դաշտ, ապա կա՛մ չեն կատարելու «վերևի» հրամաննները, կա՛մ բացահայտ անցնելու են հակաիշխանական դաշտ: Հակառակ դեպքում իրենք հանուն փողի և հանուն այլ բանի (օրինակ՝ ոստիկաններին կարող են ներշնչել, որ իրենք ցուցարարներին ծեծում են, բերման են ենթարկում հանուն հայրենիքի, ինքնիշխանության, և որ իրենց արածը օրինական է) կշարունակեն ենիչերություն անել:
Պետք է նյարդերի պայքար մղել ու բարոյապես ոչնչացնել փաշինյանական իշխանությանը բոլոր պարամետրերով, ինչին անխուսափելիորեն կհաջորդի իշխանական բուրգի փլուզումը թղթե տնակի պես:
Սա՛ է իրական աշխատանքը: Մնացածը լիրիկայի ժանրից է: Այնպես որ բոլորս պետք է ջանքեր գործադրենք՝ վերևում նշված 5 կետերը կյանքի կոչելու համար»:



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>