Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
19
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Միլիարդները քամուն տվեցին. Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար

Չեղած բանի համար մարդկանց բռնում նստեցնում են, տարիներով դատում են, շոուներ են սարքում, վարկաբեկում են, վերջում էլ ոչինչ չեն կարողանում ապացուցել՝ ստիպված գործերը կարում են, իսկ որ իրենք ակնհայտորեն պետությանը միլիարդավոր դրամների վնաս են պատճառել, հարկատուների վճարած փողերը բյուջեից հանել, չգիտես՝ ո՞ւմ են տվել, ի՞նչ են արել, ինչի՞ համար են տվել, ինչպե՞ս են ծախսել, զրո արդյունք են ստացել, պարզվում է, ոչ ոք մեղավոր չէ։ Չեն ուզում պատասխան տալ իրենց գործած մեղքերի համար, որը պետության վրա շատ թանկ է նստել, միլիարդներ է արժեցել։

Պետական բյուջեից 4,8 մլրդ դրամ կամ շուրջ 12 մլն դոլար տվեցին, իբր ազգային ավիափոխադրող էին ստեղծում, երկու տարի հետո ազգային ավիափոխադրողից ոչինչ չի մնացել։ Ո՛չ փողը կա, ո՛չ օդանավ կա, ոչինչ չկա։

Ազգային ավիափոխադրող կոչվածից միայն անունն է մնացել։ Այդքան փող տվեցին, ավիաընկերություն ստեղծեցին, երկու տարի էլ չկարողացավ գոյատևել։

Մինչդեռ ժամանակին չարախնդում էին նախկինների վրա, ասում էին՝ այսքան տարի նույնիսկ մի հատ նորմալ ազգային ավիափոխադրող չեն կարողացել ստեղծել, իսկ իրենք այս կարճ ժամանակում արդեն հասցրել են ստեղծել։

Ստեղծեցի՛ն։

Թե ինչ ստեղծեցին, տեսնում ենք։ Այդքան փող ծախսեցին՝ ո՛չ ազգային ավիափոխադրողը կա, ո՛չ էլ փողը։

«Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է»,-ասում է Նիկոլ Փաշինյանը։

Մարդ, ով թիվ մեկ պատասխանատուն է այս ծրագրի ձախողման ու պետությանը պատճառված 12 մլն դոլար վնասի համար։ Ու հիմա փոխարենը պատասխան տա ձախողված ծրագրի, պետության միլիարդավոր դրամները քամուն տալու համար, մի բան էլ արդարացումներ է բերում։

«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, բյուջետային ավիաընկերությունները քովիդի համավարակի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի Հայաստան։ Խոսքը «Ռայան էյրի» մասին է, «Վիզ էյրի» մասին է: Մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում, ըստ էության, ընկերության կառավարումը վստահելով այդ շուկայի արտաքին խոշոր խաղացողներից մեկին: Հետագայում շուկայի կոնյունկտուրան փոփոխություններ է կրել, և նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ հայաստանյան շուկայում, և «Ֆլայ Արնան» մրցակցությանը չի դիմացել»,-անմեղ հայացքով արդարանում է Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ կապ ունի, թե ինչ իրավիճակում է որոշվել ստեղծել ազգային ավիափոխադրող։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ի՞նչ հիմնավորմամբ են այդքան փող տվել՝ ազգային ավիափոխադրող ստեղծելու համար, ո՞վ է այդ հիմնավորման հեղինակն ու ազգային ավիափոխադրող ստեղծելու քավորը։ Ովքե՞ր են որոշում ընդունել այդքան գումար հատկացնել և ստեղծել մի ընկերություն, որն ընդամենը երկու տարի էլ չկարողացավ գոյատևել շուկայում։

Ի վերջո՝ մեկ օրում չէ, որ այն սնանկացել է։ Ո՞ւր էր նայում կառավարությունն այդ ընթացքում, ի՞նչ էր անում իր ներդրումները պաշտպանելու համար։ Ինչպե՞ս է լինում, որ մյուս ավիաընկերությունները շահույթներով են աշխատում, իսկ պետության կողմից, ըստ էության, հովանավորվողը սնանկանում է։ Այն էլ այսքան ակտիվ ուղևորահոսքերի շրջանում։

Ովքե՞ր են այն կառավարել և ինչպե՞ս են կառավարել, որ անգամ նման հսկայական ուղևորահոսքերի պայմաններում, ազգային ավիափոխադրող կոչվածը հասցրել է սնանկանալ։ Նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում նման բան դժվար է պատկերացնել։

Սրա մասին է պետք մտածել։ Թե չէ, ավիաընկերությունը ստեղծելու որոշումը ե՞րբ է ընդունվել, ի՞նչ իրավիճակում է ընդունվել, դա չի կարող արդարացնել ձախողումը։ Առավել ևս, երբ խոսքը խոշոր գումարների մասին է։

Ու բոլոր նրանք, ովքեր ընդգրկված են եղել նման որոշման ընդունման հիմքերում, ովքեր ի պաշտոնե պատասխանատու են եղել ընկերության գործունեության համար, պարտավոր են պատասխան տալ պետությանը պատճառված հսկայական վնասների համար։ Այսքանից հետո այնպիսի հանգիստ տոնով են խոսում ծրագրի ձախողման մասին, մնում է ասեն՝ հույս չունենաք, թե որևէ մեկը կպատժվի ու պատասխանատվություն կկրի դրա համար։

Մինչդեռ՝ այս ձախողման պատասխանատուների շրջանակը լավ հայտնի է։

Այն սկսվում է հենց Նիկոլ Փաշինյանով։ Պարզ է, որ առանց կառավարության ղեկավարի հավանության ու համաձայնության, այդպիսի որոշում չէր կարող կայացվել։ Հենց նա է համաձայնություն տվել, որպեսզի այդքան գումար հատկացվի ու համատեղ ձեռնարկության կարգավիճակով՝ պետական-մասնավոր համագործակցությամբ ազգային ավիափոխադրող ստեղծվի։

Երկրորդը՝ Երևանի այսօրվա քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով ոչ միայն փոխվարչապետ էր ու ավիացիոն ոլորտի աշխատանքների համակարգողը, այլև հայտնի ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ Այն ԱՆԻՖ-ի, որի միջոցով իրականացվում էր այս ծրագիրը։

Կասկած չկա, որ Տիգրան Ավինյանի ակտիվ մասնակցությամբ է կյանք մտել այս ծրագիրը։

Իսկ ի՞նչ էր անում այդ ժամանակ Տիգրան Ավինյանն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։ Մի՞թե նա պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ իր ղեկավարած կառույցի մասնակցությամբ գործող ավիաընկերությունը բռնել էր սնանկացման ճանապարհը։

Տիգրան Ավինյանն այդ կառույցից միայն անցած տարվա վերջին է հեռացել, երբ արդեն պարզ էր, թե ինչ օրի է հայտնվել իրենց ստեղծած ու գովաբանվող ազգային ավիափոխադրողը։

Ի դեպ, սա այն նույն Տիգրան Ավինյանն է, ով ժամանակին քաղավիացիան ղեկավարող տխրահռչակ Տաթևիկ Ռևազյանի հետ Հայաստանի ավիացիայի ոլորտը հասցրեց նրան, որ այն հայտնվեց ԵՄ-ի սև ցուցակում։ Այսօր էլ շարունակում է գտնվել այնտեղ։

Եվ վերջապես, ո՞ւր է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը, ով, լինելով ազգային ավիափոխադրող ընկերության համահիմնադիր կառույցի ղեկավարը, ի պաշտոնե է պատասխանատու դրա գործունեության համար։ Բայց պատասխան տալու փոխարեն, այս պատմության հայտնի դառնալուց հետո, անաղմուկ հեռացվեց պաշտոնից։

Այսօր էլ շարունակում է աննկատ մնալ ու հավանաբար հանգիստ վայելում է ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնում Հայաստանի չափանիշներով ստացած բարձր աշխատավարձի գումարները։

Սրանք այն հիմնական դեմքերն են, ովքեր առաջին հերթին պատասխանատու են ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագրի ու ընկերության գործունեության ձախողման համար։ Դրա հետևանքով պետական բյուջեից ու հարկատուների վճարած հարկերից հատկացված 12 մլն դոլարը պարզապես ջուրը գցեցին, ու ոչ մեկը չի ուզում պատասխան տալ։

Թեև ո՞ր մի ձախողման ու պետության միջոցները վատնելու համար են մինչև հիմա պատասխան տվել, որ այս մեկի համար տան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը` 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan