Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Պատերազմ Արցախում
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Երկրի հակառակ կողմ»-ից եկողը, ըստ երևույթին, ձեռնամուխ է եղել եղած-չեղած երկիրը ոչ միայն գրքի կամ թերթի էջերում «հակառակելու», այլ բառով ասած՝ «թարսելու» գործի վերջին արարներին: Դժվար է այլ կերպ ընկալել այն արտահայտությունները, որ նախօրեին Փաշինյանն արտաբերեց Գյումրիում իր ՔՊ-ի նախաձեռնող խմբի հետ հանդիպման ընթացքում: Ի դեպ, մի «մանրուք» թվացող հարց է ծագում: Փաշինյանի ՔՊ-ն 9 տարեկանը շուտով բոլորող կուսակցություն է, հիմնադրվել է 2015 թ. մայիսի 30-ին: Հարց է ծագում, թե այդ ի՞նչ ՔՊ «նախաձեռնող խմբերի» հետ է Հայաստանի տարբեր անկյուններում հանդիպում Փաշինյանը և իր «կոդավորված» ելույթներն ունենում: Սովորաբար, «նախաձեռնող խմբեր» ունենում են նոր-նոր ձևավորվող շարժումները, դեպի հիմնադիր համագումար ընթացող քաղաքական ուժերը, կուսակցությունները կամ գլոբալ ընտրական պրոցեսների գնացողները: Բայց 9 տարվա «փայլուն» պատմություն ունեցող կուսակցության ղեկավա՞րն ինչու է դեռևս «նախաձեռնող խմբերի», այլ ոչ թե «կուսակտիվի» հետ հանդիպում:

Ի՞նչ է, ՔՊ-ն վերակազմավորո՞ւմ են, թե՞ այլ տարբերակներ կան խորքում: Ինչևէ: Վերադառնանք գլխավոր քպականի, այն է՝ Փաշինյանի խնդրո առարկա ելույթին: Սակայն մի փոքրիկ հիշեցում-վերապահում էլ անենք. սովորաբար, Փաշինյանն ինչ ասում է, իրականում դրա հակառակն է անում: Ամենից ցցուն օրինակը Արցախն է: Այ, գնաց, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ֆալցետով բղավեց՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», ապա, առանց որևէ դժվարության, ուրացավ Արցախն ու այն հռչակեց ադրբեջանապատկան: Եվ, ահա, Փաշինյանը, որի կործանարար իշխանափոխության ընթացքը, հիշեցնենք, մեկնարկել էր Գյումրուց, «հայրաքաղաքում» իր «նախաձեռնող խմբի» հետ հանդիպմանն ասում է, թե, իր կարծիքով, «տեղի է ունենում շատ ցավոտ անցում՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»:

Ավելին, նա ասում է, թե՝ «ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել մեր ժողովրդի և մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումը, որովհետև ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես կվախենամ, որ շատ մեծ է հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան»: Ըստ էության, սա խոստովանություն է, եթե կուզեք՝ ինքնախոստովանություն՝ ՔՊ-ի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի «պատմական առաքելության» մասին: Ի դեպ, այս մասով Արցախի պահով արդեն հաջողել են: Ու ոչ միայն Արցախի մասով: Կա՛ր իրական Արցախ՝ իր իրական պաշտպանության բանակով, որ Հայաստանի անվտանգության հզոր վահանն էր: Ընդամենը մի քանի տարի, և ունենք ձևավորված անվտանգային համակարգի կազմաքանդում ու փլուզում, պաշտպանունակության հետևողական կազմաքանդում, իսկ իրական Արցախն իսկապես էլ վերածվել է «պատմական Արցախի»:

Հիմա նա (նրանք) նույնը ակնարկում է բուն Հայաստանի Հանրապետության մասին: Չէ, դուք մի հատ «հիացե՜ք», էլի: Իրական Հայաստանն ինստիտուցիոնալ կազմաքանդման ենթարկած Նիկոլ Փաշինյանը խոսում է երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումից և նման առաքելություն ունենալուց: Նրանց համար, ովքեր փաշինյանական շրջախոսությունները միանգամից չեն ընկալում, մի փոքր «թարգմանենք», թե ինչ է ասում: Իսկ նա անթաքույց ասում է, ակնարկում է հատևյալը. եթե չհրաժարվեք ազգային ամեն ինչից, չհրաժարվեք պատմական հիշողությունից, չհրաժարվեք Ցեղասպանության դատապարտումից ու պահանջատիրությունից, չհրաժարվեք ձեր հավատքից, չհրաժարվեք Արցախից, կարճ ասած՝ եթե չդադարեք հայ լինելուց, ապա... Հայաստան չի լինի:
Իսկ թե ով է հասցրել նման վիճակի, որի մասին 5-6 տարի առաջ ամենամղձավանջային երազում, ամենաֆանտաստիկ երևակայության մեջ անգամ հնարավոր չէր պատկերացնել, ոչ մի խոսք: Բայց ահա այդ անձը, այդ գործիչը, ով անմիջական, հենց ուղղակի պատասխանատվություն է կրում կատարված աղետի համար, համարձակվում է նշված հանդիպմանն ունեցած ելույթում այսպիսի բաներ ասել. «Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճիշտ այն, ինչ նկարագրված է վեպում («Երկիր Նաիրի»): Նույնիսկ սարսափելի է՝ ինչ ճշգրտությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Մենք պետք է դրա հետ առերեսվենք, բայց պետք է նաև վերաբերմունք ձևավորենք այդ պրոցեսի նկատմամբ»: Այստեղ նույնիսկ մեկնաբանելու բան չկա. ճշգրտորեն ծրագրված ու իրագործված օպերացիան ճշգրտությամբ էլ պիտի տեղի ունենար:

Այստեղ միայն մեկ բան տեղին է ասված: Առերեսվելը: Այո, այս ամենի պատասխանատուներն ու մեղավորները պետք է դրա հետ առերեսվեն: Մեկ այլ «փայլուն», կարելի է ասել՝ զմայլահունչ մեջբերում Փաշինյանի ճառից. «Մեր քաղաքական նպատակը հետևյալն է. ստեղծել մի իրադրություն, և այ էս երկրի շուրջ, որ պատերազմն ուղղակի դառնա անհնար: Սա շատ բարդ խնդիր է, մեզ բոլորիս մեծ համբերություն է պետք»: Դեռ մի կողմ թողնենք Հայաստանի մասին «էս երկիրը» տոնայնությամբ խոսելու հանգամանքը: Բայց երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, ուրեմն՝ պատերազմ է լինելու: Որքան ավելի շատ է նա խոսում խաղաղությունից, այնքան շոշափելի է դառնում պատերազմի իրական սպառնալիքը: Թե բա՝ այնպես անել, որ «պատերազմն անհնար դառնա»: Թերևս մի տարբերակ կա, որով Փաշինյանը կարող է պատերազմը դարձնել անհնարին. պարզապես լուռումունջ հեռանալ (չենք օգտագործում իր իսկ բառերը) ու շանս տալ պատերազմն անհնար դարձնել, իսկ երկիրը փրկել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>